Սնկային հիվանդություններ, մաշկի սնկազարություններ, դերմաաոմիկոզներ, մաշկային հիվանդություններ, որոնք առաջանում են մակաբույծ սնկերով (դերմատոմիցետներ) ախտահարվելիս։ Այսօր երկրագնդի բնակչության մեկ չորրորդը տառապում է սնկային հիվանդությամբ։
Սունկն ուրբանիզացիայի հետևանք է համարվում. որքան խիտ է բնակչությունը, այնքան շատ մարդ է սնկային հիվանդության գերի դառնում։
Վիտամիններ (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է’, բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ ։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։
Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր[3]։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։
Ստամոքսի բորբոքումը անվանում են գաստրիտ, իսկ երբ ընդգրկվում է նաև այլ օրգան ԱՍՏ-ից , ապա անվանում են գաստրոէնտերիտ։ Երբ գաստրիտը անցնում է խրոնիկ ձևին, այն ասոցացված է լինում սուր հիվանդությունների հետ, ներառյալ ատրոֆիկ գաստրիտ,պիլորիկ ստենոզ, պեպտիկ խոց և ստամոքսի քաղցկեղ։ Խոցի ժամանակ քայքայվումէ ստամոքսի լորձաթաղանթը,որը պաշտպանում է ստամոքսի հյուսվածքը թթվային միջավայրից։ Պեպտիկ խոցի ամենատարածված պատճառը հանդիսանում է Հելիկոբակտեր Պիլորի բակտերիայից հարուցված ինֆեկցիան։
Արյունախխումը զարկերակների կամ երակների խնդրի դեպքում առաջացող վիճակ է ։ Ստամոքսի բնածին հիվանդություններից են պերնիցիոզ սակավարյունությունը, վիտամին B12 անբավարարությամբ պայմանավորված։ Այլ պատճառներից են մարսողական խանգարումները, դիսպեպսիան, փսխումը , ներծծման հետ կապված խնդիրները։ Բացի սովորական թեստերից,ախտորոշման համար կատարում են նաև էնդոսկոպիա կամ բիոպսիա ։
Շնչառական հիվանդություններ կամ թոքերի հիվանդություններ[1], բժշկական տերմին, որը ընդգրկվում է պաթոլոգիկ վիճակ է որը ախտահարում է օրգանները և հյուսվածքները որը դարձնում է գազափոխանակությունը դժվար օդ շնչող կենդանիների մոտ։ Դրանք ընդգրկում են շնչառական համակարգի վիճակներ որոնք ներառում են շնչափողը, բրոնխները, բրոնխիոլները, ալվեոլները, պլևրան, պլևրալ խոռոչները և ներվերը և շնչառական մկանները։ Շնչառական հիվանդությունները տատանվում են սկսած միջինից մինչև ինքնասահմանափակվող, ինչպես օրինակ ընդհանուր մրսածությունը, կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները ինչպես օրինակ բակտերալ թոքաբորբ․ թոքային էմբոլիա, սուր ասթմա և թոքի քաղցկեղ[2]։
Շնչառական համակարգի հիվանդությունները ուսումնասիրում է պուլմոնոլոգիան։ Մասնագետը ով զբաղվում է այդ գիտությամբ հայտնի է որպես պուլմոնոլոգ, կրծքային բժշկության մասնագետ, շնչառական բժշկության մասնագետ։
Շնչառական հիվանդությունները կարող են դասակարգվել բազում տարբեր յեղանակներով օրինակ ըստ օրգանի, հյուսվածքի, Տարբեր նշանների և սիմպտոմների համախտանիշի որը առաջացելէ հիվանդության պատճառով։
Ականջ, լսողության և հավասարակշռության օրգան, որի միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։ Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա։
Լսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Լսողությունը և խոսքը կազմում են մարդկանց փոխհարաբերությունների հիմքը, առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները. անտառի խշշոցը, ծովի ձայնը, թռչունների դայլայլը, և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։
Արտաքին ականջ
Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։
Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։
Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։
Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։
Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։
Միջին ականջ
Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։
Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։
Ներքին ականջ
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
Աչք , լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։
Թաղանթներ
Մարդու աչք։ Սպիտակուցային թաղանթի վրա պարզ երևում են արյունատար անոթները և ծիածանաթաղանթի շուրջը մուգ շրջանը։
Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։
Սպիտակուցային թաղանթ
Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։
Ծիածանաթաղանթ
Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։
Ցանցաթաղանթ
Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։
Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։
Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։
Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության օրգանների մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից[2], որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի տարբեր հատվածներ։
Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։ Գլխուղեղն իր գործունեությունն իրականացնում է մկանային ակտիվության կառավարմամբ և քիմիական հատուկ միացությունների՝ հորմոնների սինթեզով։ Այս կենտրոնացված կառավարումը թույլ է տալիս առաջացնել արագ և համակարգված պատասխաններ՝ արտաքին միջավայրի փոփոխություններին համապատասխան։ Պատասխան ռեակցիայի ավելի պարզ տեսակները, օրինակ, ռեֆլեքսները կարող են միջնորդավորվել ողնուղեղով կամ ծայրամասային հանգույցներով, բայց ավելի նպատակային վարքային կառավարման համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարում՝ հիմնված զգայական համակարգերի տվյալների վրա, որն ապահովում է գլխուղեղը։
Գլխուղեղի բջիջների աշխատանքը որպես առանձին միավորներ լավ ուսումնասիրված է, սակայն թե ինչպես են նրանք համակարգված ձևով աշխատում միլիոններով, դեռևս հստակ պարզ չէ[3]։ Ժամանակակակից նյարդաբանության վերջին մոդելները գլխուղեղին վերաբերում են ինչպես կենսաբանական համակարգչի, որը չնայած էլեկտրոնային համակարգչից տարբեր է իր մեխանիզմով, բայց նման է այն առումով, որ այն տեղեկատվություն է հավաքում արտաքին աշխարհի մասին, պահպանում և մշակում այն տարբեր եղանակներով՝ էլեկտրական համակարգչի կենտրոնական պրոցեսորի համանմանությամբ (CPU)։
Ադրենալինի ազդեցությունն իրագործվում է α- և β-ադրենընկալիչների միջոցով ու շատ դեպքերում համընկնում է սիմպաթիկ նյարդաթելերի դրդման ազդեցությունների հետ[12]։
Ադրենալին (էպինեֆրին)
Ադրենալինը նեղացնում է ներքին օրգանների և մաշկի արյունատար անոթները, իսկ սրտի և գլխուղեղի անոթներն՝ ընդհակառակը, լայնացնում է։ Ադրենալինը մեծացնում է սրտի կծկման հաճախությունը և բարձրացնում է սրտամկանում հաղորդականության արագությունը։ Ադրենալինը կարող է նաև անմիջականորեն ազդել թափառող նյարդի կենտրոնի վրա և դրդել այն։
Հարթ մկանների վրա ադրենալինը թողնում է տարբեր ազդեցություն։ β2-ադրենընկալիչների խթանման միջոցով ադրենալինը թուլացնում է բրոնխների և միզապարկի մկանները, ընկճում ստամոքսա-աղիքային ուղու հարթ մկանների կծկումները, իսկ α1-ադրենընկալիչների դրդման միջոցով բերում է բբի ճառագայթաձև մկանների կծկման և հետևաբար բերում է բբի լայնացման։
Ադրենալինն ազդում է նյութափոխանակային գրեթե բոլոր գործընթացների վրա։ Այն ուժեղացնում է գլյուկոնեոգենեզը և գլիկոգենի քայքայումը, արգելակում գլիկոգենի սինթեզը, բարձրացնում գլյուկոզի քանակն արյան մեջ[13]։ Ադրենալինն ուժեղացնում է ճարպերի տրոհումը և արգելակում դրանց սինթեզը։ Այս ազդեցությունը պայմանավորված է ճարպային հյուսվածքի β3-ադրենընալիչներով։
Ադրենալինը բարձրացնում է մկանների աշխատունակությունը, քանի որ չափավոր քանակներով սրտային և կմախքային մկանների վրա թողնում է սնուցող ազդեցություն։ Չափավոր քանակներով ադրենալինի տևական ազդեցության դեպքում կմախքային մկաններն ու սրտամկանը չափերով մեծանում են։ Սա համարվում է տևական սթրեսի և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմներից մեկը։ Ադրենալինի բարձր չափաքանակների տևական ազդեցությունն առաջացնում է սպիտակուցների տրոհում և մկանային զանգվածի նվազում, որով էլ բացատրվում է դիսթրեսի դեպքում նկատվող օրգանիզմի հյուծումը։
Ադրենալինը բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ընկալիչների դրդունակությունը, առաջացնում է անհանգստություն և լարվածություն, հոգեկան ընդունակությունների ակտիվացում և կենտրոնացում, խթանում է կորտիկոլիբերինի սինթեզը և ակտիվացնում ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամներ համակարգը, որի արդյունքում արյան մեջ ավելացած կորտիզոլն ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը հյուսվածքների վրա և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ։
Ադրենալինը ունի նկատելի հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն, քանի որ արգելակում է հիստամինի, սերոտոնինի, կինինների արտադրությունը, ինչպես նաև թուլացնում հյուսվածքների զգայունությունն այդ նյութերի նկատմամբ։ Ադրենալինը արյան մեջ բարձրացնում է թրոմբոցիտների քանակն ու ակտիվությունը և արագացնում արյան մակարդումը, որին նպաստում է նաև արյունատար անոթների նեղացումը։
Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:
Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը: 2.Սեռական գեղձեր
Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության: Իգական սեռական գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում: Արտազատական գեղձեր1.Արցունքագեղձ
Արցունքագեղձերը արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին: 2. Թքագեղձերը
Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային: 3. Քրտնագեղձեր
Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։ Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։
Թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է 6 ինֆրակարգի, 37 ընտանիքի ավելի քան 6000 տեսակ (համաձայն The Reptile Database բազայի 2017 թվականի տվյալների՝ 6332 տեսակ), Հայաստանում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։
Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն, հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։
Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան նաև բուսակեր տեսակներ։
Մողեսներն օգտակար սողուններ են, ոչնչացնում են վնասատու միջատներին։ Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, Չեռնովի մերկաչքն անհետացման եզրին են։ Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և փոքրասիական մողեսը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։