Ինքնաստուգման առաջադրանքներ, թեման՝<<Ոչ մետաղներ>>
(յուրաքանչյուր առաջադրանքը 0,4 միավոր է)
- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….
- Որքա՞ն է C, H, O, N, P, S կենսածին տարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի ( %).
1) 24 % 2) 97% 3) 76 % 4) 62%
- Որքա՞ն է կենսական տարրերի` մակրո տարրերի, կարգաթվերի գումարը.
1) 31 2) 92 3) 53 4) 48
- Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած …
- Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում …
- Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.
1) H216O 2) D216O 3) D217O 4) T218O
- Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O –ում.
1) 25 2) 29,4 3) 70,6 4) 80
- Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը` ֆիզիկական, թե` քիմիական, ինչու՞ , պատասխանը հիմնավորեք…
- Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.
C6H12O6 + 6O2 = 6CO2 + 6H2O + 2816 կՋ
Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 45 գ գլյուկոզ:
1) 602 2) 1408 3) 704 4) 325
- Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
- Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…
- Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>: Կատարեք հաշվարկ՝ 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար որքա՞ն աղ և թորած ջուր է անհրաժեշտ…
- Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
- ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
- ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
- սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
- սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
- Որո՞նք են բաց թողած բառերը.
Վիտամինները _________________ նյութեր են, որոնք _______________ քանակներով ներմուծվում են օրգանիզմ, մասնակցում են __________________________ռեակցիաների իրականացմանը և պահպանում կենդանի օրգանիզմներում կենսունակությունը.
1) սննդային, մեծ, կենսաբանական 3) սննդային, փոքր, կենսաքիմիական
2) ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական 4) սննդային, մեծ, կենսաքիմիական
- Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները. Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ ____________ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով_____________:
1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին
2) ուրեազ ֆերմենտի, ատոմային թթվածին
3) ուրեազ ֆերմենտի, ատոմային ջրածին
4) կատալազ ֆերմենտի, ատոմային թթվածին
- Որո՞նք են բաց թողած բառերը.
Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն_________ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են որպես ____________միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես_______:
1) ընկճող, ուրախացնող, խթանիչ 3) խթանիչ, ընկճող, թույն
2) ընկճող , խթանիչ, թույն 4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց
- Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…
- Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…
- Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…
- Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…
- Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…
- Ինչպիսի գործառույթներ ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում…
- Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար…
- Ինչպիսի՞ ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր գիտեք …
- Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…