ՁՈՆ
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարեվեր –
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
Փոխադրություն
Եղեգնի գրիչով տվեցի փառքեր
Քեզ նվեր իմ հայրենիք
Սոսիների անառում ձայն կբացվեր
Քեզ նվեր հին հայրենիք
Եղեգնի գրիչով տվեցի քրմեր
ԵՎ եղեգնի փողով լյուս կբացվեր
Եղեգնի գրիչով տվեցի փառքեր
Ձեզի նվեր հայ պանդուխտներ
Այն տարաշխարհիկ բույսն ու ծղոտը
Ձեզի նվեր խեղճ պանդուխտներ
Եղեգնի գրիչով տվեցի հարսեր
Եվ եղեգնի փողով ողբեր կբացվի
Եղեգնի գրիչով տվեցի արյուն
Ձեզ նվեր թրի զոհեր
Եվ ծլած էր հողի մեջ նույնը
Ձեզ նվեր կրակի զոհեր
Եղեգնի գրիչով տվեցի վերքեր
Եվ եղեգնի փողից սիրտս կբացվեր
Եղեգնյա գրիչով տունս շինեցի
Քեզի նվեր հայր ալեհեր
Ցամաք աղբյուրի մոտ մեր ձայնը լսվեց։
Քեզի ընծա մայր կարեհեր
Եղեգնյա գրիչով օջջախս պատկերեցի
ԵՎ եղեգնի փողով ծուխ կհելներ
ԵՎ պայքար, պայքար , պայքար տվեցի
Ձեզ նվեր հայ մարտիկներ։