Posted in Աշխարհագրություն 8, օրվա զբաղմունքներ 8

Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է: Թուրքիան բազմազգ պետություն է: Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը[9]։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։

Թուրքիայի դրոշ

Ժամանակակից Թուրքիայի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարե դարի ժամանակներից[10]։ Անտիկ ժամանակներում Թուրքիայի մերօրյա տարածքը բաժանված է եղել ասորիների, հույների, թրակիացիների, փռյուգիացիների, ուրարտացիների և հայերի մեջ[11][12][13]։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այս տարածքների նվաճումից հետո, Փոքր Ասիան ենթարկվում է հունականացման, իսկ որոշ ժամանակ անց միավորվում է Հռոմեական կայսրության մեջ։ Կայսերական Հռոմի մասնատումից հետո Անատոլիան դարձել է Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածք[12][14]։ 11-րդ դարում Անատոլիան ենթարկվել է սելջուկների արշավանքներին և սկսվել է տարածաշրջանի թուրքալեզու ազգերով բնակեցման գործընթացը։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկներից, որի արդյունքում ներկայիս Թուրքիայի տարածքի վրա ստեղծվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը[15]։ Սելջուկները ղեկավարում են Անատոլիան մինչև մոնղոլական արշավանքները[16]։ 1299 թվականին օղուզների ցեղի առաջնորդ Օսման I-ը Թուրքիայի արևելքում ստեղծում է իր պետությունը, որը, կարճ ժամանակահատվածում ընդարձակվելով, դառնում է աշխարհակալ կայսրություն։ 14-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունն իր շուրջն է միավորում Անատոլիան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ 1453 թվականին թուրքերը գրավում են Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Բյուզանդիայի գոյությանը։ Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունը դառնում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծագույն քաղաքական ուժը։

Posted in օրվա զբաղմունքներ 8

Գետնամուշկ

Տարածված են եղել դեռևս դևոնյան և քարածխի շրջանում։ Մեծ մասամբ եղել են փայտացողուն բույսեր։ Պահպանվել է միայն 4 ցեղ։

Lycopodiella inundata 001.jpg

Բարձրությունը 30 սմ-ից չի անցնում։ Ցողունը սողացող է։ Տերևները բարակ են, հարթ և պարուրաձև դասավորված։ Ցողունի գագաթին գտնվում են սպորոֆիլները՝ հավաքված սպորանգիումում։ Վերջիններում առաջանում են սպորները։ Գետնամուշկանմաններին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Սպորոֆիտը առաջացնում է սպորներ, որոնք աճելով տալիս են գամետոֆիտ։

Գամետոֆիտի վրա գոյանում են սեռական օրգաններ, որտեղ առաջանում են ձվաբջիջներ ու սպերմատոզոիդներ։ Վերջիններիս բեղմնավորումից առաջացած սաղմը սնունդ է ստանում գամետոֆիտից։

Փողաշուշան

Տերևներն արմատամերձ են, երկարակոթուն, սրտաձև, փայլուն կանաչ։ Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմաթիվ մանր, դեղին, երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն ծաղիկներից՝ շրջապատված տերևային ծագում ունեցող ճերմակ, ձագարանման տերևաթիկնոցով։ Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղ է։ ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակվում է հիմնականում փողաշուշան ճահճայինը։ Խիստ խոնավասեր է։ Բազմանում է պալարներով, թփերի բաժանումով և սերմերով։ Գեղազարդիչ է։

Փողաշուշան

Կալա ծաղիկը շատ տարածված է իր գրավչության և գեղեցկության շնորհիվ։ Այն պատկանում է այն ծաղիկների խմբին, որն ունի բացառիկ ձև և գույների բազմազանություն, կանաչ, վարդագույն, մանուշակագույն, դեղին և այլն։ Նրա հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Անկախ ծագումից նա ունի հատուկ արտաքին տեսք։ Որպես կիսաճահճային բույս՝ աճման ընթացքում պահանջում է մեծ քանակությամբ խոնավություն, սակայն հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ։

Կալլան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով։ Սերմերը ցանում են աշնանը, իսկ թփիկներով բազմացվում են գարնանը։ Կալան մոտ 200 տարի է, որ տարածվել է Եվրոպայում։

ԾԱՌ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Երջանկության (փողի) ծառը կարելի է հանդիպել գրեթե յուրաքանչյուրի տանը: Ոմանց այն գրավում է իր արտաքին տեսքով, իսկ ոմանք հավատում են, որ ծառը տուն փող և երջանկություն է բերում: Բայց քչերը գիտեն, որ ծառը կարողանում է հրաշքներ գործել: Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք օգնում են ձերբազատվել բազմաթիվ հիվանդություններից:Հետևեք էջին և տեղեկացեք թե ինչպե՞ս կիրառել բույսը բուժիչ նպատակներով։

Нет описания фото.
Posted in օրվա զբաղմունքներ 8

Իմ տպավորությունները ուսումնական պրոցեսի մասին մեր կրթահամալիրում

(Հաշվետվություն)

Բարև ձեզ ես Նարե Խաչատրյաանն եմ , սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի 7-4 դասարանում։ Երբ ես երկրորդ կիսամյակից եկա Միջին դպրոց, իմ դասընկերները շատ ուրախացան ինձ տեսնելիս ևսկսեցին իմ հետ ծանոթանալ, ինձ հարցեր տալ ,և այդ ամբողջ օրը իմ հետ անցկացնել։Երբ որ ես եկա հունվար ամսին այդ ամիսը ճամբարային ամիս էր։ Մեր ջոկատավարուհին Ընկեր Լիանան է ։ Մենք նրա հետ հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ էինք քնարկում և, տրամաբանական խաղեր էինք խաղում գնում էինք բազում էքսկուրսյաների ։

Իսկ փետրվարից սկսվեցին մեր դասերը, նրանք շատ հետաքրքիր էին և հասկանալի իսկ իմ դասընկերները ինձ ավելի դուր եկան ։ Կորոնավիրուսի ժամանակ մենք մնացինք տանը և սկսեցինք մեր հեռավար ուսուցումը ։ Դասավանդողները մեզ հետաքրքիր նախագծեր էին տալիս և ես հաճույքով անում էի։Իսկ հետո սկեցինք Teams-ով ,տեսակապի տեսքով միանալ ևայդպես դասերը անել ։Երկու ամիս ես հաճույքով էի միանում տեսակապին և անում առաջադրանքները։Իսկ հետո ես միքիչ ձանրացա այդ հեռավար ուսուցումից , բայց միևնույն է ես սիրում եմ մեր կրթահամալիրը և գոհ եմ որ ես այդպիսի տեղ եմ հաճախում։