Posted in Հայոց լեզու 8


6. ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

1904

  • Բացատրի՛ր բառերը՝ նրբակերտ, խոհուն, ցնորել, անձավ, նինջ, անեզր: 
  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, նոր վերնագիր հորինիր: 
  • Գրավոր վերլուծի՛ր բանաստեղծությունը, ինչի մասին է, ի՞նչ է ներկայացված: 
  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով: 

Տնային աշխատանք
1. Գտնել կենսագրական տեղեկություններ Տերյանի մասին, որտեղ է ծնվել, որտեղ է սովորել: 
2. Գտնել հուշեր, պատմություններ Տերյանի մասին: 
3. Ի՞նչ բանաստեղծական ժողովածուներ ունի Տերյանը: 
4. ,,Մթնշաղ ,, բանաստեղծությունը սովորել անգիր: