Posted in Աշխարհագրություն 9

Հաշվետվություն – Աշխարհագրություն

Ուսումնական նյութ ՝

Հայկական լեռնաշխարհ https://khachnare8.home.blog/2021/10/05/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/

ՀՀ․ ի Բնական պաշարներ

ՀՀ․ Բուսապահապանությունը և կենդանական աշխարհը

ՀՀ․ Խոշոր քաղաքներ և մարզեր

ՀՀ․ Մետաղաձուլություն

ՀՀ․ Ջրամբարներ

ՀՀ․ Գյուղատնտեսությունը

ՀՀ․ Բուսաբուծությունը

ՀՀ․ Անասնապահություն

ՀՀ․ Տրանսպորտ

ՀՀ․ ի Սպասարկման ոլորտ

Նախագծեր՝Պրեզենտացիաներ՝

Քիմիական արդյունաբերություն

ՀՀ․ ի Բնապահպանակ նիմանխնդիրները

ՀՀ-ի Անտառային տնտեսության ոչնչացման պատճառը

Գրավոր Աշխատանքներ

Հոկտեմբերի 13

Դեկտեմբերի 19

Փետրվարի 12

Թեստ 1

Ապրիլի 13 ինքնաստուգում

Մայիսի 11 Գործնական աշխաատանք

Տեսանյութեր

Կենդանիները և բույսերը կարմիր գրքում

Էկո-նախագիծ

Posted in Աշխարհագրություն 9

Գործնական աշխատանք․

  1. Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ:

Հայաստանում լինում երկաթուղային տրանսպորտները կատարում են բեռնափոխադրում և ուղղևորափոխադրում։ Արտադրական պրոցեսը կատարվւմ է երդ արտատդրած ապրանքը տրանսպորտով տեղափոխում են սպառոին։

  1. Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:

Հոանդական պանրիկ (Հոհլանդ), Զելանդական կարագ, ( Անքոռ ), Ռոււսական վերմիշել ( Կորոնա ), Իտալական մակարոն ( Դիվելլա ), Շվեդական կրակայրիչ (Կրիկետ), Իտալական պանիր (Մասկարպոնե), Բջջային հեռախոս (Սամսունգ):

  1. Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:

Բոլոր վերոնշյալ ապրանքները տեղափոխվում են Հայաստան հիմանականում ցամաքային բեռնափոխադրմամբ։

  1. ՀՀ ուրվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.
    • պղնձի խտանյութ
    • մոլիբդենի խտանյութ
    • կրաքար
    • ոսկ հանքաքար
    • ցեﬔնտ
    • ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող):
Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ-ն տնտեսության սպասարկման ոլորտ

  1. Որո՞նք են սպասարկման ոլորտի զարգացման տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոնները:

Գլխավոր գործոններից են – առևտուր, կրթություն, գիտություն, առողջապահու –
թյուն, մշակույթ, սպորտ, կապ, մարդատար տրանսպորտ, բանկային գործ,
ֆինանսա վարկային սպասար կում, պետական և հասարակական կառավարում
։

  1. Որո՞նք են մշակույթի, առողջապահության, առևտրի, սպասարկման ոլորտի մյուս ճյուղերի աշխարհագրական առանձնահատկթյունները:

Զբոսաշրջություն։

  1. Փորձե՛ք հիﬓավորել՝ ինչո՞ւ կապն լրատվությունը այժմ գնահատվում են որպես երկրի ամբողջ տնտեսությունը սպասարկող հատուկ կարևորության ճյուղ:

Լրատվությունը դա ինֆորմացիա է իսկ ճիշտ ուղորդված և կառավարվող ինֆորմացիան կարող է նպաստել տնտեսության զարգացմանը։

  1. Որո՞նք են սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:
Posted in Աշխարհագրություն 9

Տրանսպորտի հիմնական տեսակները

  1. Բնութագրե՛ք և գնահատե՛ք ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը:

ՀՀ․ տրանսպորտային աշխարհագրական դիրքը դա պայմանավորված է տրանսպորտի տարբեր տեսակներից ։ մենք չունենք ծովային ուղղիներ ։ ՀՀ փոքր տարածք ունի և երակթուղային կոմունիկացիանները ոչ միշտ են նպաստող։ ՀՀ ունի նաև օդային կոմունիկացիոն միջոցներ ։ Օրինակ Զվարթնոցի օդանավակայանը ։

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ երկաթուղային ավտոմոբիլային, խողովակաշարային, օդային և էլեկտրահաղորդման տրանսպորտի տեղաբաշխումը:

ՀՀ -ը հարաբերություններ ունի հարևան երկրների հետ ։ Որովհետև ոչ հարևան երկրների մոտ անսովոր է ճանապարհներ կառուցելը ։ Եվ կարող է բերել անապահովման և մերժման հետևանքների ։

  1. Բնութագրե՛ք երկաթուղու նշանակությունը ﬔր երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի զարգացման համար:

Երկաթուղու միջոցով կատարվում է համաշխարհային բեռնաշրջանառություն և ուղևորաշրջանառության 11%- ը։ Բայց երկաթուղու դերը բացառիկ է այն դեպքում երբ չունի դեպի ծով ելք։

  1. Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար Իրան–Հայաստան ﬕջազգային տարանցիկ երկաթգծի, գազամ ղի, նավթամուղի և ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի կառուցումը:

Հայաստան – Իրանի միջև ճանապարհներ կառուցելով բարելավվում է տնտեսության վիճակը ։ Իրականացվում են տարբեր նախագծեր։ Դրա մեջ մտնում է նաև երկրների բարիդրացիական հարաբերությունները ։ Որը կնպաստի զարգացմանը։

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ-ն անտառային տնտեսության ոչնչացման պատճառները

Հայաստանի անտառային ռեսուրսները
Անտառներն ունեն կարևոր հակաէրոզիոն, հողապաշտպան, ջրակարգավորիչ և
կլիմայակարգավորիչ գործառույթներ: Սակայն Հայաստանում անտառների տնտեսական և սոցիալական գործառույթները թերագնահատված են:

ՀՀ պետական անտառային կառույցի«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տվյալներով, 2010 թ. դրությամբ անտառածածկը կազմել է 345,820 հա, ինչը կազմում է ընդհանուր տարածքի մոտ 11,2% -ը (նույն ցուցանիշը գրանցվել է 1993 թ.-ին): Հայաստանի անտառային ռեսուրսները խիստ սահմանափակ են, ինչը անտառներն առավել խոցելի է դարձնում գերշահագործման/գերմթերման տեսանկյունից:

Կենսոլորտ

Հայաստանի լեռնային անտառները կենսական դեր ունեն հազվագյուտ և վտանգված կենդանատեսակների ապրելավայրերի ապահովման գործում: Անտառային համակեցությունների թիվը անցնում է 200-ից, անտառային տարածքներում հանդիպում են 274 տեսակի ծառեր և թփեր, որոնցից բնական անտառկազմող հիմնական տեսակներն են արևելյան հաճարենին , վրացական կաղնին, արևելյան կաղնին , կովկասյան բոխին և սոճին: Տարբեր բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով կաղնու, հաճարենու և սոճու արժեքավոր անտառային տեսակների բնական վերականգնումը բավարար չէ և դիտարկվում է հազվագյուտ ծառատեսակների՝ գերակշռությամբ ծառուտների կտրուկ նվազման միտում. ներկայումս դրանք հանդիպում են կղզյակների և առանձին ծառերի տեսքով: Ընդունված է, որ երկրի տարածքի մոտ 30 տոկոսն ի սկզբանե պատված է եղել անտառներով: Ներկայումս, Հայաստանում անտառները հավասարաչափ չեն բաշխված. անտառածածկի 62 տոկոսը գտնվում է հյուսիսում և հյուսիս-արևելքում (Լոռիի և 6 Տավուշի մարզեր), իսկ 36 տոկոսը հարավում (Սյունիքի մարզ), մինչդեռ երկրի կենտրոնական հատվածը գրեթե անտառազուրկ է (2 տոկոս):


Անտառկառավարումը Հայաստանի Հանրապետությունում

Անտառների պետական վերահսկողությունը վերապահված է ՀՀ Բնապահպանության նախարարությանը, որն իրականացվում է բնապահպանական պետական տեսչության կողմից:

Անտառային տարածքների շուրջ 25% – ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են ՝ «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, Զանգեզուր կենսոլորտային համալիրը ՝ ներառյալ «Արևիկ» ազգային պարկը և «Շիկահող» պետական արգելոցը և 7 պետական արգեյավայրերը։

Բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրները
Հայաստանում անտառները առավել վտանգված էկոհամակարգերի շարքում են:
Անտառների գերշահագործման, չկարգավորված անտառհատումների, արածեցման,խոտհունձի, հողազավթումների և այլ պատճառներով դիտվում է արժեքավոր անտառտարածքների կորուստ:

Անտառներում տեղի են ունենում տեսակային կազմի և
կառուցվածքային փոփոխություններ, ծառուտները կորցնում են բնական
վերականգնման ունակությունը և իջնում է դրանց արտադրողականությունը:
Անտառների առանձին զանգվածների ոչնչացման հետևանքով խախտվում է շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: Հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում դիտվում են հողատարման, ձորակառաջացման, սողանքների ակտիվացման, աղբյուրների չորացման և այլ երևույթներ: Ավելացել է էրոզիոնսելավային պրոցեսների ինտենսիվությունը, որոնք մեծ վնաս են հասցնում համայնքներին և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին: Անտառային էկոհամակարգերի գերշահագործման և արածեցման արդյունքում բարձրարժեք
ծառատեսակներին հաճախ փոխարինում են տափաստանամարգագետնային բուսական տիպերը:
Անտառածածկ տարածքների կրճատումը հանգեցնում է բուսական և կենդանական պոպուլյացիաների արեալների մասնատմանը և գենետիկական բազմազանության կորստին, մթնոլորտում ածխաթթու գազի ավելացմանը, նվազում է անտառի մթնոլորտից ածխածնի երկօքսիդի կլանման և կուտակման կարողությունը: Անտառային էկոհամակարգերի անկայունությունը ազդում է գյուղատնտեսական մշակաբույսերի
բերքատվության, խոտհարքերի ու արոտավայրերի բուսական կազմի բազմազանության վրա: Սոցիալ-տնտեսական տարբեր պատճառների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են բնափայտի օրինական հատումների ծավալները: Դրան նպաստում են փայտանյութի մատչելիությունը, էներգետիկ ռեսուրսների թանկությունը, բնակչության սոցիալապես անապահով
խավերի կարիքներն ու ցածր վճարունակությունը: Փայտանյութը շարունակում է մնալ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը, հստակորեն չեն կանոնակարգվում անտառային խոտաբույսերի և հատապտուղների հավաքը, խոտհունձը և արածեցումը: Ապօրինի անտառհատումների կանխարգելման խնդրում որոշ դրական ազդեցություն է ունեցել անտառամերձ համայքների ընտանիքներին տարեկան 8խմ թափուկ բնափայտի անվճար տրամադրման ՀՀ կառավարության որոշումը
։

Անտառային էկոհամակարգերի առողջացման ցուցանիշները

Անտառային տնտեսության բարելավման ուղված միջոցառումներ

Մշակել ծրագրեր, որոնք ուղղված են անտառների վնասման կրճատմանը, վնասները կարող են լինել․

1.Միջատների, վնասատուների, հիվանդությունների, անտառանյութի մթերման
արդյունքում,

2. Անմիջականորեն մարդկային գործունեության արդյունքում,

3. Անտառային էկոհամակարգի դեգրադացիաի արդյունքում

4. Իրականացնել անտառվերականգնում և անտառապատում

5. Նպաստել անտառային հրդեհների նկատմամբ անտառի կայունությանը և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը

6. Երկրից փայտի արտահանումը պետք է արգելվի:

ՀՀ անտառի ազգային քաղաքականությունը միտված է ապահովելու անտառների և անտառային տարածքների կայուն կառավարումը: Անտառի ազգային ծրագրի հիմնական նպատակն է անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը և անտառների կայուն կառավարման քաղաքականության իրականացումը:

Կարևոր խնդիրներից են ապօրինի անտառհատումների նվազեցման ու կանխարգելման, դրանց տնտեսական և սոցիալական նախադրյալների վերացման ու շրջակա միջավայրի բարելավման, կառուցվածքային, գիտակրթական և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումները:



















































Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ -ի Անասնապահություն

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Զարգացման նախադրյալներից են կերարտադրության զարգացումը , նոր ցեղատեսակների բուծումը։ Խոչնդոտներից են արածեցման ոչ ճիշտ կառավարումը երբ կենդանիներով մի տարածքը աավելի ծանրաբեռնված է քան մյուս տարածքները , ավանդական եղանակով պահելը , ոչ մթերատու ցեղատեսակների բուծումը և այլն ։

  1. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Տնտեսության ճյուղերից է բուսաբուծությունը, որը սերտ կապի մեջ է անասնապահությունը։ Անասնապահական մթերքների վերանշակման ճյուղերը ։ Իսկ անասնապահական ճյուղի արտադրանքը գոմաղբը օգտագործում են բուսաբուծության մեջ որպես պարարտանյութ։

  1. Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան:

Տաք եղանակներին – արոտավայրեր

Ցուրտ եղանակներին – մսուրային կեր

  1. Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

Քանի որ արոտավայրերում ոչ ճիշտ է կառավարվում արոտը կենդանիներին մի տեղի վրա են ծանրաբեռնում որի հետևանքով այդ տարածքում բուսածածկը նվազում է , մոլախոտեր են աճում և հողի էրոզիա է տեղի ունենու։

  1. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

Արարտյան հարթավայրում զարգացած է կաթնատու տավարաբուծությունը։

Նախալեռնային գոտում կաթնամսատու։

Լեռնային գոտում մսակաթնատու և մսատու տավարաբուծություն է զարգացած։

Posted in Աշխարհագրություն 9

Հ․ Հ․-ի Ինքնաստուգում

1․ Ընտրել «հանքաքար — հանքավայր» զույգերից ճիշտը.
1) ոսկի — Աբովյան
2) պղնձահրաքար — Կապան
3) երկաթ — Ալավերդի
4) նեֆելինային սիենիտ — Եղեգնաձոր

2․ Ընտրել «հանքաքար — հանքավայր» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

1․պղնձահրաքար ա. Սվարանց

2․ պղնձամոլիբդեն բ. Սոթք

3․ոսկի գ. Կապան

4․ երկաթաքար դ. Ագարակ
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

3․Ընտրել «մարզ – էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

  1. Կոտայք ա. Հայկական աէկ
  2. Արմավիր բ. Շամբի
  3. Լոռի գ. Գյումուշի
  4. Սյունիք դ. Ձորագետի
    1) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
    2) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ
    3) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
    4) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ

4․ Ընտրել ջրամբարների ճիշտ շարքը՝ ըստ նրանց տարողությունների նվազման.
1) Ախուրյանի, Սպանդարյանի, Ազատի
2) Ախուրյանի, Ազատի, Սպանդարյանի
3) Ազատի, Ախուրյանի, Սպանդարյանի
4) Սպանդարյանի, Ազատի, Ախուրյանի

5․ Հայաստանում մետաղական ալյումինի արտադրությանն առավելապես
նպաստել է.

1) նեֆելինային սիենիտների հարուստ պաշարների առկայությունը
2) Սևան–Հրազդան ջրէկների կասկադի կառուցումը
3) տնտեսության տարբեր ճյուղերի կողմից ալյումինի պահանջարկի մեծացումը
4) գունավոր մետաղաձուլության տարբեր ճյուղերի զարգացումը

6․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի միջին բարձրությամբ սարահարթերն աչքի են ընկնում կարտոֆիլի մշակությամբ:
2) Արարատյան դաշտը մասնագիտացել է վաղահաս կարտոֆիլի մշակության մեջ

3) Լեռնային1500–2000 մ բարձրության գոտին մասնագիտանում է ջերմասեր մշակաբույսերի աճեցման մեջ:

4) Արարատյան դաշտը բոստանային մշակաբույսերի ձմերուկի, սեխի տարածման հիմնական շրջանն է:

7. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Դաշտավարության վերին սահմանը 2500 մ բարձրություններն են:
2) Խաղողագործության վերին սահմանը 1000 մ բարձրություններն են:
3) Պտղաբուծության վերին սահմանը 1500 մ բարձրություններն են:
4) Կարտոֆիլ աճեցվում է բոլոր բնական գոտիների ցանքատարածությունները։

8․ ՀՀ գյուղատնտեսության արտահանման նշանակություն ունեցող ենթաճյուղ է.
1) պտղաբուծությունը

3) կարտոֆիլի մշակությունը
2) կերաբույսերի մշակությունը

4) խոզաբուծությունը

9․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) ՀՀ խաղողագործական շրջաններ են Արփայի հովիտը և Զանգեզուրի հարավը (Մեղրի):
2) Սևան–Հրազդան ոռոգչաէներգետիկ համակարգի միջոցով սնվում են Արարատյան դաշտի մի շարք մայր ջրանցքներ:
3) ՀՀ–ում ձկնաբուծությունը զարգանում է նաև Արարատյան դաշտի աղակալած
հողերում ստեղծված արհեստական լճակներում:

4) ՀՀ ամբողջ տարածքում անասնապահությունը զարգացել է բացառապես
բնական արոտային թարմ խոտի բազայի վրա:

10․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) ՀՀ գինու–կոնյակի արտադրությունը տեղաբաշխված է խաղողագործական
շրջաններում:

2) ՀՀ մրգի և բանջարեղենի պահածոների արտադրությունը ձևավորվել է 19–րդ
դարում:
3) ՀՀ–ում պանրի արտադրությունը տեղաբաշխված է գլխավորապես Արարատյան դաշտում:
4) Սպիտակի շաքարի գործարանը ապահովում է ՀՀ ներքին պահանջարկի
50 %–ը:

11․ Որոտանի համակարգի կասկադի ջրաէլեկտրակայանները ո՞ր շարքում են
դասավորված ակունքից գետաբերան ճիշտ հաջորդականությամբ.
1) Շաքիի, Տաթևի, Շամբի

3) Տաթևի, Շամբի, Շաքիի
2) Շամբի, Տաթևի, Շաքիի

4) Շաքիի, Շամբի, Տաթևի

12․ ՀՀ գյուղատնտեսության վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է:
2) Հացահատիկի ցանքատարածություններում գերակշռում է աշնանացան ցորենը:
3) Խաղողի մշակության գլխավոր շրջաններից է Լոռու սարահարթը:
4) Խաղողի մշակության վերին սահմանը 2100–2200 մ բացարձակ բարձրություններն են:

13․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Չորացման շնորհիվ ՀՀ լեռնամարգագետնային հողերը դարձել են մշակովի:

2) ՀՀ–ում ոչխարաբուծությունը մասնագիտանում է մսակաթնաբրդատու ուղղությամբ:
3) ՀՀ–ում հացահատիկ մշակում են 500–2200 մ բարձրություններում:
4) ՀՀ բուսաբուծության մասնագիտացման կարևոր ուղղություններից է այգեգործությունը:

14․ Լրացնել․

Ներկայացնել ՀՀ-ն բուսաբուծության և անասնապահության զարգացման հեռանկարները։ —————————————

15․ Լրացնել

Ինչպիսի միոոցառումների համակարգ է անհրաժեշտ իրականացնել գյուղատնտեսական հողերի բարելավման համար։———————

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Դաշտավարության վերին սահմանը մեր հանրապետությունում հասնում է 2200մ բացարձակ բարձրությամբ։ Մշակովի բույսերի մեջ մտնում են հացահատիկային և հատիկընդեղային մշակաբույսերը որոնք նաև կազմում են ցամաքատարածության 55% – ը։ Երկրորդ տեղում են կերային մշակաբույսերը որը կազմում են 23%- ը։ Ի տարբերություն այլ պետությունների որոնք այս գործոններով աչքի չեն ընկնում։ Եվ նրանք չունեն ընդարձակ տարածք ու ռեսուրսներ։

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

Բուսաբուծությունը ՀՀ – ում գյուղատնտեսության առաջատար ճյուղն է։Այժմ տալիս է տնտեսության ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60%-ը։ Բուսաբուծության հիմնական արտադրամիջոցներն են մշակովի հողերրը։ Մշակովի հողերի մեծ մասը օգտագործվում է որպես վառելահող։

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը: