Posted in Իրավունք

Բուլինգի տեսակները

 որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ «Բուլիինգ» տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականից՝ սկզբնապես նշանակելով «սիրելի», ապա տարբեր ձևափոխություններիվ հետո, իր ներկայիս իմաստը ստացել է 1710 թվականից։

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների ՝ կիբեր բուլիինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց, ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, վերբալ, կամ բառացի բուլիինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով, և հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։ Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատականի ձևավորման վրա։

Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

Դպրոցներում հանդիպող բուլիինգը համաշխարհային խնդիր է, որը կարող է ունենալ վատ հետևանքներ դպրոցական միջավայրի համար, և կարող է խախտել այն օրենքը, որով յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապահով կրթության։ Բուլիինգի երևույթը քննարկել են մի շարք հայտնի հոգեբաններ, հետազոտողներ, կրթական հաստատություներ, այս առումով հատկապես ակտիվ մասնակցություն են ունեցել Սկանդինավյան մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, բայց դա չի նշանակում, որ այս հարցը չեն բարձրաձայնել այլ, ոչ այդքան զարգացած երկրներ։ Այս հարցը արդիական է այնտեղ, որտեղ կա դպրոցական միջավայր, կամ ընդհանրապես միջավայր։ Բուլիինգը ըստ ձևերի կարելի է բաժանել երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի բուլիինգի դեպքում դրսևորվում են հետևյալ վարքային ձևերը. Հարվածել, ծեծել, գողանալ, ծաղրել, անընդհատ բարկացնել, վիրավորել, սպառնալ։ Իսկ անուղղակի բուլիինգի դեպքում բուլիինգի զոհին մեկուսացնում են իր միջավայրից՝ ընկերներից, կանխամտածված մեկուսացնելով նրան այդ միջավայրից։ հետազոտությունները փաստում են, որ ուղղակի բուլիինգի ձևը հիմնականում բնորոշ է տղաներին, իսկ անուղղակի բուլիինգի ձևը՝ աղջիկներին։ Ուղղակի բուլիինգը ավելի հաճախ հանդիպում է կրտսեր դպրոցի, երբեմն էլ միջին դպրոցի երեխաների մոտ, իսկ անուղղակի բուլիինգը արդեն ավելի հասուն տարիքում՝ միջին դպրոցում։ Չնայած այս դասակարգմանը, և անուղղակի, և ուղղակի բուլիինգը հանգեցնում է նույն արդյունքին՝ մարդու ֆիզիկական և հոգեբանական ճնշվածության։

Advertisement

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s