Posted in հայոց պատմություն 8

Ամփոփում 23 – 30

Առաջադրանք 1

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
    1917թ․ փետրվարի վերջին տեղի ունեցող հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը բռնեց ժողովրդական կառավարության ձևավորման ուղին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, այդ ալիքները հասան Հայաստան, բոլորը ողջունում էին հեղափոխությունը և պահանջում էին նոր իրավունքներ և օրենքներ։
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
    Հայերը հույս ունեին, որ այդ շրջանում նրանք շատ բարելավումներ կունենան։ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 1917թ․-ին ստեղծվի մի պետություն, որը կկոչվի Թուրքահայստան։ Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր պետությունները միացան իրար և կազմեցին Թուրքահայաստան։
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
    Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը:  Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ:
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
    Ռուսաստանի տարբեր երկրամասերումստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը: Այդ գործընթացը դրսևորվեց նաև հայկական միջավայրում:
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
    Նոյեմբերի 15-ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ։ Նոր գործադիր մարմինը, սակայն, չկարողացավ կարգավորել երկրամասի ներքին կյանքը։ Դեռ ավելին՝ վատթարացան ժողովրդի կենսապայմանները, համատարած բնույթ ընդունեցին ավազակությունն ու կողոպուտը։ Ազգամիջյան բախումների ալիքը հեղեղեց ողջ երկրամասն ու ճակատային թիկունքը։
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
    Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
    Խորհդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ․ դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» հորվարտակը (դեկրետը)։ Այդ հրովարտակի շնորհիվ բոլշևիկները ճանաչում էին Արևմտայն Հայաստանում հայերի ինքորոշման իրավունքը և ցանկանում էին դա օգտագործել՝ Ռուսաստանին առաջարկելով Հայաստանը վերադարձնել Թուրքիային։
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
    Բրեստ-Լիտովսի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները։ Բոլշևիկնդրը գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվում թր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտայն Հայաստանում։

Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավվածծ հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։

Posted in հայոց պատմություն 8

Մշակույթը 19րդ դարի վերջերը – 20 րդ դարը

Հովհաննես Ադամյան

Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։ Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (1908 թվականին առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը)։ 1913 թվականի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Պետրոգրադ (Լենինգրադ) մինչև 1932 թվականը։ 

Անդրեաս Արծրունի

Սովորել է Պետերբուրգի, Դորպատի, ապա Հայդելբերգի համալսարաններում (վերջինս ավարտել է 1871 թվականին)՝ ստանալով քիմիայի դոկտորի կոչում։ 1871-1875 թվականներին ընդմիջումներով ապրել է Թիֆլիսում, զբաղվել Կովկասի երկրաբանության հետազոտությամբ, մանկավարժությամբ, առաջ է քաշել Անդրկովկասում քիմիական արդյունաբերության զարգացման հարցը։ 1877 թվականին հրավիրվել է Բեռլինի համալսարան, ուր զբաղեցրել է պրիվատդոցենտի և զուգահեռաբար միներալոգիայի թանգարանի տնօրենի (1880-1883) պաշտոնները։ 1883-1884 թվականներին Բրեսլավլի (Վրոցլավ) համալսարանի էքստրաօրդինար պրոֆեսոր էր։ 1884-1898 թվականներին Ախենի պոլիտեխնիկումի պրոֆեսոր, միներալոգիայի ամբիոնի վարիչ և դեկան (ընդմիջումներով)։ Գ․ Արծրունու մահից հետո Անդրեաս Արծրունին 1895-1898 թվականներին «Մշակ»-ի անվանական հրատարակիչն էր։

1880-1890-ական թվականներին Անդրեաս Արծրունին կազմակերպել է մի շարք արշավախմբեր դեպի Ուրալ, Կովկաս, եվրոպական տարբեր երկրներ, ինչպես նաև Չիլի, Բրիտանական Գվիանա, Եգիպտոս և այլն։ 

Խորեն Սինանյան

Կրթությունն ստացել է Մուրատ-Ռափայելյան վարժարան և Պադովայի համալսարանում։ Սինանյանի կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժական գործունեությանը՝ մաթեմատիկա և աստղագիտություն դասավանդելով Սուրբ Ղազար մայրավանքի ճեմարանում, Մուրատ-Ռափայելյան, Տրապիզոն, Քաղկեդոնի, Նիկոմիդիայի վարժարաններում։ 1894 թվականի ապրիլի 15-ին հայտնագործել է Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտարանի հանձնաժողովը այդ գյուտը չի հաստատել և չի գրանցել Սինանյնի անունով՝ Լուսնթագի 6-րդ արբանյակի գոյությունը բացառելով ընդհանրապես։ Սինանյանի գիտական աշխատանքներ և գիտահանրամատչելի հոդվածներ ունի մթնոլորտում թթվածնի պարունակության, կենդանակերպային լույսի, երկնային լուսատուների շարժման, աստղերի առկայծումների վերաբերյալ։ Առաջարկել է օրացույցի ուրույն նախագիծ, ըստ որի բոլոր ամիսների միևնույն թվին համապատասխանում է շաբաթվա միևնույն օրը։

Posted in հայոց պատմություն 8

Եղեռն

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Armenia - Genocide Monument (5034649480).jpg

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է Երևանում։ Այն բացվել է 1967 թվականին, 1965 թվականի բազմահազարանոց ցույցերից հետո, որոնք նվիրված էին հայ մտավորականների մասսայական սպանդի 50-ամյակին, որից հետո սկսվեց Հայոց ցեղասպանությունը ։ Հայաստանի անկախությունից հետո Ծիծեռնակաբերդը դարձավ պաշտոնական արարողությունների վայր։ Դրանից հետո գրեթե բոլոր պաշտոնյաները, ովքեր պաշտոնական այցով գտնվում են Հայաստանում, այցելում են հուշահամալիր` իրենց տուրքը մատուցելու զոհերի հիշատակին[3]։: Ծիծեռնակաբերդի այցելուները նաև այցելում են հուշահամալիրի թանգարան։ Շատ նշանավոր այցելուներ ծառ են տնկել հուշահամալիրում։

Հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ, մարզիկներ և հոգևոր այրեր։ Նրանցից ամենանշանավորն էին Ռուսաստանի նախագահները (Բորիս Ելցին, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Մեդվեդև), Ֆրանսիայի նախագահները (Ժակ Շիրակ, Նիկոլա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ), Ուկրաինայի, Հունաստանի, Լեհաստանի, Վրաստանի, Իրանի, Բելառուսի, Ռումինիայի, Լիբանանի, Խորվաթիայի և Սերբիայի նախագահները, Բուլղարիայի, Չեխիայի և այլ երկրների վարչապետները։ Բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարները (ներառյալ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և շատ բարձրաստիճան պաշտոնյաներ Եվրամիությունից` ներառյալ Խոսե Մանուել Բարոզոն և Հերման Վան Ռոմպույ) իրենց հարգանքի տուրքն են մատուցել հուշահամալիրում։ Մյուս այցելուների թվում էին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 2001 թվականին, Իսրայելի գլխավոր Ռաբբի Յոնա Մեցգեր, Անգլիայի գլխավոր հոգևորական Ռովան Վիլյամսը, Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլ I-ը, Աշխարհի շախմատի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաևը, անգլիացի ռոք աստղ Յան Գիլլանը, Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ֆրանսիացի դերասաններ Ժերար Դեպարդիեն և Ալեն Դելոնը, ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, Ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակակիր Ժորես Ալֆերովը և այլք։

Posted in հայոց պատմություն 8

Փետրվար ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը;
  2. Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։
  3. Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:
  4. Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը ԺԹ դարի ընթացքում և Ի դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։
  5. Ներկայացնել Խրիմյան Հայրիկի դերը  Բեռլինի վեհաժողովում, հերքել, կամ հիմնավորել նրա խոսքերի արդիական լինելը:
  6. Պատմել «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման մասին:
  7. Ծրագիրը կազմել էին ըստ Բեռլինի 1878 թվականի կոնգրեսի 61-րդ հոդվածի Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895 թվականի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը)։ Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում։
  8. Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը,  գնահատել այն:
  9. Պատմել 1904թ.-ի Սասունի ապստամբության մասին:

1904 թ.-ի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։

Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայր Դժոխքը (Ա. Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի Օզանյանի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չաուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հաճին (Հ. Կոտոյան), Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը։

  1. Պատմել Մշո Ս.Առաքելոց վանքի կռվի մասին:
  2. Առաքելոց վանքի կռիվզինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։
  3. Ներկայացնել մեկ ֆիդայական շարժման ներկայացուցչի, կարևորել, կամ հերքել հայդուկային շարժման գործունեությունը:

Posted in հայոց պատմություն 8

Գևորգ Չաուշ

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնցից են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը: Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Gevorg.jpg

Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար[2]։

Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։

Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել[3]։

Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։

Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։

Posted in հայոց պատմություն 8

Ցեղասպանություն

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 18941923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]:

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ ԹալեաթըՋեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Posted in հայոց պատմություն 8

Ինքնաստուգում Հայոց պատմություն

Ռուսպարսկակասն առաջին պատերազ 1804- 1813

Գյուլիստան գյուղում կնքել են հաշտություն։

Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց

Արևելյան Վրաստանից։

Ռուսպարսկակասն երկրորդ պատերազմ 1826-1828

Հուլիսին Աբաս-Միրզայի 60 հազարանոց բանակը

Խախտեց գյուլաստանի պայմանագիրը և մտավ Արցախ

Եվ սկսվեց նոր Ռուս-Պարսկական պատերազմը։

Ռուսթուքական -1806- 1812

Ռուսթուքական երկրորդ պատերազմ-  1828-1829

Կնքվեց հաշտության պայմանագիր Թուրքմեչա գյուղում։

Երևանը և Նախիջևանի խանութները      անցել են Ռուսաստանի գերիշխանության տակ։

Posted in հայոց պատմություն 8

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:
  • Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ:
  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:
  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

Սիրելի Իսրաել Օրի ։

Ես գիտեմ որ դու այնքան ես չարչարվել որպեսզի ազատագրես քո երկիրը ։

Բայց ցավոք սրտի դու մահացար։

Այո կյանքը անարդար է ։

Կարևորը դու ցույց ես տվել քո գործունեությունները։

Անկեղծորեն։ Սիրով Նարե

Posted in հայոց պատմություն 8, Uncategorized

Դասարանական աշխատանք

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության ևՍեֆյան մղած վերջին պատերազմներում: Իրանի կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն թուրքերը հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում Օսմանյան Թուրքիայի ևՍեֆյան Պարսկաստանի պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի մեծ մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ մնացածը՝` Իրանին:

Posted in հայոց պատմություն 8

Առաջադրանք 1

Ներկայացնել միջնադարյան կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Բյուզանդյաի գոյատևում, Խաչակրաց արշավանքներ, Կարոլինգյան կայսրություն։

Միջնադարյան 10 նոր հասկացությունների սահմանում:

Ներկայացնել, բնութագրել միջնադարյան արքաներից:

 Խոսրով 3-րդ Կոտակ, Աշոտ 1-ին Բագրատունի, Տրդատ 3-րդ Մեծ,

Վռամշապուհ Արշակունի, Լևոն 2-րդ մեծագործ։

Ներկայացնել միջնադարյան մշակութային ներկայացուցիչներից մեկին, ճարտարապետական կոթողներից որևիցե մեկի մասին:

Մ.թ.ա. 6-րդ դարի սկզբներից Հայկական լեռնաշխարհում հիմնվում է համահայկական առաջին պետությունը, որը մոտ մեկ հազարամյակ (մ.թ.ա. 570 – մ.թ. 428)[Ն 1] ղեկավարվել էր երեք արքայատոհմերի կողմից։ Այն վաղ միջնադարում երկու անգամ (387, 591) բաժանվել էր Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Ձևավորված վարչական միավորները՝ մարզպանական ու բյուզանդական հատվածները, որոշ չափով պահպանում էին պետականությունը՝ ի դեմս հայ նախարարների։ 7-րդ դարում դրանք միավորվել են, ստեղծվել հարաբերական անկախության շրջան, ապա Հայաստանը Կովկասի երկրների՝ Վիրքի, Աղվանքի ու Ճորա պահակի (Դաղստան) հետ դարձել էր Արաբական խալիֆայության վարչական միավոր՝ Արմինիա[1]։

Ներկայացնել միջնադարում մարդկային ձեռքբերումները: