Posted in Կենսաբանության 9

Էկոլոգիական գործոններ

Կենդանի օրգանիզմի կյանքի կենսածին և ոչ կենսածին պայմանների ամբողջությունը կազմում է նրա կյանքի միջավայրը։ Միջավայրի պայմանները միշտ ենթարկվում են փոփոխության և ամեն կենդանի էակ իր գոյությունը պահապանելու համար հարմարվում է այդ պայմաններին։ Կենսոլորտում կյանքի չորս հիմնական միջավայրերը տարբերվում են՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրերի և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր։ Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կեսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա կոչվում են էկոլոգիական գործոններ ։ Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա ունեցած ազդեցության ՝ շատ բազմազան են։

Ոչ կենսածին խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները։ Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմի վրա ինչպես ուղակի, օրինակ լույսը , ջերմությունը, այնպես էլ անուղղակի։

Կենսածին խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են ։Օրինակ միջատներով բույսերի փոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսների ուտելը և այլն։

Մարդածին գործոնների շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գոյությոան միջավայրի պայմանները կամ պնմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա։ Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է։ Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը։

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s