Տեքստ
Ծովը հանդարտ էր, փչում էր մեղմօրոր սյուքը ՝ մանրիկ կոհակներ առաջացնելով նրա հարթ մակերևույթին։ Նավահանգստում կանգնած առագաստանավերը , վիթխարի շոգենավերը անշարժ էին։ Աշխույժ նավաստիները անդրավարտիքի փողքերը վեր քաշած ժրաջանորեն մաքրում էին տաղատակամածները մանրազնին ստուգում կարգի բերում ամեն անկյուն։ Շոգենավերից մեկի առաջամասում խրորխտ կանգնած հրամաններ էր արձակում խոր ակնակապիճներով պարթևահասակ, հաղթանդամ մի տղամարդ ։ Նրա մրրկածեծ դենքը բրոնզագույն էր։ Ակներև էր , որ միջին տարիքի այդ ծովայինն անցել էր բազում փորձությունների արհավիրքների բովով, և նրա համար որևէ նշանակություն չեին կարող ունենալ ոչ ահասառսուռ տարերքը ոչ բարկ արևի ճառագայթները ։ Մետաղահնչյուն ձայնի մեջ զգացվում էր անդողդող կապ։ Աչքերի յուրօրինակ փայլն ստիպում էր դիմացինին անվերապահորեն ենթարկվել այդ ամրապուր մարդու յուրաքանչյուր հրամանին։ Քիչ անց երբ սկսեցին խարիսխը բարձրացնել նավը մեղմորեն օրորվեց ապա լսվեց շարժիչի մի օրինակ ու տաղտկալի ձայնը։ Պամփորդությունն սկսվեց։
սյուք- մեղմ քամի, հովիկ, զեփյուռ