Posted in Գրականություն 8

․ Հարի Բրաունի նամակը դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչոքպարտավորչէինչորբանանելքեզհամար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթեինչորմեկըքեզսիրումէ,  ուրեմն`  դույուրահատուկես,  դունրանդարձնումեսերջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դուավելիլավըպետքէդառնասմիայնքեզհամար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչոքպարտավորչէինձհենցայնպեսհարգել,  ընկերությունանելինձհետ,  սիրել,  ապահովելիմզարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Համոզի՞չ են հարցադրումները:
Ոչ ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:
Եթե ինչ-որ  մեկը  քեզ  սիրում ու գնահատում  է,  ուրեմն  դու  արժանի ես:
Դու ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:
Ոչ ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:

Posted in Գրականություն 8

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

պրերիա-տափաստան

ցաղսարիկ-թռչուն

գուժել – վատ լուր հաղորդել


Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք, ընդհարվել, մրրիկ,  ճառագայթ, ամայի, գաղտագողի, աստիճանաբար:

դեպք-իրավիճակ

ընդհարվել- վիճել

մրրիկ-փոթորիկ

ճառագայթ- ճաճանջ

ամայի-անկենդան

գաղտագողի- գաղտնի

աստիճանաբար- հերթականությամբ

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

փիղը

Կար չկար մի չաղ մարդ կար։Նա աշխատում էր դեպուտատ և շատ ուտում էր։Մարդիկ հռհռում և բամբասում էին նրանից։ Այդ մարդը երազում էր նիհարել բայց չէր ստացվում,որովհետև նա չեր կարողանում կտրվել ուտելու հնարավորությունից։ Նա վիրավորված իր կյանքից թողում է և գնում հեռու Աֆրիկա։ Եվ օրերից մի օր նա դառնում է փիղ և ապրում ազատ ու անկախ։

Posted in Գրականություն 8

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  բաբախում  են,  որոնց  հարկ  չկա  մղել  ինչ-որ  բանի,  որոնց  պետք    չէ  ասել,  որ  ինչ-որ  բան  անեն,  որովհետև  գիտեն,  թե  ինչ    է  պետք    անել  և  հենց  այդպես  էլ  անում  են:  Մարդիկ,  որոնք  «մշակում  են»    են    իրենց  երազանքները,  այնքան,  մինչև  որ  այդ  երազանքները    տիրանում  են  իրենց  իսկ  իրականությանը:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  իրենց  քայլերով  իրենց  վրա  վերցնել  հանգամանքները,  մարդիկ,  որոնք    վտանգում  են  իրականն  ու  անիրականը  երազի  հետևից  գնալու  համար,  որոնք  իրենց  թույլ  են  տալիս  փախչել    խելամիտ  խորհուրդներից՝  լուծումները  թողնելով  Աստծո  ձեռքերում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդար  են  իրենց  շրջապատող  մարդկանց  ու  իրենք  իրենց  հետ,  մարդիկ,  որոնք  շնորհակալություն  են  հայտնում  նոր  օրվան,  իրենց  կյանքում  գոյություն  ունեցող  լավին,  որոնք  ամեն  ժամն  ապրում  են  լավ  տրամադրությամբ՝  տալով  իրենցից  ամենալավը,  որոնք  շնորհակալ  են  ողջ  լինելու  համար,  որ  կարող  են  ժպիտներ  նվիրել,  ձեռք  մեկնել  և  բարեհոգաբար  օգնել՝  փոխարենը  ոչինչ  չպահանջելով:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  կարող  են  կառուցողականորեն  ու  ուղիղ  քննադատել  ինձ՝  առանց  ինձ  ցավեցնելու  և  վիրավորելու:

Մարդիկ,  որոնք  չափի  զգացում  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդարության  զգացում  ունեն.  նրանց  կոչում  եմ  ընկերներ:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  գիտակցում  են  երջանկության  կարևորությունը  և  քարոզում  են  դա:  Մարդիկ,  որոնք  կատակների  միջոցով  սովորեցնում  են  մեզ  հումորով  ընդունել  կյանքը:  Մարդիկ,  որոնք  երբեք  չեն  դադարում  մանուկ  լինել:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ  դուր  են  գալիս  հավատարիմ    ու  համառ  մարդիկ,  որոնք  չեն  թուլանում,  երբ  փորձում  են  հասնել    իրենց  նպատակներին  ու  գաղափարներին:

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ներքուստ  են  մտածում  ու  չափում,  որոնք  չեն  արժևորում  իրենց  նմաններին  հասարակական  կաղապարով  կամ  թե  ինչպես  են  նրանք  փայլում:  Մարդիկ,  որոնք  չեն  դատվում  ու  չեն  թողնում,  որ  ուրիշները  դատեն:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  անհատականություն  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  հասկանալու,  որ  մարդկային  էության  մեծագույն  սխալը  փորձելն  է  գլխից  հանել  այն,  ինչը  դուրս  չի  գալիս  սրտից:

Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:

Այս  տիպի  մարդկանց  հետ    խոստանում  եմ  լինել  կյանքիս  մնացած  օրերին,  քանի  որ  նրանց  իմ  կողքին  ունենալով՝  լավ  եմ  վարձատրվում:

Առաջադրանք:
Կարդալ ստեղծագործությունը:
Ընտրել որևէ շարք և պարզաբանել

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ դուր եկավ այս շարքը որոհետև ինձ էլ են դուր գալիս այդպիսի մարդիկ։


Փորձեք շարունակել «Ինձ դուր են գալիս մարդիկ…»  շարքը:

Ինձ դուր են գալիս մարդիկ որոնք միշտ ամեն դժվարությանը պատրաստ են հաղթահարելու և հետ չնահանջելու։

Posted in Գրականություն 8

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:
Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա ջրավաճառ է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:


  Մի  անգ ամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբող ջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորվներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:
Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:
Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:
Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:
—  Է՛յ…է՜յ:
— Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:
—  Ես  եմ:
Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:
— Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:
—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:
— Ի՞նչ  ես  ուզում:
-Ես  ուզում  եմ քեզնից  ներողությունխնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:
—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:
Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:
-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանքներ:

  • Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:
  • Վերնագիրը ուզում էր ասել որ երբ մի անհաջողություն է պատահում պետք էամենինչի մեջ գտնել լավը ։
  • Մի անգամ ես նկարչության ժամանակ տանում էի իմ նկարչական ճամպրուկը։
  • Ես այն ամիսներով իմ հետ տանում բերում և նոր նկարներ նկարում ։
  • Բայց մի անգամ ճամպրուկի կանթը կտրվեց և ես այդ ժամանակ հազիվհազ գնացի տուն։Իհարկե ես կարող էի գնել ինձ նոր ճամպրուկ որպեսզի իմ գործը հեշտացնեմ ,բայց հետո մտածեցի իսկ ինչ եթե մենք նորոգենք ճամպրուկի կանթը ։Իհարկե իմ սերը օգտագործեցի իրի նկատմամբ , իսկ ընկերությունը ցույց տվեց ,որ ես ամենինչի լավն եմ պնտրում որպեսզի ճիշտ ապրեմ իմ կյանքում։
  • Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորվներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ
  • Տրաված բառերին գրել երկուական հոմանիշ։
  • որոնել , ընկղմվել , արատ ,առավոտ ,խոր, արտասվել ,խոսել,փոքրիկ,ճանապարհ, թանկ, գնել։
  • որոնել- գտնել ,առավոտ-լուսաբաց
  • ընկղմվել-տեղավորվել խոր-մակերեսային
  • արատ-ախտ արտասվել-լացել
  • խոսել-ասել փոքրիկ-մանուկ
  • ճանապարհ-ուղղի թանկ-ծանր
    • գնել-առնել
Posted in Գրականություն 8, Uncategorized

Ամենապիտանի բանը: Ավ;Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:

հեքիաթը իմաստության և փորձության մասին է։
Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ համար ամենապիտանի բանը տրամադրությունն է։
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Այո որովհետև առանց լույս մարդ չի կարող ապրել։
Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

 արդարամիտ-ճշմարիտ

 խելացի– իմաստուն բախտավոր -հաջողակ

կամեցավ-ցանկանալ ուղի-ճանապարհ

դժվարին – բարդ

վեհ -բարձր

ահագին -շատ

շինել-սարքել

փափագս-ցանկություն

Posted in Գրականություն 8

Մեր ճամփորդությունը Կոտայքի մարզում

Առաջին հերթին մենք ճամփորդեցինք Արզական գյուղում ։ գնացինք Նեղուցի վանք ։Այդ վանքը գործող չէր և այն ավերված էր ։ մենք գնացինք ներս տեսանք վանքի գեղեցկությունը ։ Իսկ հետո աղոթեցինք տերունական աղոթքը, երգեցինք ։ Հետո գնացինք մի փոքրիկ մատուռ և լուսանկարվեցինք։Այս զով մաքուր օդին մենք նստեցինք մի տեղ ճաշեցինք և Սասունցի Դավթի էպոսներից քննարկեցինք։Նույնիսկ խաղացինք շունիկի ,որի ժամանակ ես քաղեցի արդյունքներս վերքերի տեսքով։ Հետո գնացինք մեկ ուրիշ եկեղեցի ,որը գործող էր ։ Մենք այնտեղ մոմ վառեցինք և երգեցինք։Գնացինք Բջնի և համտեսեցինք անարատ անքային ջուրը ։ տեսանք, բադերի, սագերի ,կովերի, և ոչխարների։ Երթուղային տաքսու մեջ մենք համտեսեցինք պաղպաղակ և շրջանցեցինք Բջնին։ Իհարկե ընդհանուր ինձ դուր եկավ ճամփորդությունը։

Posted in Գրականություն 8

Իմ մտքերը պատմվածքի մասին

Այդ մարդը ուզում էր ասել, որ երբ նա կրկեսում տեսավ փղին և նեղվեց, որ այդ փիղը շղթայով կապված էր։ Նա հարցրել էր թե ինչու է շղթան փղի վրա, նրան պատասխանեցին որովհետև նա վարժեցված փիղ է։ նա մտածեց իսկ եթե վարժեցված է ինչու ցցի վրա։Նա փորձում էր գտնել դրա պատասխանը ։ ԵՎ հետո մի խելացի մարդ ասում է որովհետև այդ փիզը մանկուց ցցի վրա էր եղել ։Իսկ հետո ասաց, որ երբ մենք ուզում ենք ինչ որ բան մեր ստացվեր այնքան ենք անում որ ստացվի բայց չէր ստացվում։ Նույնը այդ փղի հետ էր խնդիրը։

Posted in Գրականություն 8

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին: