Posted in Պատմություն 9

Տրդատ III – ի գահակալությունը

Գրիգորի ծնվելուց 3 տարի անց Անակ Պարթևը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Տրդատին ,որը Խոսրովի որդին է ՝ դայակները փախցնում են տանում Հռոմեական կայսրություն արքունիք։ Հռոմեական կայսրությունում գտնվելիս Տրդատը ըմբշամարտի ասպարեզում հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա մեծ սխրագործություններ է կատարել նաև մարտադաշտում։ Հայտնի ժամանկներում 276 թ․ նրա հաղթական մենամարտն դա տեղի է ունեցել գոթերի իշխանի նկատմամբ։ Հռոմեական կայսրը Տրդատին մեծ պատիվների արժանեցնելով և պարգևներով , թագադրում և հռոմեական օգնականա զորքով ուղարկում Հայոց աշխարհ։ Տրդատը վերադառնում է 287 թ – ին և թագավորում Հայաստանի արևմտյան հատվածում։

Հայաստանում

Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգորը ։ Գրիգորը ուզում էր հայտնել Անակի իր հոր կողմից Խոսրովի սպանության մասին։ Բայց Գրիգորը թաքցնում է Տրդատից որ նա Անակի որդին է և ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատը III թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտի տաճարում զոհեր մատուցելիս նկատում է , որ Գրիգորը արարողության չի մասնակցում։ Եվ իմանալով որ նա Անակի որդին է հրամայում է փակել Խոր վիրապի ստորգետնյա բանտում։ Գրիգորը այդտեղ մնում է 13 տարի։ Հռոմեացիների հետապնդումների պատճառով Հռիփսիմյաց կույսերը փախչելով եկան Հայաստան։ Տրդատը տեսնելով չքնաղ Հռիփսիմե կույսին սիրահարվում նրան։ Բայց Հռիփսիմեն եկեղեցական հոգևորական գործի պատճառով մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի , Գայանեի և մյուս կույսերի նահատակության պատճառը , որից հետո էլ հիվանդանում է ։ Նրա քրոջը Խոսրովիդուխտին տեսիլք է երևում որ հիվանդ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատի հրամանով Խոր վիրապից դուրս է գալիս Գրիգորը բուժում է թագավորին և մնացած պալատականներին, հետո սկսումէ քրիստոնեական քարոզչությունը։ Տրդատը կատարում է բազում սխրագործություններ Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս ։ 296 թ․ պարսից զորքը Հյուսիսային Միջագետքում հռոմեկան բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 298 թ Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40 – ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը և Տրդատ III – ը հաստատվում է հայոց գահին։

Posted in Պատմություն 9

Հայկական մշակույթի ակունքները

Հայկական մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում։

Դեռևս տոհմերի, ցեղամիությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակներում ծնունդ են առնում առասպելները և վիպերգերը, կրոնական հավատքները և սովորություները։ Դրանցից պահպանվելով եկել հասել են մեզ։ Հայաստանի բազում ժայռապատկերներում կան կենցաղային , որսորդական տեսակներ այնպես էլ երկնային երևույթների և դիցաբանական սյուժեների պատկերներ։ Հայկական մշակույթի զարգացման մասին վկայում են հնագիտական պեղումները։

Առասպելներ

Առասպելը դա աստվածների սրբավայրերի, նախնիների և հերոսների մասին պատում է։Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ հեթանոս աստվածների, օրինակ երկնքի – երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին ։ Առասպելների մի խումբ էլ նվիրված են ժողովրդի նախնիներին և մեծ հերոսներին։ Դա նաև մեզ է հասել Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> շնորհիվ ։ Դրանցից են << Վահագն Վիշապաքաղ>>, << Հայկ և Բել>>, ։ ԵՎ իհարկե այդ առասպելից Հայկ նահապետի անունով երկիրը կոչվեց Հայաստան ։ Հայկի ժառանգներից քաջ նահապետ Արամի անունով օտարները մեզ կոչում են << արմեն >> իսկ մեր երկիրը << Արմենիա >>։ << Արա Գեղեցիկ և Շամիրամ >> առասպելում գովերգվում է Հայկազուն Արայի հավատարմությունը օջախին։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով , այլ նախընտրում է իր սեփական երկրին և հարազատ ընտանիքին։

Վեպագրեր

Ի տարբերություն առասպելների ՝ վիպերգերը հիմնակականում իրապատում են հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Դրանց հերոսները պատմական կերպարներ են։ Մեզ են հասել << Տիգրան և Աժդահակ >> , << Երվանդ և Արտաշես>> , << Արտաշես և Սաթենիկ >> և այլ վիպերգեր, որոնք բանասացներից հաճախ բառացի գրի են առել ։ Մովսես Խորենացին վստահելով նրանց պատմական ճշմարտությանը ։

Posted in Պատմություն 9

Հայաստանի անկախության վերկանգնումը / Պայքարը արաբների դեմ

Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում ։ Եվ հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան է ուղարկում նոր ոստիկանի։ Նա արաբ ամիրաների հետ որոշում է հայ իշխաններին կանչել Դվին և ոչնչացնել նրանց։ Արաբների մոտ հայտնաբերվում է ոստիկանի նամակը, որում կար հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Սպարապետ Աբասը մտնում է Գանձակի ամիրայի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը ձերբակալում է ոստիկանին։ Խալիֆը 885 թ թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են որպես հայոց թագավոր։ Նույն թվականին օգոստոսի 26 – ին Շիրակ գավառում աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայաստանի թագավոր Աշոտ I անունով։ Օծումը մեծ հանդիսությամբ օտարերկրյա հյուրերի նև հայ իշխանների մասնակցությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Արշակունիներից հետո ավելի քան 450 տ․ հետո Բագրատունիների գլխավորությամբ Հայաստանը վերականգնեց իր թագավորությունը։ Աշոտ I ճնշեց Վարդանի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը Կարս կենտրոնով, միացրեց իր պետությանը։ Այն վերակառուցվեց և դառցավ հայոց սպարապետների նստավայրը։ Աշոտ I մահացավ 890 թ․ և նրան հաջորդեց Սմբատ I – ինը։ 892 թ Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը Դվինը , արաբ ամիրաներին ձեռբակալեց և շղթակապ ուղարկեց Կոստանդուպոլիս։ Սմբատը ավարտեց հայկական հողերի միավորման գործը , թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները։ Նույն թվականին Սմբատ I – ը օգնեց Վրաստանից դուրս վտարել արաբներին։ 893 թ Սմբատը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ , որից զոհվեցին հազարավոր մարդիկ։ Նաև այդ ամենինչին գումարվեց Հայաստանի քաղաքական վիճակի վատթարացումը։ Այնեղի Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուժեց Հայաստան , գրավեց Նախճավանը իսկ հետո ավերված Դվինը։ 894 թ․ Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը։ Օգտվելով առիթից Յուսուֆը 908 թ․ թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և ճանաչեց հայոց թագավոր ։ Շունով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստան և տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակն անհաջողություն կրեց։ Ստիպված Հայոց թագավորը փակվեց Կապույտ բերդում և պարտվեց։ Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և մարմինը մեխեց Դվինի դարպասներին։

Posted in Պատմություն 9

Ապրիլի 4-8

Ծանոթացե՛ք հետևյալ թեմայի հետ՝ «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1- Ի՞նչ քրիստոնեական հայտնի համայնքներ կային Հայաստանում I դարում։

Հայ առաքելական եկեղեցու համաձայն Հայաստանում առաջին քարոզիչները եղել են Թադեոսը և Բարդուղիմեոսը որպես առաքյալներ։ Այս ավանդության հիմնված է որոշակի փաստերի վրա ։ I դարում Հայաստանին սահհմանակից Ասորիքում և միջագետքում Քրիստոնեություն է տարածել Ասորի քարոզիչ Ադենը, որը ամենայն հավանականությամբ նույնացվել է Քրիստոսի առաքյալ Թադեոսի հետ։ Քրիստոնեությունը Հայաստանում ներթափանցում էր հարավից ասորի քարոզիչների միջոցով և արևմուտքից հույների միջոցով։


2-Ինչպիսի՞ սոցիալ-քաղաքական նախադրյալներ կային Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն դառնալու համար։

Գրիգորի կողմից քչիստոնեությունը հայաստանում տարածելու մասին Ագաթանգեղոսի վերը մշված է ( հունարենից թարգմանված բարի լուր բերող )

պատմությունը հիմնականում նվիրված է լուսավորչի գործունեությանը վարքին և քարոզության վարդապետությանը։ Այս պատմության համաձայն քրիստոնեությունը որպես իր թագավորության պետական կրոն ճանաչման Տրդատ III – ի որոշման նախորդել է քրիստոնյա քարոզիչների հալածանքը։


3- Ի՞նչ փոփոխություներ տեղի ունեցան Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում։

301 թվականին քրիստոնեությունը ըդունվեց Մեծ Հայքում։ Հայ ավագանին մկրտվեց արածանի գետի ջրերում՝ Նպատ լեռան մոտ։ Տրդատ III մկրտվելով ստացավ Հովհաննես անունը։ Այս առիթով Նպատ լեռան լանջին հիմնվեց Սբ․ Հովհաննես եկեղեցին։

Posted in Պատմություն 9

Պատմություն հարցեր

1 .Նշված տարբերակներից մեկը չի բնորոշում համահայկական առաջի ն թագավորության անվանումը

Բիայնիլի

Ուրարտու

Նաիրի

Վանի թագավորություն

2. Նշված գետերից մեկը ամբողջությամբ հոսում է հայկական լեռնաշխարհով

Եփրատ

Կուր

Արաքս

Տիգրիս

3. Որ արքան է կռավարել մթա 240-220թ

Արշամ

Երվանդ I

ԵրվանդII

Շամ

4. Ում միջև է տեղի ունեցել մագնեսիայի ճակատամարտը

Պոնտոս Հռոմ

Սելևկյաններ Հռոմ

Պարթևստան Հռոմ

 Հռոմ – Հայաստան

Posted in Պատմություն 9

Մարտի 7-11

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Սկայորդու իշխանությունը վերականգնվել է մ․թ․ա․ VII դարի առաջին կեսին Սեպագիր արձանագրություններում , որը նաև հիշատակվում է Արմե-Շուբրիա անունով։

  1. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Սկայորդին դաշնակցել է ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի։ Ասորական, հին հունական և հայկական աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի Ասարխադոն (մ.թ.ա. 681 – 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 – 633) թագավորների ժամանակակիցը։ Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (ըստ Հերոդոտոսի՝ Հարպագ, իսկ ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր։ Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում։ Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը։Գահակալում –  մ.թ.ա. 612–585 թվականներին։

  1. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

 Թագավորել է մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։

Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585-550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։

  1. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

  1. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) տեքստ։ Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։ Վերծանվել է XIX դարի 30-40-ական թվականներին անգլիացի գիտնական Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնի կողմից։

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը (Հայաստանի համար հին պարսկերենով գործածված է «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) և էլամերենով՝ Հարմինուեա անունները), ընդարձակ տեղեկություններ կան Հայաստանում ապստամբության ընթացքի վերաբերյալ։ Նաև ավելացնեմ որ վրացիները մեզ անվանել են ( Սոմխեթի )։

  1. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

  1. Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:
Posted in Պատմություն 9

Փետրվարի 14 -18

  • Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
    1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
  • Սարդուրի || ( 8րդ դար 735 – 764 ) ։ Սարդուրի || գահակալման ժամանակ Վանի թագավորությունը ունեցել է տարածքային մեծ աճ ։Նրա օրոք
  • հյուսիս – արևմուտք — Կուխլա երկիր
  • հյուսիս – արևելքում — կուր
  • արևմուտքում — Եփրատ
  • հարավ – արևմուտքում — Կումմախա և Արմե երկրներ
  •  հարավում — Հյուսիսային Միջագետք և Ասորեստան
  • հարավ-արևելքում — Մանա երկիր
  •  արևմուտք — Միջերկրական ծով
  • արևելք — Բաբելոն
    2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
  • Մ.թ.ա. 743 թվականին Արփադում, հետո Կումմախայում, Թիգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի
  • ||-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։
  • Մ.թ.ա. 735 թվականին Թիգլաթպալասար III-ը ներխուժել է Վանի թագավորություն և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ 

  • 3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
  • Ռուսան | դժվար ժամանակում գահ բարձրացավ ( 714 – 765) ։

  • 4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։

  • 5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
  • Ռուսա || ի ժամանակ Վանի թագավորությունը գնալով թուլանում է։ ԵՎ վերջին արքան եղավ Սարդուրի ||| ։Վանի թագավորությոանը սպառնում էին սյութական ցեղեր։ Բայց Վանի թագավորությունը կարևոր նշանակություն ունի Համախարհային հայոց քաղաքակրթության մեջ։
  • Վերլուծե՛ք
    Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց
  • ։
  • Ուրարտուն կործանվեց Ք.ա. 585 թ.` մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղված պայքարում: Ուրարտական պետականության անկումից հետո նույն տարածքում կազմավորվեց Հայոց Երվանդունիների թագավորությունը:
Posted in Պատմություն 9

Դեկտեմբերի 20 -25

Արցախյան Առաջին (1991-94 թթ․) պատերազմում հայկական զինված ուժերի ստացված ռազմական գործողությունները

Ընտրե՛ք ռազմական գործողություններից մեկը

Հիմնավորե՛ք այդ գործողությունը նշանակությունը և կարևորությունը

Մանրամասնե՛ք այդ ռազմական գործողության մանրամասները

Ավարայրի ճակատամարտը

Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր «Մատյան գնդով» ու մարտական փղերով: Մայիսի 25-ին հայկական բանակը մոտեցավ հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առավ գետի ձախ ափին:

Կարևոր իրադարձություններ

Մայիսի 26-ին Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունեցին մարտական դրություն:

Ճակատամարտն սկսեց նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: 

Մայիսի 25-ին հայկական բանակը մոտեցավ հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առավ գետի ձախ ափին:

Հայերի զոհերի թիվը հասավ 1036 հոգու, մարտի դաշտում ընկան նախարարներ, հերոսաբար զոհվեց Վարդան Մամիկոնյանը: 

Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: 

Posted in Պատմություն 9

Դեկտեմբերի 6-10

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

Միխայիլ Սերգեյովիչ Գորբաչովը ձգտում էր նորոգել խորհրդային ամբողջ համակարգը : Դուրս է բերել տնտեսական ճգնաժամը որը կոչվել է վերանորոգման քաղաքականություն:

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով Արցախը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին (1965-1968), նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Արցախյան շարժում, հասարակական-քաղաքական շարժում՝ ի պաշտպանություն Լեռնային Արցախի հայ բնակչության ինքնորոշման։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ 

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>> թեման։

Posted in Պատմություն 9

Պատմություն Նոյեմբերի 15-19

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
    Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 սեպտեմբերի 1, 1945 սեպտեմբերի 2 թ.:
  2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

Այդ ժամանակ խորհրդային հայաստանում սկսեցին կառուցվել ծանր և թեթև արդյունաբերական գործարաններ, զարգացավ տնտեսություն իր հետևից նպաստեց գիտության նոր ուժով զարգացմանը և մեծ վերելք ապրեց կրթական համակարգ: Անգամ հեռու շրջաններից համայնքներում կառուցվում էին դպրոցներ և մանկապարտեզներ:

  1. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
    600,000 որից 300, 000 զինվորներ զոհվեցին պատերացմի ժամանակ։
  2. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
  3. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
  4. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
    Հերոսի կոչում են ունցել 117 հայ զինվոր։
  5. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել 500,000 ից ավել զինվոր: Մեծաքանակ հայ հերոսներից են հետախույզ Գևորգ Վարդանյանը, Իվան բաղրամյան: 27 հայ զինվոր արժանացել է փառքի հուշամեդալի:

  1. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։