Category: Գրականություն 8
Նար -Դոս: Նա

Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[2] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։ Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։2Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[3] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։
Նվագողը մի պատանի էր իտալական լայնեզր գլխարկով։ Այնքան մեղանուշ, այնքան դյութիչ էր նվագած եղանակը, որ Ջուլիետտան կարծում էր, թե իր սրտի լարերի վրա են նվագում։ Նա մեքենայաբար կիսով չափ դուրս հանվեց պատուհանից և լսում էր ամենայն ուշադրութայմբ։ Իր ամբողջ էությամբ լսողություն դարձած, ագահորեն կլանում էր մարմինը փաղաքշող այն դյութիչ ձայները, որ պատանի երաժիշտը հնչեցնում էր ջութակի լարերից, ինչպես աղբյուրի ակունքը դուրս է հոսեցնում իր քչքչան ականակիտ[5] ջուրը անբռնազբոսիկ ու սահուն։ Շունչը պահել էր, որ ոչ մի հնչյուն չթռցնի։ Սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ։
Վերջապես լռեցին ջութակի հնչյունները, և այդ հնչյուների հետ կարծես ամեն ինչ լռեց բնության մեջ։ — Ո՞վ ես դու, նայի՛ր վերև, պատանի մաեստրո,— կանչեց բարձրից Ջուլիետտան։
Պատանի երաժիշտը նայեց վերև։
— Հանիր գլխարկդ, երեսդ լավ չեմ տեսնում։
Պատանի արտիստը վերցրեց լայնեզր գլխարկը, երկայն մազերը գլխի մի շարժումով ետ գցեց ճակատից և նայեց վերև։ Ի՜նչ հրաշալի աչքեր, բայց լուրջ ու խոհուն և թախծալի, ինչպես այն եղանակը, որ մի քիչ առաջ նվագում էր նա. ի՜նչ գրավիչ դեմք, բայց գունատ ու տխուր, ինչպես մարմարի մի անդրի. ի՜նչ բարձր ու հպարտ ճակատ, որի վրա փայլում էր ոչ երկրային մի վեհություն։
— Ի՞նչ է անունդ,— կանչեց Ջուլիետտան։
— Անտոնիո։
— Անտոնիո, նվագիր ինձ համար դարձյալ մի բան։
Ու նորից հնչեցին լարերն առաջվանից ավելի փաղաքուշ ու դյութիչ, և Ջուլիետտան, պատուհանին գամված, չէր հագենում լսելուց, մինչև որ լարերն իրենց վերջին սիրակեզ հառաչանքն արձակեցին ու մարեցին։
— Անտոնիո, ասա ինձ, ո՞վ ես դու։
— Ես որբ եմ։
— Ո՞վ է հայրդ։
— Մի բանվոր, որ մեքենայի տակ ջարդվեց և մեռավ։
— Մա՞յրդ։
— Մայրս գնաց հորս ետևից։
— Քույր չունե՞ս։
— Ո՛չ մի հարազատ։
— Կուզե՞ս ես քո քույրը լինեմ, դու իմ եղբայրը։ Ես կխնդրեմ հորս, որ դու մեր տանն ապրես և ինձ համար միշտ այդպիսի եղանակներ նվագես։ Հայրս բարի է, շատ է սիրում ինձ և միշտ կատարում է խնդիրքս։ Դու այլևս ստիպված չես լինի փողոցե փողոց թափառել մի կտոր հացի համար։ Մենք շատ հարուստ ենք։
— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։
— Իմ անունը Ջուլիետտա է։
— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։
— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։
— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։
Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։
― Անտո՜նիո,— կանչեց նա։
Պատանի երաժիշտը, որ վերցրել էր դրամը և ուզում էէր հեռանալ, կանգ առավ և նայեց վերև։
— Համաձայնիր գոնե, որ ամեն երեկո, ճիշտ այս ժամին, կգաս կնվագես պատուհանիս տակ։
— Կգամ։ Բայց ոչ նորից սրա համար,– ասաց Անտոնիոն ցույց տալով ձեռքի դրամը։
― Ա՞յլ։
— Գեղեցկության համար։
Այս անգամ պատանի երաժշտի ոտների առջև ընկավ գեղեցիկ աղջկա կրծքի կարմիր մեխակը։3Ու գալիս էր։
Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթները էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլիետտայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, միշտ դյութիչ հնչյունները։
— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։
Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլիետտայի սենյակը։
— Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։
Լուսնի կաթնագույն լույսի տակ, ծովի հանդարտ ջրերի վրա մեղմիկ սահում էր մակույկը և գիշերային անհուն խաղաղության մեջ տարածվում էին դյութական հնչյունները։ Ամբողջ բնությունը, կարծես լսողություն դարձած, ականջ էր դնում այդ հնչյուններին, որոնք թևատարած, սահուն ու թեթև, թռչում տարածվում էին չորս բոլորը և մարում ծովի խաղաղ ջրերի մեջ, պարզ ու թափանցիկ օդի մեջ։
— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ թույլ չես տա գլուխս դնեմ ծնկանդ վրա։
— Օ՜․․․— հառաչում է միայն պատանի արտիստը վառված աչքերով և նրա կնտկնտոցի տակ ջութակի հնչյունները նոր թափ են առնում նոր, մինչև այդ չլսված նյուանսներով։
Ջուլիետտայի ոսկեգանգուր գլուխը հանգչում է Անտոնիոյի ծնկան վրա և թավշյա աչքերը հիացքով, սիրով ու երջանկությամբ վարից վեր նայում են պատանի երաժշտի վերասլաց դեմքին։ Մակույկի մեջ, լուսնի կաթնագույն լույսի տակ, ինչպես ձյուն, փայլում էր նրա սպիտակ թեթև հանդերձը, որով նա նմանվում էր իսկական հավերժահարսի՝ ընկղմված ծովի փրփուրների մեջ։
Պատանի արտիստը վերից վար նայում էր իր ծնկան վրա հանգչող երազական գեղեցկությանը և ինքը ևս զարմանում էր, թե այն ի՞նչ նոր հնչյուններ են, որ իր ձեռքի շարժումից գեղում է ջութակն այնքան տիրականորեն։
— Անտո՜նիո, մի՞թե այնքան, հպարտ ես, որ մի համբույր չես տա ինձ։
Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են և թրթռուն շրթունքները միանում են մի բոցոտ համբույրի մեջ։
― Անտո՜նիո, Անտո՜նիո…
― Ջուլիետտա, Ջուլիետտա…4Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։
Պատուհանը փակ էր։
Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։
Պատուհանը միշտ փակ էր։
Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև։
Թուղթը վերցրեց և կարդաց.«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։
Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։
Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ո՛չ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։5Անցան տարիներ։
Նորից Վենեցիան։
Քաղաքի ամբողջ մամուլն ավետեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինիի գալուստը, որ իր միակ կոնցերտը պիտի տար մեծ թատրոնում։ Վերջին ժամանակները ոչ միայն իտալական, այլև եվրոպական ու ամերիկյան ամբողջ մամուլը խոսում էր այդ նոր փայլուն աստղի մասին, որ երևացել էր երաժշտական հորիզոնի վրա։
Կոնցերտի գիշերը թատրոնում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը։
Անտոնիո Բոնվինի… Ամենքն անհամբեր սպասում էին նրա ելույթին։
Եվ ահա, վերջապես, դուրս եկավ նա բեմ։
Ու ամբողջ դահլիճը գրեթե միաբերան հառաչեց։
Մի՞թե սա այն Անտոնիոն չէ, որին ճանաչում էր ամեն մի վենեցիացի, այն պատանի ջութակահարը, որ միջնադարյան տրուբադուրի նման շրջում էր քաղաքից քաղաք, փողոցից փողոց, պատուհանների տակ նվագում էր սերենադներ։
Այո՛, այո՛, նա է, ինքը, որովհետև— ահա՛ նույն հնչյունները, բայց այս անգամ արդեն առնականորեն հասուն, ինքնավստահ, ինքնամփոփ, երբեմն վերասլաց, երբեմն մարտակոչի խիզախ ավյունով լեցուն։
Ու որքան այդ հնչյունները դյութիչ էին, այնքան գեղեցիկ ու հմայիչ էր ինքը՝ Անտոնիո Բոնվինին, բարեկազմ հասակը, հրացայտ աչքերը, վառված դեմքը, հանճարեղ ճակատը, ականջների մոտ ցրված երկար փայլուն մազերը, բոլորը, բոլորը մի սքանչելի ներդաշնակություն էին կազմում նրա ջութակի մոգական հնչյունների հետ։
Երբ վերջին հնչյունները թրթռալով մարեցին գերեզմանային լռության մեջ և արտիստը հեռացավ բեմից, ամբողջ դահլիճը դեռևս պահ մի նստած էր լուռ ու անշարժ, կարծես անհունորեն քաղցր մի երազանքի մեջ կախարդված։ Ու հետո հանկարծ, որպես մի գերեզմանոց մեկեն հարություն առնի, ամբողջ դահլիճը շրջվեց ու թնդաց որոտագին. — Բոնվի՛նի… Անտոնիո Բոնվի՛նի… Անտո՛նիո… Հանճա՛ր… Նոր Ստրադիվարիուս…
Եվ ամեն ոք շտապում էր դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը և իր հիացքն ու շնորհակալությունը հայտնելու նրան։
Երիտասարդ մաեստրոն հոգնած էր։ Փակվեց իր սենյակում և հայտնեց, որ այլևս ոչ ոքի չի կարող ընդունել։
Բայց ահա մտնում են և հայտնում, որ մի կին ուզում է նրան տեսնել։
— Անկարող եմ ընդունել։
— Թախանձում է սաստիկ․ շատ նշանավոր անձի ամուսինն է։
Ու տալիս են ազնվազարմ տոհմի մի բարձրաստիճան մարդու անունը, որից կախված է հազարավոր մարդկանց բախտը։
— Թող մտնի։
Գեղեցիկ՝ ինչպես Ռաֆայելի Մադոննան, հագնված ինչպես մի թագուհի, շտապով մտավ մի նորատի կին և ուղղակի ընկավ երիտասարդ հանճարի ոտների առջև։
― Անտո՛նիո, ես քո Ջուլիետտան եմ, ես սիրում եմ քեզ…
Երիտասարդ մաեստրոն այլայլված՝ բարձրացրեց գեղեցկուհուն։
Նրա աչքերը վառվում էին ինչ-որ տարօրինակ փայլով, նման այն հրացայտ հայացքին, որ նա, դեռևս պատանի մի խեղճ երաժիշտ, նետեց իր ստորին ծագումն ու հպարտությունն այնքան մեծամտորեն արհամարհող պալացցոյի բարձունքն ի վեր։
Առանց մի խոսք արտասանելու՝ ձեռքը ծոցը կոխեց, հանեց հուշատետրը, հուշատետրից՝ խնամքով պահած թղթի մի կտոր և մեկնեց Ջուլիետտային։
Ջուլիետտան առավ, նայեց և հանկարծ կասկարմիր կտրեց։
— Կարդացեք, սինյորա, կարդացեք,— ասաց Անտոնիոն, տեսնելով, որ նա ծայր աստիճան շփոթված, չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել։
Ու հազիվ լսելի ձայնով Ջուլիետտան կարդաց իր նամակը։«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը։ Էլ մի՛ գա։ Մոռացիր ինձ»։
Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից, և նորից խնամքով պահելով հուշատետրի մեջ, ասաց․

― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ` ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։
Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։
Հարցեր և առաջադրանքներ:
Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Բնութագրիր Ջուլետտային:
Արդարացրու Ջուլետտային կամ մեղադրիր: Պատասխանդ հիմնավորիր:
Բնութագրիր Անտոնիոյին:
Արդարացրու Անտոնիոյին կամ մեղադրիր:
Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում նրանց բաժանման պատճառը:
Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը:

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի
Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է:
Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ և մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց և մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս և կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ և իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռևս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռևս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն և ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, և բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, և բոլոր ընկերներիս և բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ և մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլևս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ և դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլևս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչև մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց և վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն և ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…և շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչև այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․
- Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
- Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
- Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց
- Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
- Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…
բ) Ո՞ր մտքերն են արտահայտում ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
- Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
- Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
- Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
- Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
- Սրտում կարող է իշխել միայն սերը։
Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը:
Եղիշե Չարենց
Երկիր Նաիրի
Մթնշաղի անուրջներ
Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը»

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից
Մեր ուսուցիչը
Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի` արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ, շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ, հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.
— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:
Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.
— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:
Ստրադիի փոքրիկ գրադարանը
Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:
Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը: Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում: Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:
Ամբողջ մեկ ժամվա ընթացքում նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
— Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
— Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
— Դա այն պատճառով է, — ասաց հայրս, — որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, — շարունակեցի ես, — նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, — պատասխանեց հայրս:
Հարգիր ուսուցչիդ
Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:
Քո հայր:
Ինչ՞ի մասին էր հոր նամակը:
Ինչ՞ էր ուզում ասել հայրը այդ նամակով:
Ինչ՞ ասաց ուսուցիչը իր խիստ, բայց բարի ձայնով։
Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Ո՞վ է քեզ համար լավ ուսուցիչը։
Երբ նա բարի է գեղեցիկ, և խիստ։
Ի՞նչ կյանքի դասեր էս քաղել քո ուսուցիչներից։
Նրա շնորհիվ ես դասերս սովորել և հասկացել եմ։
Ես դաստիրակված եմ մեծացել
Ո՞վ է քո սիրելի ուսուցիչը, և ինչու՞։
Իմ սիրելի ուսուցիչը դա Ընկեր Լիանան է։
Նա համբերատար , բարի, գեղեցիկ և խիստ ուսուցիչ է։
Ո՞ր առարկան ես ամենաշատը սիրում, և արդյոք դա պայմանավորված է ուսուցչով:
Քեզ ինչ օգուտ տվեց այս պատմությունը;
Այս պատմությունը ցույց է տալիս հարգանքը մեծերի նկատմամ։
Քո կարծիքով հոր նամակը տղային ինչպիսի՞ դաս տվեց։
Ինչպե՞ս կբացատրես նամակի իմաստը։
Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն
«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին: Նամակագրությունների մեջ առանձնանում է 1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա: Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:Նյու Յորք Նոյեմբերի 10, 1958 թվական Թանկագին Թոմ Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը: Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել: Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել: Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ: Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ: Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար: Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով: Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել: Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին: Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում: Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես: Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես: Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:Սիրով՝ՀայրիկԱռաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:
Ես Սեբաստացի եմ
Բարև ձեզ ես Նարե Խաչատրյանն եմ ։Սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի 8-4 դասարանում։Ես եկել եմ այս դպրոց 7րդ դասարանից ։Ես ընտրել եմ այս դպրոցը որովհետև այնտեղ ազատ է ամեն ինչ, հետաքրքիր նախագծեր են մտածում , Ճամփորդություներ կազմակերպում և այլն։ Ինձ նաև դուր է գալիս այն , որ ամեն ինչ ընտրովի է։Ես սիրում եմ մեր բոլոր դասավանդողներին նրանք լավն են և լավ բացատրում են դասը։Սիրում եմ երբ առավոտյան ես գնում եմ իմ երթուղայինով իմ եղբորս հետ։Սիրում եմ երբ երկար դասամիջոցին ապահովում են օգտակար և համեղ սնունդով։ԵՎ այն յուրահատուկ դպրոց է համեմատած այլ դպրոցների։