Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

հյուսնը – Փայտեղենի ձեռքի մշակման և փայտյա իրեր (աթոռներ, փեղկեր ևն) պատրաստելու վարպետ՝ արհեստավոր, ատաղնագործ

սղոցուկ – փայտի մանր թելեր

Թագավոր – արքա

խավար – մութ

հորդորել – աղաչել

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:

Պատմությունը ուզում է ասել որ մարդ պետք է ահնգիստ լինի կայանքում որովհետև կյանքի ամենադաժան պահ կարող է կորչել։ Այսինք ամեն պահին կարող է ամեն ինչ փոխվել։

  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը։

Հուսահատությունը դա երբ մարդ լարված է անհանդիստ, մարդ մտածում է որ իր համար ամեն ինչ կորած է ։

Posted in Գրականություն 9

Հայկ և Բել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայկ և Բելը դա պատմական առասպել է որը ցույց է տալիս հին հայակական ցեղերի և նրանց հարավային հարևանների ասորեստանցիներ և բաբելացիների միչև կատարված իրավիճակները։ Առասպելը նրա մասին էր որ Հայկը հին հայակական ցեղերից իմանում է որ ասորեստանի թագավոր Բելը ներխուժել է նրանց տարածք և ուզում է հնազանդեցնել ժողվրդին իրեն ։ Բայց Հայկը չի ուզում հնազանդվել Բելին և իր տոհմի հետ գալիս է Արարադ երկիրը ։ Այնտեղ հիմնում է մի բնակավայր որը կոչվում է Հայկաշեն։ Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ որպեսզի խաղաղություն և հնազանդություն առաջարկի բայց Հայկը մերժում է ։ Բելը իմանալով այդ մասին իր մեծ զորքով գալիս է Հայկի մոտ։ Հայկը ճակատամարտում իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ ԵՎ Հայկ Նահապետի անունով երկիրը կոչվեց Հայաստան (Հայք)։

Posted in Գրականություն 9

Դանիել Վարուժան

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարեվեր –
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Փոխադրություն

Եղեգնի գրիչով տվեցի փառքեր

Քեզ նվեր իմ հայրենիք

Սոսիների անառում ձայն կբացվեր

Քեզ նվեր հին հայրենիք

Եղեգնի գրիչով տվեցի քրմեր

ԵՎ եղեգնի փողով լյուս կբացվեր

Եղեգնի գրիչով տվեցի փառքեր

Ձեզի նվեր հայ պանդուխտներ

Այն տարաշխարհիկ բույսն ու ծղոտը

Ձեզի նվեր խեղճ պանդուխտներ

Եղեգնի գրիչով տվեցի հարսեր

Եվ եղեգնի փողով ողբեր կբացվի

Եղեգնի գրիչով տվեցի արյուն

Ձեզ նվեր թրի զոհեր

Եվ ծլած էր հողի մեջ նույնը

Ձեզ նվեր կրակի զոհեր

Եղեգնի գրիչով տվեցի վերքեր

Եվ եղեգնի փողից սիրտս կբացվեր

Եղեգնյա գրիչով տունս շինեցի

Քեզի նվեր հայր ալեհեր

Ցամաք աղբյուրի մոտ մեր ձայնը լսվեց։

Քեզի ընծա մայր կարեհեր

Եղեգնյա գրիչով օջջախս պատկերեցի

ԵՎ եղեգնի փողով ծուխ կհելներ

ԵՎ պայքար, պայքար , պայքար տվեցի

Ձեզ նվեր հայ մարտիկներ։

Posted in Գրականություն 9

Միսաք Մեծարենց

ՍԻՐԵՐԳ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,

Հաշիշով օծուն ու բալասանով.

Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին…։

Համբույրներ կու գան հովէն ու ծովէն,

Համբույր՝ լույսէն որ չորս դիս կը ծաղկի,

Այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի՜,

Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն։

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜

Շրթունքս են ծարավ միակ համբույրին…։

Ցընծագին գիշեր է լույս ու լուսին՝

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի…

Posted in Գրականություն 9

Հարցեր Պատմվածքներից

Կարդալ «Սպիտակ ձին» պատմվածքը։

Կատարի՛ր առաջադրանքները

  1. Դո՚ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
    2. Ներկայացրո՚ւ Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։
  2. Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

  3. 3. Գրավո՚ր բացատրիր հետևյալ պատկերները.
  • «Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը»։
  • «Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»։
  • «Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։
  • Անտառում զով և մաքուր օդով , սառնության և խոտերի բյուրերի մեջ Սիմոնը նստած էր մի քարի վրա ծանր վիճակով և սրտին ընդունելով։ Նա վերձնում է քարը վերքոտում Ցոլակի ողորկ մարմինը ։ Եվ փակ աչքերի արանքում էլ էր երևում այդ արնոտ քարը։

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց»։

4․ Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր։

Իհարկե Սիմոնը շատ էր սիրում իր ձիուն և պետք է մի բան աներ որպեսզի չտանեն նրա ձիուն ։ Եվ ես համաձայն եմ նրանով որ նա պատրաստ էր ամեն ինչ աներ որպեսզի նրա ձին մնա իր հետ։
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սպիտակ ձին»: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:

«Սպիտակ ձին» լավ վերնագիր է ։ Բայց իմ կարծիքով կարող է լինել օրինակ Հրաշք Ցոլակը
6. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Այս ստեղծագործությունը Մարդու սերը և զգացմունքը ձիու հանդեպ ։

Posted in Գրականություն 9

Պետրոս Դուրյան Մանիշակ

Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր․․․
Ո՚հ ինչի՞ այդ նըշանակ։

Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։

Եթե դու ալ վարդին պես
Ունենայիր դույզն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,

Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա։

Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան
Դժգունեցավ աննըշան
Տեսավ ձեռներն երբ ներա։

Եվ դեռ ըսե՞մ․․․ օր մ՝երկին
Ամպոտեցավ․․․ է՞ր արդյոք․
Երբոր կ՛ըներ նե աղոթք,
Վերն հառած աչքն ու հոգին։

Փոխադրություն

Ո՛վ մանուշա՛կ, մանուշակ,

Ինչու ես այդպես գլուխդ կախ

Նայում ես հողին տխուր

Եվ ինչու այդպես նշանավոր (և ինչու հենց այդպես)

Միթե դու կույս տեսար

Որի աչքերի կողքը կապույտ է

Քեզ համար գրտար անչափ մութ

Որ կտխրի սևահար

Եթե դու ալ վարդի նման

Ունենայիր մի փոքր կարմիր

կշիկանիր (կարմրել) ինչպես որ կշիկանար վարդը վսեմ

Երբ տեսա օրը նրա

Վարդերն մաքուր այտերում

Շուշանի նման գունատ

Եթե եղար քո վրա

Գունատ էիր որպես նա

Ինչպես որ օրը շուշանի

Գունատված միքիչ

Տեսա ձեռները նրա

Եվ ասեմ որ երկինքը

Ամպամեց արդյոք

Երբ որ կաներ նա աղոթք

Վերև բարձրացրած աչքն ու հոգին

Վերլուիծություն

Այս բանաստեղծության մեջ հեղինակը բնութագրում է մանուշակին ։ Բնութագրում է որպես գլխիկոր թախծոտ և շուշանի նման գունատ ։

Ձայնագրություն

Posted in Գրականություն 9

Արևմտահայ գրականություն

նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում ։

ժամկետը՝ Մայիսի 2 – 11

ընթացքը՝ կարդալ, վերլուծել, փոխադրել արևելահայերեն , ձայնագրել, տեսագրել, սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները։

Պետրոս Դուրյան
Միսաք Մեծարենց
Վահան Թոթովենց
Դանիել Վարուժան։



Posted in Գրականություն 9

Աքսել Բակունց

( 1899-1937 )

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ | Gayane Gayane

1923-1924 թվականներին Զանգեզուրի անտառներին ու ձորերի կածաններին հաճախ կարելի է տեսնել մի ձիավորի որը գյուղից գյուղ էր գալիս։ Նիհարավուն ու բարձրահասակ, կապուտաչյա այդ երիտասարդը Զանգեզուրի գլխավոր գյուղատնտես Ալեքսանդր Թևոսյանն էր ( Բակունցը )։ Գյուղում նրա կարիքը շատ էին զգում, նա գյուղացիներին սովորեցնում էր հոողը վարելու և ցանելու , բերք հավաքելու նոր եղանակներ օգնում էր նրանքց ամենօրյա աշխատանքում։ Այդ ժամանականերում Բակունցը թոփկալի կյանք է անել։

1917 թ․ վերջին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել շատ կռիվների, տեսել, մարդկային ծանր տառապանք, արյուն ու ավերոկներ։ 1918 թ․ մայիսին , երբ վտանգի տակ էր ամբողջ Հայաստանը և հայ ժողովրդի ապագան, Բակունցը զենքը ձեռքին մասնակցեց Սարդարապատի հերոսամարտին։

Խարկովի գյուղտնեսական ինստիտուտն ավարտելուց հետո նորից վերադառնում է հայերի երկիր։ Բակունցը մանկուց սկսել էր գրել ։ 14 տարեկանում նա գրել էր <<Հիմար Մարդը>> հեքիաթը , որը տպագրվեց Թիֆլիսի << Աղբյուր >> մանկական ամսագրում։ 1927 թ․ լույս տեսավ նրա պատմվածքների առաջին << Մթնաձոր >> վերնագրով ժողովածուն ։ Այդ գիրքը հագեցած էր բնության շնչով ընթերցողը տեղափոխվում էր սաղարթախիտ անտառներ , անդնդախոր ձորեր, հադիպում տեղի բնակիչներին։ Հեետո տպագրվեցին բազմաթիվ ուրիշ պատմվածքներ։ Նրա լավագույն պատմվածքներից են <<Միրհավ>>, <<Խոնարհ աղջիկը >> , <<Լառ- Մարգար>>,<< Ալպիակակն Մանուշակը>>, <<Այու սարի լանջին >> << Սպիտակ ձին >>, << Ծիրանի փողը >> ,<<Նամակ ռուսաց թագավորին>>, << Եղբայրության ընկուզենիները >> և այլ պատմվածքներ։