
Կենսոլորտը երկրի թաղանթ է , որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ապա կենսոլորտը ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: Կենսոլորտի հիմնական բաղադրիչները դրանք բույսերն են և կենդանիները։
Մարդու ազդեցությունը բնության վրա
Իսկ մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Բայց մարդ էակը առանձնահատուկ է որովհետև նա ակտիվորեն կարող է ազդել բնության վրա որոշ փոփոխություններ կատարելով։ Բայց բնության փոփոխումները լինում են դրական և բացասական։ Եթե մարդ զբաղվում է անտառների վերականգնումով , կենդանական պոպուլյացիաների վերականգնումով, գետերի լճերի ծովեր օվկիանոսների աղտոտված տարացքների մաքրությամբ ապա մարդ դրական ազդեցություն է թողնում բնության վրա ։ Իսկ եթե տեղի է ունենում աղտոտվածություններ , ծառահատումներ և կենդանիների բույսերի ոչնչացում ապա մարդ ազդում է բացասական կերպով բնության վրա։
Կենդանի օրգանիզմների փոխազդեցությունը նյութերի հետ
Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Օրինակ երկրագնդում տարբեր նյութերի հոսքը որը իրականացվում է կենդանի օրգանիզմների միջոցով։ Որոշ նյութերից օրինակ ածխաթթու գազը կամ ջուրը նրանք հեռանում են կենդանի օրգանիզմներից և հայտնվում շրջական միջավայրում հետո նորից ետ դառնում կենդանի օրգանիզմներում։ Եվ այդ գործողության հետևանքով կատարվում է նյութերի շրջապտույտ։