Posted in Գրականություն

Մեր ճամփորդությունը Կոտայքի մարզում

Առաջին հերթին մենք ճամփորդեցինք Արզական գյուղում ։ գնացինք Նեղուցի վանք ։Այդ վանքը գործող չէր և այն ավերված էր ։ մենք գնացինք ներս տեսանք վանքի գեղեցկությունը ։ Իսկ հետո աղոթեցինք տերունական աղոթքը, երգեցինք ։ Հետո գնացինք մի փոքրիկ մատուռ և լուսանկարվեցինք։Այս զով մաքուր օդին մենք նստեցինք մի տեղ ճաշեցինք և Սասունցի Դավթի էպոսներից քննարկեցինք։Նույնիսկ խաղացինք շունիկի ,որի ժամանակ ես քաղեցի արդյունքներս վերքերի տեսքով։ Հետո գնացինք մեկ ուրիշ եկեղեցի ,որը գործող էր ։ Մենք այնտեղ մոմ վառեցինք և երգեցինք։Գնացինք Բջնի և համտեսեցինք անարատ անքային ջուրը ։ տեսանք, բադերի, սագերի ,կովերի, և ոչխարների։ Երթուղային տաքսու մեջ մենք համտեսեցինք պաղպաղակ և շրջանցեցինք Բջնին։ Իհարկե ընդհանուր ինձ դուր եկավ ճամփորդությունը։

Posted in Գրականություն

Իմ մտքերը պատմվածքի մասին

Այդ մարդը ուզում էր ասել, որ երբ նա կրկեսում տեսավ փղին և նեղվեց, որ այդ փիղը շղթայով կապված էր։ Նա հարցրել էր թե ինչու է շղթան փղի վրա, նրան պատասխանեցին որովհետև նա վարժեցված փիղ է։ նա մտածեց իսկ եթե վարժեցված է ինչու ցցի վրա։Նա փորձում էր գտնել դրա պատասխանը ։ ԵՎ հետո մի խելացի մարդ ասում է որովհետև այդ փիզը մանկուց ցցի վրա էր եղել ։Իսկ հետո ասաց, որ երբ մենք ուզում ենք ինչ որ բան մեր ստացվեր այնքան ենք անում որ ստացվի բայց չէր ստացվում։ Նույնը այդ փղի հետ էր խնդիրը։

Posted in Գրականություն

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Posted in Գրականություն

Մարտի 20 Աշխատել անհատական նախագծերով

«Փարիզ»

Թարգմանություն. կայքեր, որոնցից կարող եք օգտվել


Փարիզ (ֆրանսիական Փարիզ [paˈʁi] Տեղեկատվություն լսելու գործի վերաբերյալ) – Ֆրանսիայի մայրաքաղաք և ամենամեծ քաղաք, ինչպես նաև Իլ-դե Ֆրանսիայի շրջանի վարչական կենտրոն: Ձևավորում է կոմունա և վարչություն ՝ բաժանված 20 շրջանների:

Բնակչությունը ՝ 2,2 միլիոն մարդ (2016 թ.), Եվրամիության հինգերորդ մեծ քաղաքը [2]: Մեծ Փարիզի մետրոպոլիտենի տարածքում ապրում է 10,6 միլիոն մարդ (2011): Գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում, Փարիզի ավազանի հարթավայրում, Սենայի ափին:

Ֆրանսիայի հիմնական քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Անդրադառնում է համաշխարհային քաղաքներին, համաշխարհային ֆինանսական կենտրոններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գրասենյակ:

Սիթի կղզու և Սիենյան երկու ափերի կողմից ձևավորված պատմական կենտրոնը զարգացել է դարերի ընթացքում: 19-րդ դարի երկրորդ կեսին այն ենթարկվեց արմատական ​​վերակառուցման: Արվարձանում գտնվում է Վերսալյան պալատի և պարկի անսամբլը:

Այն հիմնադրվել է մ.թ.ա. III դարում: ե. Փարիզների ցելտական ​​ցեղ: 3-րդ-4-րդ դարերից այն հայտնի է որպես գալո-հռոմեական Փարիզ քաղաք: «Փարիզ» տեղանունի ծագման մի քանի վարկած կա: 10-րդ դարի վերջից ի վեր, այն ընդմիջմամբ եղել է Ֆրանսիայի մայրաքաղաքը:

Անգլերենից -Հայերեն թարգմանություն

Posted in Գրականություն, Uncategorized

Մարտի 19 Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը: 1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի

Տաղարան շարքը նվիրված է Սայաթ Նովային։ <<Էլի գարուն կգա կբացվի վարդը>>և<<Ես իմանուշ հայաստանի>> բանաստեղծությունները ընդգրկված են Տաղարան շարքում ։

քանի տեղեկություն: 2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում: 

Այն կապված է Սայաթ Նովայի հետ որովհետև տաղարան նշանակում է տաղ ,ձոն երգ։

 3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:

գինեմոլ-գինեսեր

 4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը

Posted in Գրականություն

25.02.2020 Գրականություն

Դասարանում 
Նախորդ առաջադրանքների քննարկում:
Հետազոտական աշխատանք. Թումանյանը և Վերնատունը:
Ընտրել բանաստեղծություններ, այլ ստեղծագործություններ՝ բեմադրելու, ձայնագրելու կամ շիլաշփոթ պատմություն հորինելու համար:

Տնային աշխատանք
1. Գտնել հետաքրքիր պատմություններ, հիշողություններ Թումանյանի մասին: Բլոգում տեղադրելիս՝ պարտադիր նշեք աղբյուրը:
2. Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:
Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:
Գրի՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը: