ՍԻՐԵՐԳ
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին…։
Համբույրներ կու գան հովէն ու ծովէն,
Համբույր՝ լույսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի՜,
Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն։
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարավ միակ համբույրին…։
Ցընծագին գիշեր է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի…