Սերգեյ Մերգելյան
Հայ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին: 1949թ. Ս. Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն: 1951թ. գիտնականն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ «Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություններ» արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման և ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։
Ս. Մերգելյանը եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս վերլուծության բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։ 1956թ. հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել Հայաստանում ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը։
Շնորհիվ Մերգելյանի տաղանդի Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։ Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960թթ.), և մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ: ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր տեղափոխվել ԱՄՆ։
- Լուդոլֆյան թիվ և նրա կիրառությունը:
Պի թիվ կամ П մաթեմատիկական հաստատուն, որը ցույց է տալիս շրջանագծիերկարության հարաբերությունը տրամագծին։ Նշանակվում է հունական այբուբենի П (պի) տառով։ Հին անվանումը՝ Լուդոլֆյան թիվ։
- GeoGebra Classic ծրագրի միջոցով ֆունկցիայի գրաֆիկների կառուցում և ինտերակտիվ ցուցադրություն
Ֆունկցիայի կառուցման հղումը –
https://www.geogebra.org/m/qzhsrgct
