Posted in Հայոց լեզու 8

 երկհնչյուններ

Առաջադրանքներ՝ 

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի: 

    Մետաքսյա, ալյուր, եղբայր, յոթանասունմեկ, արդյոք, ձյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, խարույկ, քրիստոնյա, քաղաքամայր, լյարդ, կյանք, խոխոջյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն: 

    2. Կազմիր բառեր: 

    ակն+բույժ,  անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար: 
  2. ակնաբույժ, անասնաբույծ , մարադախույս, բազմաճյուղ, բյուրակն, սյունաշար

    3. Գտիր տրված բառերի հոմանիշները: 

    կոտոշ (պոզ), միանգամից, հոտ, երկնագույն: 
  3. միանագամից-աստիճանաբար
  4. հոտ -հետք
  5. երկնագույն- կապույտ

    4. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր: 

    Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի: 

    Տաճարի մեկ սյունը դեռևս կանգուն էր: 

    Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը: 

    Արագածը բյուր աղբյուրների լեռ է: 

    5. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա,  յու, յե: 

    Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմութ-նը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա  հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան: 

    Մեսրոպը կրթութ յուն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հա-ստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մ այրենի լեզվով:

Գրիր յ ձայնակապը այն բառերում կամ բառաձևերումորտեղ անհրաժեշտ է: 

Լի-ություն, հեքիյաթ, հաերեն, գություն, վերարկոյով, պոյեմ, նկարեյի, քահանայի, մրցե-ի, ժողովածու-ից, գնայի, մոտենայի, րոպե-ից, տղա-ի, արքա-ի, միլիոն, ցերեկա-ին, Ամերիկայի, Նարինեյի, Կարոյի: 

Հայերենի երկհնչյունները 

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝ 

  • այ- հայ, մայր, վայր 
  • յա- պատյան, կյանք, բրդյա 
  • ույ- հույս, բույր, բույն 
  • յու-հյութ,  մյուս 
  • ոյ- խոյ, գոյ 
  • յո-յոթանասուն, յոդ 
  • եյ- թեյ, մեյլ 
  • յի- լեռնային, կարդայի: 

    Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ ելակ, ամենաերկար: 

    Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ խաղայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն: 
Posted in Հայոց լեզու 8, Մայրենի 8

Ստորոգյալ

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: (թվական)
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: (գոյական)
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: ( բայ)
Նրա հայրը դու ես: ( դերանուն)
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: ( ածական)
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: (գոյական)
Միրգը շատ հասած էր: ( դերբայ)
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: (դերանուն)
Նա շատ համեստ ու նրբագեղ է:
Մրցանակակիրները երեքն էին; ( թվական)
Մայրս աչքիս փոքրացած Էր:
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: ( գոյական)
Ընկերս սակավախոս է:
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: ( ածական)
Կռվողները բոլորն էին:( դերանուն)
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: ( գոյական)
Մեր պայքարը արդար է:
Այդ ամենի պատճառը նա է; (դերանուն)
Գրքի հեղինակը երկուսս ենք:
Մեղավորը ես էի:

2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Նախադասությունները ամբողջացնել

Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր,․․․․․․նա շատ բարի անձնավորություն էր։

Ուզում էի ձեզ այն պահին տեսնել և․․․․․․․․․ կարևոր բան ասեի

Անցել է ընդամենը երկու – երեք տարի , բայց․․․․․․․ նա էլ չի վերադարձել

Թեև հայրն արդեն ծերացել է , սակայն․․․․ այն հանգիստ մարդ է

Ով չի կառուցում ,․․․․․․․․․․․․ Նա չի վայելում

Ընտանիքի հոգսերով ամենեվին չեր զբաղվում որովհետև ․․․․․․ աշխատանքով էր զբաղված

Եղբայրն շատ էր անհանգստացել․․․․․․․

հանկարծ մի կրակոց լսվեց, և․․․․․․․․․․․․․․․

Posted in Հայոց լեզու 8

Ենթակա

Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Ենթական արտահայտվում է`

  • գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն։

Օրինակ՝ Վրնջում էին ձիերը մետաղաձայն և երկարածոր (Ակսել Բակունց)։

  • Այն բոլոր դերանուններով, որոնք մատնացույց են անում անձ կամ իր։

Օրինակ՝ Ե՛վ դժբախտ է նա, և՛ մեռած, ով երգ չի հասկանում, չի սիրում (Ավետիք Իսահակյան)։

  • Փոխանուն ածականով, այսինքն` ածականը պետք է պարտադիր հոդ ստանա և գործածվի գոյականաբար.

Օրինակ՝  Գեղեցիկը միշտ գնահատվում է: 

  • Փոխանուն թվականով`

Օրինակ՝ Ներկաներից հինգը պատասխանեցին  անմիջապես, իսկ երկուսը  մի փոքր ուշ։

  • Բայի անդեմ ձևերով` անորոշ, ենթակայական և հարակատար դերբայներով.

ա) անորոշ դերբայով

օրինակ՝ Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր այդ ծանր պահին։

բ) փոխանուն ենթակայական դերբայով

օրինակ՝ Պտուղդ քաղող չկա, մասրենի՛, սարի՛ մասրենի (Համո Սահյան)։

գ) փոխանուն հարակատար դերբայով

օրինակ՝ Քնածը այդպես էլ չիմացավ մեր դուրս գնալը։

  • Բառակապակցությամբ`

Օրինակ՝ Սերը քանդելը եկեղեցի քանդելուց վատ է (ժող.):

Նախադասությունը կարող է ունենալ նաև բազմակի ենթականեր։ Օրինակ՝ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։

Օրինակ`
….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) – Տատիկս
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)- երազանքը
Այստեղից չի լսվի: (ի՞նչը) – աղմուկը
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) – Ճամփորդը

Կազմել նախադասություններ, որոնոցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Արմանը գնաց արշավի։ ( Ով ՞ )

Աշխատողը վայելում է։ ( Ով՞ )

Դպրոցականներից տաս հոգի բացակայում է ( Քանի՞)

Նա հաղթահարել է դժվարությունը։ (Ով՞)

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

Ախոյան- խոյ
աղմուկ– մուկ
հարկատու-կատու
սուլոց– ցուլ
դեղձի– ձի
բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում: Ինքդ գտիր նման բառեր

 Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

 ա․ Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:

Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտվեղց միայն եղեգների խշշոցից։


բ․ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:

 Աննան անհանգիստ սիրտով թպրտաց անորոշ հուզմունքից ու, երջանկությունից:


գ․ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:


դ․ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
 ե․ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ։



Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:

Աղմուկի միջից մեզ էին հասնում հուսահատ օգնություան կանչերը

։

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Հայտնվեցին միանգամայն իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն։

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:



Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:


Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

Տրված բառաշարքում ընդգծել վերջածանցները

Խորհրդավոր, հայացք, հանգստություն , հարկատու, ծանոթություն Իրիկնային Սխալմունք Վարորդ Յուրահատուկ Մռընչյուն հանդիպում

Գտնել տրված բառերին մեկական հոմանիշ

Հաղթել փայլփլել շող ,  լռություն հուսահատ յուրահատուկ անսպասելի միայն

Փայլփլել- շողշողալ

Շող – ճառագայթ

Լռություն- անաղմուկ

Հուսահատ- տխուր

Յուրահատուկ-

Օտար գեղեցկեուհի գագաթ միայնակ։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ,  միակ, սայլակ:
                                          -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

                                             -ատ վերջածանցով

բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:

                                              -եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:

                                                    -կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:

                                                   -ե ածանցով
 փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
Ներարկել- սրսկել ,լցնել, ներսրսկել, Ներշնչել,արծարծել,  տոգորել

վատաբանել- Պախարակել, անարգել, չարախոսել, վարկաբեկել, պարսավել, ամբաստանել,

հանգցնել- մարեցնել, շիջսփել, շիջուցաեել, շիջուցել, անցընել,փակել 

ասպատակել-

ասպատակել- սուրալ, Արշավել, ավարել, թալանել

 

հուսալքվել-հուսահատվել

փնովել- Պախարակել, Վատաբանել

պղծել- Ապականել, կեղտոտել, աղտոտել, աղտեղել, արատավորել, ապականագործել

սրսկել- ներարկել, լցնել, ներսրսկել, Ներշնչել,արծարծել,  տոգորել

հուսահատվել- տխրել, Լքվել, վհատվել, ընկճվել, հուսալքվել, հուսախաբվել

ապականել- Կեղտոտել, պղծել, արատավորել, աղտոտել, աղտեղել, զգայռել

արշավել-Հարձակվել, գրոհել, ասպատակել, խուժել, գրոհ տալ, զու բռնել,

Եղրևանի, բաղձանք, բերկրանք, գոտեմարտիկ, յասաման, բնօրրան, խուփ, իղձ, հայրենիք, ըմբիշ, հրճվանք, կափարիչ:

Ապաշնորհ, միալար, անհեթեթ, վախկոտ, անթաքույց, անձիրք, փութկոտ, անընդհատ, արագաշարժ, անիմաստ, անսքող, անարի:

Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:
Երանգավառ, կիրթ, բերկրալից, իրական, տգեղ, անտաշ, թափառական, դժգույն, երևակայական, նստակյաց, թախծոտ, չնաշխարհիկ:

Մեղմ, համեստ, խորդուբորդ, անշուք, ընդարձակ, փորձառու, փոթորկուն, հակիրճ, զարդարուն, գոռոզ, ողորկ, անվարժ:

Խաղաղվել, նահանջել, ձերբակալել, վրդովվել, ազատել, ապաքինվել,  տարանջատվել,  հիվանդանալ, միավորվել, երկրպագել, հարձակվել, ատել:

Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
Կապնվել-կապվել
ձեռնտու-ձեռնատու
ութանասուն-ութսուն
տարկետում-տարեկետում
արժանավույն-արժանվույն
օրեկան-օրական
սնանկանալ-սննկանալ
վարկաբեկել
-վարքաբեկել
երկպառակտություն-երկպառակություն
բարյացակամ-բարյացկամ
ներեղություն-ներողություն
ընտանեական-ընտանեկան
անձեռնմխելիություն-անձեռնամխելիություն
անձեռնոցիկ-անձեռոցիկ:

Կետադրել տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Posted in Հայոց լեզու 8

Տեղի մակբայ

Տեղի մակբայներն են

Ամենուր , ամենուրեք, Այստեղ , դռնեդուռ, տնետուն , գյուղեգյուղ սարեսար, պատեպատ։

Գյուղից գյուղ տնից տուն քաղաքից քաղաք, սարն ի վեր պատն ի վեր, դեմ դիմաց դեմ հանդիման

Դեմառդեմ, դեմ ու դեմ

Ժամանակի մակբայներ

Այժմ հիմա հետո արդեն, վաղուց էգուց, վաղը միշտ ըմդմիշ հավետ հավերժ երբեք երբեմն

Ժամանակառ ժամանակ, ժամ առ ժամ տարեցտարի, դեռ, տակավին շարունակ

Ձևի մակբայ

Կամաց, կամաց-կամաց, արագ արագ-արագ, դանադաղ, արագորեն, եղբայրաբար, քաջաբար,մեղմորեն, քնքշորեն, շեշտակի մասնակի ուղղակի թեթևակի,քաջապես,ընկերովի

Ազգովին, խմբովին

Փոխանակի

Շատ, շատշատ, քիչ, քիչքիչ, ամբողջովին ,մասամբ, փորինչ

Մակբայ կազմող ածանցները կոչ․ մակբայակետ ածանցներ։

Պես, նյութապես ֆիզիկապես

Քաջագար աստիճանաբար

Վեհորեն քնքշորեն, բոլորովին կամովին լիովին

Ակի թեթևակի շեղակի շեշտակի ուղղակի

Առաջադրանքներ

Տրված գոյ․ և համապատասխան մակկերտ․ ածանցներից կազմել մակբայներ

Հոգի- հոգեպես

Ընկեր- ըկերովի

Գազան- գազանաբար

Խումբ- խմբովի

Եղբայր- եղբայրաբար

Վերջ- վերջապես

Ազգ- ազգովի

Նյութ- նյութապես

Գլուխ- գլխովին

Բարեկամ-

Հետևալ մակբայները գործածել բայերի հետ

Ազնվորեն-ծառայել

Օրեցօր- աշխատել

Տարեց տարի- ուժեղանալ

Կուզեկուզ- սլանալ

Հավիտյան- ապրել

Բարոյապես- ավարտվել

Հայրաբար- օգնել

Լռելյայն- ժպտալ

Բեռնեբերան- պատմել

Խումբ-խումբ- վազել

Արագ -արագ- շտապել

Ոտնկայզ-  խնդրել

Ներքուստ- ուրախանալ

Տրված ածականներով ածանցման միջոցով կազմել մակբայներ։

Խորամանկ- խորամանկորեն

Խոլ- խոլապես

Դաժաբ-դաժանաբար

Էական- էականորեն

Խոնարհ- խոնարհաբար

Թեթև- թեթևակի

Բարեխիղճ-բարեխղճորեն

Մեղմ-մեղմորեն

Խիզախ-խիզախորեն

Քաջ- քաջաբար

Կատաղի -կատաղաբար

Posted in Հայոց լեզու 8

արզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

 

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)

Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն  ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ, երբ)Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները  ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ:  Նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)

Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: 

Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
– Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

 Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:  Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,… սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
… ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց,… իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,… գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,… գտնվում էր բակի խորքում:
… մեծահռչակ զորավար էր,… երկրների կուսակալ:
… նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:
… հնէաբանը,… թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու շաղկապներից մեկով:
Աղվեսը մի թուղթ գտավ: նա այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր: և հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: նա լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: և անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովին կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը: 

Posted in Հայոց լեզու 8

Զգացմունք

Զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արատահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ:
Ձայնարկությունները լինում են երեք տեսակ`  զգացական, կոչական, նմանաձայնական: 
Զգացական ձայնարկությունները արտահայտում են ափսոսանք, վիշտ, կարեկցանք, ուրախություն, հիացմունք, բացականչություն, զայրույթ, դժգոհություն, վախ, ցավ, զարմանք: Այդ ձայնարկություններն են` ա՜խ, ավա՜ղ, բա՜, ըհը՜, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վու՜յ, ու՜յ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, ու՜ֆ, ֆու՜, ֆու՜հ և այլն:
Կոչական ձայնարկությունները արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հանդիմանություն, հորդոր և այլն: Այդ ձայնարկություններն են ` ա՛յ, ծո՛, չու՛, ջու՛-ջու՛, տո՛, փի՛շտ, է՜յ, էհե՜յ, հա՜յ, հարա՜յ, քշա՜ և այլն:
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը արտահայտում է բնության մեջ եղած ձայները: Դրանք են` հա՛ֆ-հա՛ֆ, չրը՛խկ, ծուղրուղու՜, միաու՜, բը՜զզ, խըշշ, թը՜շշ, կու՛-կու՛ և այլն:Զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արատահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ:
Ձայնարկությունները լինում են երեք տեսակ`  զգացական, կոչական, նմանաձայնական: 
Զգացական ձայնարկությունները արտահայտում են ափսոսանք, վիշտ, կարեկցանք, ուրախություն, հիացմունք, բացականչություն, զայրույթ, դժգոհություն, վախ, ցավ, զարմանք: Այդ ձայնարկություններն են` ա՜խ, ավա՜ղ, բա՜, ըհը՜, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վու՜յ, ու՜յ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, ու՜ֆ, ֆու՜, ֆու՜հ և այլն:
Կոչական ձայնարկությունները արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հանդիմանություն, հորդոր և այլն: Այդ ձայնարկություններն են ` ա՛յ, ծո՛, չու՛, ջու՛-ջու՛, տո՛, փի՛շտ, է՜յ, էհե՜յ, հա՜յ, հարա՜յ, քշա՜ և այլն:
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը արտահայտում է բնության մեջ եղած ձայները: Դրանք են` հա՛ֆ-հա՛ֆ, չրը՛խկ, ծուղրուղու՜, միաու՜, բը՜զզ, խըշշ, թը՜շշ, կու՛-կու՛ և այլն:

1.Գրեցեք այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:
Չրխկալ, ծվծվալ, կռկռոց, վայել, ծլնգոց, թրխկոց, թխկոց, բզզալ:
2. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Posted in Հայոց լեզու 8

Գործնական Աշխատաքն

1.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա)  Նախ                     ուշագնաց           

      Ապ                         հասարակարգ

      Ստոր                    ձայնափող
      Գեր                        հանրամատչելի

      Մակ                      դիպված

      Ընդ                        բայական

նախադեպ, ապուշ, ստորակարգ, գերձայն, մակբայ, ընդհանուր։

Բ)  Ենթ                        վերադարձ          

      Հակ                        աշխարհասփյուռ

      Ներ                        անվանակոչություն
      Անդր                     գունաբաժանում

      Դեր                        թունավորել

ենթախումբ, դժգույն, ներաշխարհ,

      Դժ                          կարգախումբ

Գ)  Ենթ                       կողմնորոշում          

      Հար                        խմբերգ

      Ապ                         դրույթ
      Բաց                       կշռույթ

      Թեր                       գրականություն

      Մակ                      անշնորհքություն

2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

ընչաքաղց-անկշտում


զգաստ-զգոն


ամբողջաջես-լիովին


ժրաջան-ջանասեր


ամբոխ-բազմություն


գթալ-կարեկցել

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

լուրթ-կապտագույն


համիմիտ-համակարծիք


տոկուն-կայուն


խարդախ-ստահակ


զառամյալ-ալևոր


մեծամարմին-հախթանդամ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

շքեղ, ջանալ, անվանի:


ճգնել-ջանալ


պերճ-շքեղ


ձանձրալի-տաղտկալի


ճիրան-մագիլ


սյուք-զեփյուռ


մեծանուն-անվանի

3. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-

Բ. Շունչ տալ-

Գ. Սիրտ անել

Դ. Լույս սփռել-

Posted in Հայոց լեզու 8

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջային
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն՝ են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
     Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 
Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

ահավասիկ,
մի՞թե, արդյոք,
երանի,


հաստատական — անշուշտ, արդարև, հիրավի, անպատճառ, անկասկած, անպայման, իրոք, իսկապես
գնահատողական — Դժբախտաբար, ցավոք
ժխտական — ո՛չ, չէ՛
սաստկական — մանավանդ, նույնիսկ, մինչև իսկ
երկբայական — գուցե, միգուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե
սահմանափակման — գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն, միայն թե,
կամային — հապա, մի, ահա
զիջային — համենայն դեպս, իմիջիայլոց, ի դեպ, այնուամենայնիվ, այսուհանդերձ


2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Նա անկասկած կասի իր ասելիքը։


Նույնիսկ հասարակ մարդիկ չեն անի դա։


Այնուամենայնիվ ես գիտեի դրա մասին։


Կարծես թե ծովի վրա է նա քայլում։


Ցավոք ես չհասցրեցի դա անել։


Այդ կեչպարը նմանեցնում է մի իրավիճակի։


Նա կհասցնի գնալ դպրոց։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Լոկ — միայն
Իհարկե — անշուշտ
Տարաբախտաբար — դժբախտաբար
Անկասկած — անշուշտ
Ասես —
Իրավամբ —