Posted in Կենսաբանություն

Մողեսներ🦎🦎🦎

 Թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է 6 ինֆրակարգի, 37 ընտանիքի ավելի քան 6000 տեսակ (համաձայն The Reptile Database բազայի 2017 թվականի տվյալների՝ 6332 տեսակ), Հայաստանում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։

Մողեսներ - Վիքիպեդիա՝ ազատ ...

Հայկական Հանրագիտարան

Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն, հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։

Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան նաև բուսակեր տեսակներ։

Մողեսներն օգտակար սողուններ են, ոչնչացնում են վնասատու միջատներին։ Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, Չեռնովի մերկաչքն անհետացման եզրին են։ Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և փոքրասիական մողեսը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Posted in Կենսաբանություն

Երկենցաղներ գորտի մասին

Գորտեր

Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ։ Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից։ Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ։ Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։ Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններովհոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։ Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ։ Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին։ ՀՀ-ում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ։ Փոքրասիական գորտը տարածված է ՀՀ բոլոր (բացառությամբ Արմավիրի) մարզերում։ Բնակվում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով։ Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ։ ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը։ Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30% խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։

Posted in Կենսաբանություն

Ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ

1 Ձեռքերը հաճախակի լվանալ։

2 Խուսափել ձեռք տալ քթին,աչքերին և բերանին։

3Չմոտենալ հիվանդ մարդկանց ։

4 Թեթև հիվանդ լինելու դեպքում մնալ տանը։

5 հազ,փռշտոց,կամ ծանր շնչառություն ունենալու դեպքում դիմել բժշկի։

Բժիշկ Կոմոռովսկու խորհուրդները-եթե դուք մենակ եք ապրում ,միևնուն էպետք է զգուշանաք որովհետև ձեր կողքերում ապրում են հարևաններ ևկարող է նրանք հիվանդ լինեն։Եթե դուք հյուր եք ընդունել ևշատները հիվանդ կարող են լինել ,պետք էմի կողմ քաշվել և գնալ դուրս մաքուր օդ շնչելու։Օրինակ եթե մարդ վերելակի սեղմակին է դիպչում ,ապա սեղմակը կարող է վիրուսով վարակված լինել և իր մատը ձեռքը կարող է տանել բերանը կամ քիթը նա կվարաքվի։Դիմակը պետք է օգտագործել մեկ անգամ որովհետև դիմակի արտաքին մասը վարակված է և պետք է դնել նորը։

1. Եթե ունեք քթահոսություն և խոռխ, ապա դա սովորական հարբուխ է:

2. Կորոնավիրուսային թոքաբորբը առաջացնում է չոր հազ՝ առանց քթահոսություն:

3. Այս նոր վիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է ընդամենը 26/27oC-ում: Արագ ոչնչանում է արևի ազդեցության տակ։

4. Եթե կորոնավիրուսով վարակվածը փռշտում է, ապա վիրուսը կարող է տարածվել մինչև 3 մետր, ընկնել ինչ որ մակերևույթի վրա և այլևս օդ չի բարձրանա:

5. Եթե այն ընկնում է մետաղական մակերեսի վրա, ապա ակտիվ է առնվազն 12 ժամ: Այսպիսով, եթե շփվում եք որևէ մետաղական մակերեսի հետ, ձեռքերը լվացեք հնարավորինս շուտ մանրէսպան օճառով: Չդիպչեք ձեր դեմքին կամ մի տրորեք աչքերը, մինչև ձեռքերը չլվանաք:

6. Գործվածքների վրա վիրուսը կարող է գոյատևել 6-12 ժամ: Լվացքի ժամանակ, սովորական լվացող միջոցները ոչնչացնելու են վիրուսին։

7. Սովորաբար, տաք ջուր խմելն արդյունավետ է բոլոր տեսակի վիրուսների համար: Փորձեք խուսափել սառը կամ սառցով հեղուկներ խմելուց:

8. Ձեռքերը հաճախ լվացեք, քանի որ վիրուսը ունակ է գոյատևել ձեռքերի վրա միայն 5-10 րոպե: Չնայած կենսունակության կարճ տևողությանը, այնուամենայնիվ, այդ կարճ ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել: Կարող եք հպվել աչքերին, ակամայից դիպչել ձեր բերանին կամ քթին և այլն:

9. Փորձեք նաև պահպանել կանխարգելիչ որոշ կանոններ։ Օրինակ, բերանը հակասեպտիկով կամ տաք ջրի մեջ աղիային լուծույթով լվանալը:

Նշանները.

1. Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3 — 4 օր:

2. Այնուհետև վիրուսը խառնվում է քթի հեղուկի մեջ, որը մտնում է տրախեա, ապա թոքերը ՝ առաջացնելով թոքաբորբ: Սա տևում է ևս 5 — 6 օր:

3. Թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմություն և շնչառության դժվարություն:

4. Քթի փակվելը նման չէ նորմալ հարբուխով հիվանդանալու դեպքին։ Դուք զգում եք, որ խեղդվում եք: Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության:

СХОЖИЕ СТАТЬИБОЛЬШЕ ОТ АВТОРА

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 64-ի․ Առողջապահության նախարարություն

ՀՀ-ում այս պահի դրությամբ վարակվածների վերջին տվյալները. ինֆոգրաֆիկա

Տասնհինգ-քսան րոպեն մեկ դուռը ծեծում են՝ էլ սուրճ, էլ թեյ, էլ միրգ, էլ ֆեն ու տապչկա,անգամ սխտոր

Ամենաթարմը կայքում

Եղանակ

YEREVANОблачно С Прояснениями9 ° C 9 ° 9 ° 70% 1.5kmh 75%СР11 °ЧТ10 °ПТ13 °СБ14 °ВС13 °

Posted in Կենսաբանություն

Օղակավոր որդեր

Օղակավոր որդեր (լատ.՝ Annelida, առաջացել է լատ.՝ annelus բառից, որը նշանակում է «օղակ»), անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։

Հանդիպում են քաղցրահամ ջրերումծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդայինզգայականմարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
Լատիներեն անվանում
AnnelidaLamarck1809

Դասակարգումը
Վիքիցեղերում

Պատկերներ
Վիքիպահեստում
ITIS 64357
NCBI 6340
EOL 36

Posted in Կենսաբանություն

Հիդրա

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը

 է, սնվում է մեծ մասամբ մանր խեցգետնա կերպերով (ջրալվերով), որդերովշերեփուկներով: Զոհը բռնվում է շոշափուկների խայթող բջիջների միջոցով, որոնց թույնը շատ արագ կաթվածահար է անում փոքր զոհերին։ Շոշափուկների համակարգված շարժումներով զոհը մոտեցվում է բերանին, այնուհետև՝ մարմնի «կրճատոմներով» «հագնվում» է զոհի մարմնի վրա։ Մարսողությունը սկսվում է աղիքային խոռոչից և ավարտվում է մարսողական վակուոլների Մկանաէպիթելային բջիջներում: ՈՒտելիքի չմարսված մնացորդները դուրս են գալիս բերանովԴեռ XIX դարից ի վեր առաջ էր քաշվել մի տեսություն, ըստ որի հիդրաները անմահ են։ Դա փորձում էին ապացուցել ամբողջ XX դարի ընթացքում։ 1997 թվականին վարկածը ապացուցեց Դանիել Մարտինեսը փորձնական ճանապարհով։ Փորձը տևեց 4 տարի և ցույց տվեց մահվան բացակայություն հիդրաների երեք խմբերում։ Համարվում է, որ հիդրաների անմահությունը պայմանավորված է նրանց բարձր ռեգեներատիվ կարողությամբ։

Posted in Կենսաբանություն

Կորոնավիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանիցJump to navigationJump to search

Կորոնավիրուսներ
Վիրուսային մենինգիտը ուղեղային պատյանների բորբոքման պատճառ է
Տեսակտաքսոն
Coronaviridae Վիքիպահեստում

Կորոնավիրուսներ[1] (լատ.՝ Coronaviridae), 2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդունկատուներինթռչուններինշներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։

Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մ