Posted in Գրականություն 9

Համո Սահյան Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը ուզում է ասել , որ հայրենի երկրից լավ տեղ չկա ։ Դա դժվար ժամանակների մասին է երբ Հայ ժողովուրդը գաղթել են մի վայրից մյուս վայրը։ Սահյանի մանկությունը անցել է իր բնօրրանում , Հայաստանում որը ունի մեծ դարերի պատմութոյւն ։ Իհարկե Սահյանը լինելով հայ այդպես էր մտածում , բայց ոչ բոլոր հայերն են այդպես մտածում և գիտեն թե ուրիշ տեղ ապրելով նարանք իրենց ավելի լավ կզգան ։ Մարդիկ կապ չունի թե աշխարհի որ ծայրում են գտնվում միևնույն է նրանք պետք է չմոռանան իրենց հայրենիքը որտեղ նրանք լույս աշխարհ են եկել։

Posted in Գրականություն 9

Համո Սահյան Կենսագրություն

Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ. Համո Սահյան - yerkir.am

Բանաստեղծ Համո Սահյանը ծնվել է 1914 թ․ Սիսիանի շրջանի Լոր գյուղում մահացել 1993 թ․ Երևանում ։ Նա մասնակցել է մեծ Հայրենական պատերազմին ։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հրատարակություններ և Բանաստեղծություններ

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են 30 – ական թվականներից սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահայանի առաջին գիրքը դա «Որոտանի եզերքին» որը տպագրվել է 1946 թ. ։ Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Բացի բանաստեղծություններից նա արել է թարգմանություններ ։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Posted in Գրականություն 9

Համո Սահյանի պոեզիան նախագիծ ապրիլի 1- 14

Նախագծի նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:

Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ:

Posted in Գրականություն 9

Եղիշե Չարենց

Կենսագրություն

Եղիշե Չարենցը իրական ազգանունը Սողոմոնյան ծնվել է 1897 թ․ ին։ Տեսածի ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի Դանթեական առասպել պոեմը, որը 1914 – 1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագնքն է հայ գրականության մեջ։ 1919 թ․ արդեն կոմունիստ Չարենցը Հայաստանում էր։ Նա ցնծությամբ դիմավորեց սովետական կարգերի հաստատումը և դարձավ նոր կյանքի ու իրականության ամենաակտիվ կերտողներից մեկը։ Նրա << Երկիր Նայիրի>> վեպը սովետահայ արձակի հիմնաքարն է։ Այդ վեպի նյութն ընդգրկում է առաջին համաշխարհային պատերազմի սկզբին մինչև 1919թ թուրքական զավթիչների կողմից Կարս քաղաքի գրավումն ընկած ժամանակաշրջանը։ Այստեղ Չարենցը ներկայացրել է հայ ժողովրդի ողբերգական վիճակն այդ շրջանում։ 1924 թ․ կատարած իր արտասահմանյան ուղևովության ժամանակ ստեղծում է << Լենինն ու Ալին >> << Բալլադ Վլադիմիր Իլյիչի , մուժիկի և մի զույգ կոշիկի մասին >> , << Լենին քեռին>> հրաշալի բլադները և այլ գործեր։

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Posted in Գրականություն 9

Թումանյան կենսագրություն

Հովհանես Թումանյանը ծնվել է 1869 -թ․ Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ Հովհաննես Թումանյանը կատարել է թարգմանություններ , մշակել է Սասնա ծռեր դյուցազնավեպից Սասունցի Դավիթ ճյուղը։ Նա գրել է առակներ, պատմվածքներ, պոյեմներ, հեքիաթներ և նա համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

Մանկություն

Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը», «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմներում և «Գիքորը» պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները։

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Վերլուծություն

Բանաստեղծությունը ամառվա գիշերվա մասին է որը գյուղում է և ցույց է տալիս գիշերվա հանգիստ և խաղաղ տեսարանը։

Posted in Գրականություն 9

Թումանյանական նախագիծ

Փետրվարի 14-մարտի 1Նպատակը՝  ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանի հոդվածները
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
Posted in Գրականություն 9

Գիշեր և հուշեր

Տխուր երգ

Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

Վերլուծություն

Այս բանաստեղծությունում ցույց է տալիս բանաստեղծի զգացմունքը թափառական երգչի և այդ երգի նկատմամբ։

Posted in Գրականություն 9

Վահան Տերյան

Նախագիծ

Փետրվարի 1-12

նպատակը

  • Տերյանի ստեղծագործությունների ընթերցում

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ։
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում։
  • Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր։
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ։
  • Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
  • Վերջին ուղևորությունը

Տեսանյութեր

Տեղեկություն կենսագրությունից

Վահան տերյանը 1908 թվականին հրատարակեց իր առաջին ժողովածուն որը կոչվում է Մթնշաղի անուրջներ։

Posted in Գրականություն 9

Տերյան նախագիծ

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Վերլուծություն

Բանաստեղծությունը հրաժեշտի մասին է, որը ցույց է տալիս թե ինչպիսի թախծոտ զգացմունքներ են ունենում երբ իրարից հեռանում են : Ցույց է տալիս այդ մենակության զարգացման պահը երբ հրաժեշտ են տալիս և հասկանում են որ այդ ամենից հետո էլ իրար չեն տեսնի: Այսինքն Տերյանի հրաժեշտ է տալիս մի թանկագին մարդու որ էլ չի տեսնի նրան:

Posted in Գրականություն 9

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Վերլուծություն

Այս պատմվածքը նրա մասին էր , որ եթե խեղճ կամ ծեր մարդկանց դու լավություն անես այդ լավությունը նորից քեզ հետ կգա։