Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ-ն անտառային տնտեսության ոչնչացման պատճառները

Հայաստանի անտառային ռեսուրսները
Անտառներն ունեն կարևոր հակաէրոզիոն, հողապաշտպան, ջրակարգավորիչ և
կլիմայակարգավորիչ գործառույթներ: Սակայն Հայաստանում անտառների տնտեսական և սոցիալական գործառույթները թերագնահատված են:

ՀՀ պետական անտառային կառույցի«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տվյալներով, 2010 թ. դրությամբ անտառածածկը կազմել է 345,820 հա, ինչը կազմում է ընդհանուր տարածքի մոտ 11,2% -ը (նույն ցուցանիշը գրանցվել է 1993 թ.-ին): Հայաստանի անտառային ռեսուրսները խիստ սահմանափակ են, ինչը անտառներն առավել խոցելի է դարձնում գերշահագործման/գերմթերման տեսանկյունից:

Կենսոլորտ

Հայաստանի լեռնային անտառները կենսական դեր ունեն հազվագյուտ և վտանգված կենդանատեսակների ապրելավայրերի ապահովման գործում: Անտառային համակեցությունների թիվը անցնում է 200-ից, անտառային տարածքներում հանդիպում են 274 տեսակի ծառեր և թփեր, որոնցից բնական անտառկազմող հիմնական տեսակներն են արևելյան հաճարենին , վրացական կաղնին, արևելյան կաղնին , կովկասյան բոխին և սոճին: Տարբեր բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով կաղնու, հաճարենու և սոճու արժեքավոր անտառային տեսակների բնական վերականգնումը բավարար չէ և դիտարկվում է հազվագյուտ ծառատեսակների՝ գերակշռությամբ ծառուտների կտրուկ նվազման միտում. ներկայումս դրանք հանդիպում են կղզյակների և առանձին ծառերի տեսքով: Ընդունված է, որ երկրի տարածքի մոտ 30 տոկոսն ի սկզբանե պատված է եղել անտառներով: Ներկայումս, Հայաստանում անտառները հավասարաչափ չեն բաշխված. անտառածածկի 62 տոկոսը գտնվում է հյուսիսում և հյուսիս-արևելքում (Լոռիի և 6 Տավուշի մարզեր), իսկ 36 տոկոսը հարավում (Սյունիքի մարզ), մինչդեռ երկրի կենտրոնական հատվածը գրեթե անտառազուրկ է (2 տոկոս):


Անտառկառավարումը Հայաստանի Հանրապետությունում

Անտառների պետական վերահսկողությունը վերապահված է ՀՀ Բնապահպանության նախարարությանը, որն իրականացվում է բնապահպանական պետական տեսչության կողմից:

Անտառային տարածքների շուրջ 25% – ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են ՝ «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, Զանգեզուր կենսոլորտային համալիրը ՝ ներառյալ «Արևիկ» ազգային պարկը և «Շիկահող» պետական արգելոցը և 7 պետական արգեյավայրերը։

Բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրները
Հայաստանում անտառները առավել վտանգված էկոհամակարգերի շարքում են:
Անտառների գերշահագործման, չկարգավորված անտառհատումների, արածեցման,խոտհունձի, հողազավթումների և այլ պատճառներով դիտվում է արժեքավոր անտառտարածքների կորուստ:

Անտառներում տեղի են ունենում տեսակային կազմի և
կառուցվածքային փոփոխություններ, ծառուտները կորցնում են բնական
վերականգնման ունակությունը և իջնում է դրանց արտադրողականությունը:
Անտառների առանձին զանգվածների ոչնչացման հետևանքով խախտվում է շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: Հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում դիտվում են հողատարման, ձորակառաջացման, սողանքների ակտիվացման, աղբյուրների չորացման և այլ երևույթներ: Ավելացել է էրոզիոնսելավային պրոցեսների ինտենսիվությունը, որոնք մեծ վնաս են հասցնում համայնքներին և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին: Անտառային էկոհամակարգերի գերշահագործման և արածեցման արդյունքում բարձրարժեք
ծառատեսակներին հաճախ փոխարինում են տափաստանամարգագետնային բուսական տիպերը:
Անտառածածկ տարածքների կրճատումը հանգեցնում է բուսական և կենդանական պոպուլյացիաների արեալների մասնատմանը և գենետիկական բազմազանության կորստին, մթնոլորտում ածխաթթու գազի ավելացմանը, նվազում է անտառի մթնոլորտից ածխածնի երկօքսիդի կլանման և կուտակման կարողությունը: Անտառային էկոհամակարգերի անկայունությունը ազդում է գյուղատնտեսական մշակաբույսերի
բերքատվության, խոտհարքերի ու արոտավայրերի բուսական կազմի բազմազանության վրա: Սոցիալ-տնտեսական տարբեր պատճառների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են բնափայտի օրինական հատումների ծավալները: Դրան նպաստում են փայտանյութի մատչելիությունը, էներգետիկ ռեսուրսների թանկությունը, բնակչության սոցիալապես անապահով
խավերի կարիքներն ու ցածր վճարունակությունը: Փայտանյութը շարունակում է մնալ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը, հստակորեն չեն կանոնակարգվում անտառային խոտաբույսերի և հատապտուղների հավաքը, խոտհունձը և արածեցումը: Ապօրինի անտառհատումների կանխարգելման խնդրում որոշ դրական ազդեցություն է ունեցել անտառամերձ համայքների ընտանիքներին տարեկան 8խմ թափուկ բնափայտի անվճար տրամադրման ՀՀ կառավարության որոշումը
։

Անտառային էկոհամակարգերի առողջացման ցուցանիշները

Անտառային տնտեսության բարելավման ուղված միջոցառումներ

Մշակել ծրագրեր, որոնք ուղղված են անտառների վնասման կրճատմանը, վնասները կարող են լինել․

1.Միջատների, վնասատուների, հիվանդությունների, անտառանյութի մթերման
արդյունքում,

2. Անմիջականորեն մարդկային գործունեության արդյունքում,

3. Անտառային էկոհամակարգի դեգրադացիաի արդյունքում

4. Իրականացնել անտառվերականգնում և անտառապատում

5. Նպաստել անտառային հրդեհների նկատմամբ անտառի կայունությանը և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը

6. Երկրից փայտի արտահանումը պետք է արգելվի:

ՀՀ անտառի ազգային քաղաքականությունը միտված է ապահովելու անտառների և անտառային տարածքների կայուն կառավարումը: Անտառի ազգային ծրագրի հիմնական նպատակն է անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը և անտառների կայուն կառավարման քաղաքականության իրականացումը:

Կարևոր խնդիրներից են ապօրինի անտառհատումների նվազեցման ու կանխարգելման, դրանց տնտեսական և սոցիալական նախադրյալների վերացման ու շրջակա միջավայրի բարելավման, կառուցվածքային, գիտակրթական և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումները:



















































Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s