Posted in Պատմություն 9

Սիմոն Վրացյան

Պատմություն հետազոտական աշխատանք

1882 թ. – ծնվել է Սիմոն Վրացյանը, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետը:Սիմոն Վրացյան (մարտի 24, 1882, Մեծ Սալա, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ – մայիսի 21, 1969, Բեյրութ, Լիբանան) (դասական ուղղագրութեամբ՝ Սիմոն Վրացեան) հայ քաղաքական գործիչ, դաշնակցական ղեկավար։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։

Կենսագրություն

Ծնվել է 1882 թվականին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում, 1900-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1908-1910 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում։ 1906 թվականից սկսել է հեղափոխական գործունեությունը. զենք ձեռք բերելով ուղարկել է Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907 թվականին մասնակցել է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։1910 թվականին Մոսկվայում լույս է ընծայել «Պսակ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունն առգրավել է։ Վախենալով հետապնդումից` Վրացյանը փախել է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս։ Հետագա տարիներին դասավանդել է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրել է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր։ 1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է «Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձել է Թիֆլիս, որտեղ մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակել է «Հորիզոն» թերթը։1918 թվականին ընտրվել է Անդրկովկասյան Սեյմի, ապա 1919 թվականին դաշնակցական բյուրոյի անդամ։ 1918 թվականին անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։1919 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1920 թվականի մայիսին նշանակվել է Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920 նոյեմբերին ՀՀ կառավարության վարչապետ։Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921-ի փետրվարին տեղի ունեցել է փետրվարյան ապստամբությունը խորհրդային կառավարության անիրավությունների դեմ։ Դրանից հետո, Վրացյան, որն ապստամբության նախօրյակին գտնվել է ընդհատակում եւ դեմ է եղել ապստամբության գաղափարին, գլխավորել է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Ավելի քան մեկ ամիս տևած քաղաքացիական բախումերի անհաջող ելքի պատճառով անցել է Զանգեզուր, որից հետո Պարսկաստանի միջով Նժդեհի հետ դուրս է եկել երկրից։ 1921 թվականի օգոստոսից հետո ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում` շարունակելով քաղաքական գործունեությունը։1945 թվականին, որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ հուշագիր է ներկայացրել Սան-Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համաժողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով հայ ժողովրդի հանդեպ պատմական անարդարության վրա։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի «Նշան Փալանջյան» ճեմարանի տնօրենն էր։Քաջազնունուն չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել։ 1920 թվականի նոլեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։ Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ։ Վրացյանի հավաստմամբ «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը»։ Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում Խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին։ Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ, ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցւթյամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով։ Իմ կողմից ես խոստանում եմ թափել ամեն ճիգ և ոչինչ չխնայել մեր Հանրապետության բարգավաճման համար։ Խնդրում եմ 24 ժամ միջոց տալ կառավարության կազմը ձեզ ներկայացնելու համար։- Սիմոն Վրացյան Ս. Վրացյանի կազմած կառավարությունՍիմոն Վրացյանը նոյեմբերի 24 ֊ին ներկայացնում է կառավարության հետևյալ կազմը.Թափուր են մնում ներքին գործոց, հաղորդակցության և խնամատարության նախարարների պաշտոնները, որոնք ժամանակավորապես վերաբաշխվում են Ս. Վրացյանի, Հ. Տերտերյանի և Ա. Խոնդկարյանի միջև։ Վրացյանի կառավարության աշխատակազմը նախորդների պես բաղկացած էր 21 հոգուց, ներառյալ տեխնիկական ծառայողները։ Կառավարության կազմն այդպես էլ մինչև վերջ չհամալրվեց և նա վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը Հանրապետության կազմալուծումը։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրի ղեկավարությունը հանձնել Զորաբանակի ընդհանուր հրամանատար Դրոյին։

Posted in Պատմություն 9

Սևրի պայմանագիր

Սևրի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) հաղթանակած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության, Հեջազի (արաբական թագավորություն) միջև: Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրն ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Վերջինս և արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից` ՀՀ-ն, որպես պայմանագրի մասնակից, ճանաչել են պայմանագիրն ստորագրած մյուս բոլոր պետությունները: Սևրի պայմանագրի հիմքում դրվել են 1916 թ-ին Լոնդոնում ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև) ու 1920 թ-ի Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովի որոշումները: Պայմանագիրը բաղկացած է 13 մասից և 433 հոդվածից: Թուրքիան Հայաստանը ճանաչել է որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան և Հայաստանը համաձայնել են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի վիլայեթներում (նահանգներ) 2 պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ու ընդունել նրա որոշումը և Հայաստանին դեպի ծով ելք տալու ու հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ բոլոր առաջարկները: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ տերություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակիցները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի պայմանագրով թույլատրվել է բնակչության կամավոր փոխանակում. 18-ից բարձր տարիք ունեցող անձիք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մեկ այլ երկրում՝ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությանը համապատասխան, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրավունքն անշարժ գույքի նկատմամբ: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ-ի օրենքը: Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունն օրենքի առաջ պետք է ապահովեր կառավարությունը: Պայմանագրի «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչել է դաշնակից պետությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մարդկանց:Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ ելք ունենան դեպի Սև ծով: Դաշնակիցները բարյացակամորեն են վերաբերվել Կարսից Ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկական միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրն ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկել է երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր Տրապիզոնի նավահանգստի՝ Հայաստանին պատկանելիության հարցը, հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորել են տարանցման արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:

Posted in Պատմություն 9

9րդ դասարանի պատմության դասարանական աշխատանք․Հայաստանի առաջին հանրապետության պատմություն

Պահանջ

Ինչ գիտեք հայաստանի առաջին հանրապետությոան մասին?

Սովետական փլուզումից հետո Հայաստանի անկախութունը հաստավել է 1991թվականից մինջև հիմա ։ 2021 թվականին նշեցին Հայաստանի անկախության 30-րդ ամյակը։ Հայաստանի զինանշանի մասին օրենք է ընդունվել 1992թվականին ապրիլի 19-ին։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ ։Այս տարիների ընդացքում մենք շատ ենք նշել Հայաստանի անկախության օրը ,և ոչ միայն մեր երկրում ։Օրինակ երկու տարի առաջ Ամերիկայի Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայաստանի եռագույն դրոշով։

Posted in Պատմություն 9

Սեպտեմբերի 22-25

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Բլոգային աշխատանք       
Ներկայացրե՛ք Հայաստանի Առաջին հանրապետության զինանշանի, դրոշի և օրհներգի պատմությունը։

Զինանշան

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Դրոշ

«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է. Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է հայի արյունը որը նա թափել է ամեն մի հաղթանակին և պարտությանը։ Կապույտ գույնը խորհրդանշում է երկինքը ։ Իսկ նարնջագույնը կամ ծիրանագույնը հայ կանանց հընձած ցորենի հասկերը։

Դասարանական աշխատանք

Ծանոթացե՛ք հետևյալ թեմաներին <<ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը>>, <<Ներքին կայունությանը սպառնացող վտանգները․ մայիսյան ապստամբություն>>։

Posted in Պատմություն 9

Հոկտեմբերյան հեղաշրջում

Ներկայացրե՛ք <<1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

• Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։

Հոկտեմբերյան հեղափոխություն (նաև հայտնի որպես Բոլշևիկյան հեղափոխություն, Հոկտեմբերյան ապստամբություն կամ Կարմիր Հոկտեմբեր, Խորհրդային Միության պատմագրության մեջ պաշտոնապես գրվել է «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն»), պետական հեղաշրջում Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից:

 Տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին ։

Հեղափոխությունը գլխավորեցին բոլշևիկները, որոնք օգտագործեցին Պետրոգրադի խորհրդի ազդեցությունը, որպեսզի կազմակերպեն զինված ուժեր։

 Բոլշևիկյան Կարմիր գվարդիայի ուժերը ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ սկսեցին նվաճել կառավարական շինությունները 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ 

Հաջորդ օրը Ձմեռային պալատն (ժամանակավոր կառավարության նստավայրը Պետրոգրադում) անցավ բոլշևիկների ձեռքը։

• Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է  միապետությունը

• Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ 

Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․

• Միապետությունը կառավարման մի ձև է, որում ընդհանուր ինքնիշխանությունը ներդրվում է մեկ անձի մեջ, պետության ղեկավարը, որը կոչվում է միապետ, որը պաշտոնը պահում է մինչև մահ կամ հափշտակություն:

1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս

• Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում

Posted in Պատմություն 9

Պատմություն

Պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար:

Պատմությունը սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են մարդկության անցյալում տեղի ունեցած իրադարձությունների արտաքին երևույթները, գլխավոր ուշադրությունը դարձվել է պատմական, քաղաքական իրադարձությունների շարադրանքին։ Միայն 19-րդ դարում պատմագիտությունը դարձել է կյանքը՝ իր որոշակի և բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը) ուսումնասիրող գիտություն։