1.Ինչպես առաջացավ աստղագիտությունը (Աստղագիտության զարգացման համառոտ պատմությունը):
Աստղագիտությունը իր զարգացման նախնական փուլերում այն միասնական էր Աստղագուշակության հետ։ Գիտական աստղագիտության և աստղագուշակության վերջնական բաժանումը տեղի ունեցավ Եվրոպայում՝ Վերածննդի դարաշրջանում։ Այլ տեսությունները, որոնք նույնպես ուսումնասիրում էին ոչ երկրային մարմինները (աստղաֆիզիկա, տիեզերագիտություն և այլն), նախկինում նույնպես դիտվում էին որպես աստղագիտության մի մաս, սակայն XX դարում դրանք տարանջատվեցին՝ դառնալով առանձին գիտություններ։
2.Ինչ է ուսումնասիրում աստղագիտությունը:
Աստղագիտությունը երկնային մարմինների շարժումների և հատկությունների մասին գիտություն, որը համարվում է բնական գիտությունների մեջ ամենահներից մեկը։
3.Հնագույն աստղագիտության պատմությունը:
Աստղագիտական գործունեության մասին հիշատակվում է մ․թ․ա․ VI-IV հազար դար առաջվա աղբյուրներում, իսկ լուսատուների անվանումների ավելի հին հիշատակումները հանդիպում են «Բուրգերի տեքստերում», կրոնական հուշարձանում (մ․թ․ա․ XXV—XXIII դարեր)։ Նախամարդկանց կողմից մեգալիթյան կառույցների և նույնիսկ ժայռերի վրայի պատկերազարդումների առանձնահատկությունները բացատրվում են որպես աստղագիտական։ Ֆոլկլորում նույնպես կան այդպիսի բազմաթիվ մոտիվներ։
4.Աստղագիտության գործնական ու տեսական նշանակությունը: