Posted in Uncategorized

Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից մեկը, սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից[1]:

Պատմվածքն իր արմատներով կապվում է բանահյուսության հետ, որտեղից գալիս է նրա հիմնական առանձնահատկությունը՝ պատմելու, վիպելու գիծը։ Հետագա զարգացման ընթացքում պատմվածքը թե՛ բովանդակության և թե՛ ձևի տեսակետից ենթարկվել է էական փոփոխությունների։

Վեպի համեմատությամբ պատմվածքն ընդգրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ, այստեղ քանակով ավելի քիչ են կերպարները, սահմանափակ՝ դեպքերն ու գործողությունները։ Սակայն բարձրարժեք պատմվածքներում նույնպես արտացոլվում են կյանքի էական կողմերը, կատարվում խոր ընդհանրացում կերպարների միջև (օրինակ՝ Նար-Դոսի «Մեր թաղը», Հովհ. Թումանյանի «Գիքորը», Ավ. Իսահակյանի «Գարիբալդիականը», «Համբերանքի չիբուխը», Ա. Բակունցի «Ալպիական մանուշակը», «Նամակ ռուսաց թագավորին»)։

Պատմվածքի օրինակ է Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»։ Այդ պատմվածքը հայ գյուղացու ծանր 

Unknown's avatar

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a comment