Posted in Ֆիզիկա

ՌոբերտՀուկի⚖⚖ գործունեությունները

Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։

Ֆիզիկա․Ֆիզիկոսներ – 💫Միլենա Քամալյան💖

1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։

Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերական ձգողության գաղափարը, որը 1674 թվականին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679 թվականին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թվականի հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը՝ ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։

Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարի բջիջների կազմությունը։