1․ Ընտրել «հանքաքար — հանքավայր» զույգերից ճիշտը.
1) ոսկի — Աբովյան
2) պղնձահրաքար — Կապան
3) երկաթ — Ալավերդի
4) նեֆելինային սիենիտ — Եղեգնաձոր
2․ Ընտրել «հանքաքար — հանքավայր» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
1․պղնձահրաքար ա. Սվարանց
2․ պղնձամոլիբդեն բ. Սոթք
3․ոսկի գ. Կապան
4․ երկաթաքար դ. Ագարակ
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
3․Ընտրել «մարզ – էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
- Կոտայք ա. Հայկական աէկ
- Արմավիր բ. Շամբի
- Լոռի գ. Գյումուշի
- Սյունիք դ. Ձորագետի
1) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
2) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ
3) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
4) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
4․ Ընտրել ջրամբարների ճիշտ շարքը՝ ըստ նրանց տարողությունների նվազման.
1) Ախուրյանի, Սպանդարյանի, Ազատի
2) Ախուրյանի, Ազատի, Սպանդարյանի
3) Ազատի, Ախուրյանի, Սպանդարյանի
4) Սպանդարյանի, Ազատի, Ախուրյանի
5․ Հայաստանում մետաղական ալյումինի արտադրությանն առավելապես
նպաստել է.
1) նեֆելինային սիենիտների հարուստ պաշարների առկայությունը
2) Սևան–Հրազդան ջրէկների կասկադի կառուցումը
3) տնտեսության տարբեր ճյուղերի կողմից ալյումինի պահանջարկի մեծացումը
4) գունավոր մետաղաձուլության տարբեր ճյուղերի զարգացումը
6․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի միջին բարձրությամբ սարահարթերն աչքի են ընկնում կարտոֆիլի մշակությամբ:
2) Արարատյան դաշտը մասնագիտացել է վաղահաս կարտոֆիլի մշակության մեջ
3) Լեռնային1500–2000 մ բարձրության գոտին մասնագիտանում է ջերմասեր մշակաբույսերի աճեցման մեջ:
4) Արարատյան դաշտը բոստանային մշակաբույսերի
ձմերուկի, սեխի տարածման հիմնական շրջանն է:
7. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Դաշտավարության վերին սահմանը 2500 մ բարձրություններն են:
2) Խաղողագործության վերին սահմանը 1000 մ բարձրություններն են:
3) Պտղաբուծության վերին սահմանը 1500 մ բարձրություններն են:
4) Կարտոֆիլ աճեցվում է բոլոր բնական գոտիների ցանքատարածությունները։
8․ ՀՀ գյուղատնտեսության արտահանման նշանակություն ունեցող ենթաճյուղ է.
1) պտղաբուծությունը
3) կարտոֆիլի մշակությունը
2) կերաբույսերի մշակությունը
4) խոզաբուծությունը
9․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) ՀՀ խաղողագործական շրջաններ են Արփայի հովիտը և Զանգեզուրի հարավը (Մեղրի):
2) Սևան–Հրազդան ոռոգչաէներգետիկ համակարգի միջոցով սնվում են Արարատյան դաշտի մի շարք մայր ջրանցքներ:
3) ՀՀ–ում ձկնաբուծությունը զարգանում է նաև Արարատյան դաշտի աղակալած
հողերում ստեղծված արհեստական լճակներում:
4) ՀՀ ամբողջ տարածքում անասնապահությունը զարգացել է բացառապես
բնական արոտային թարմ խոտի բազայի վրա:
10․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) ՀՀ գինու–կոնյակի արտադրությունը տեղաբաշխված է խաղողագործական
շրջաններում:
2) ՀՀ մրգի և բանջարեղենի պահածոների արտադրությունը ձևավորվել է 19–րդ
դարում:
3) ՀՀ–ում պանրի արտադրությունը տեղաբաշխված է գլխավորապես Արարատյան դաշտում:
4) Սպիտակի շաքարի գործարանը ապահովում է ՀՀ ներքին պահանջարկի
50 %–ը:
11․ Որոտանի համակարգի կասկադի ջրաէլեկտրակայանները ո՞ր շարքում են
դասավորված ակունքից գետաբերան ճիշտ հաջորդականությամբ.
1) Շաքիի, Տաթևի, Շամբի
3) Տաթևի, Շամբի, Շաքիի
2) Շամբի, Տաթևի, Շաքիի
4) Շաքիի, Շամբի, Տաթևի
12․ ՀՀ գյուղատնտեսության վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է:
2) Հացահատիկի ցանքատարածություններում գերակշռում է աշնանացան ցորենը:
3) Խաղողի մշակության գլխավոր շրջաններից է Լոռու սարահարթը:
4) Խաղողի մշակության վերին սահմանը 2100–2200 մ բացարձակ բարձրություններն են:
13․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Չորացման շնորհիվ ՀՀ լեռնամարգագետնային հողերը դարձել են մշակովի:
2) ՀՀ–ում ոչխարաբուծությունը մասնագիտանում է մսակաթնաբրդատու ուղղությամբ:
3) ՀՀ–ում հացահատիկ մշակում են 500–2200 մ բարձրություններում:
4) ՀՀ բուսաբուծության մասնագիտացման կարևոր ուղղություններից է այգեգործությունը:
14․ Լրացնել․
Ներկայացնել ՀՀ-ն բուսաբուծության և անասնապահության զարգացման հեռանկարները։ —————————————
15․ Լրացնել
Ինչպիսի միոոցառումների համակարգ է անհրաժեշտ իրականացնել գյուղատնտեսական հողերի բարելավման համար։———————