
- Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները
Ներկա փուլում գյուղատնտեսության ոլորտի զարգացման թիվ մեկ նախապայմանը Գյուղատնտեսության նախարարության վերակազմավորումն է, անհրաժեշտ է էականորեն վերանայել նաև պետական աջակցության ծրագրերը, առաջնայնություն պետք է տրվեն խիստ պահանջված և բարձր արդյունավետություն ապահովող ծրագրերին:
- Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։
Գյուղատնեսությունը հնուց եղել է հայաստանի բնակչության զգաղմունքի և ապրուստի հիմնական միջոցը։ Հայերը հնուց զբաղվել են հողագործությամբ , անասնապահությամբ և կառուցել են ոռոգիչ ջրամբարներ։Գյուղական մանր տնտեսութոյւնների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետականան ( սովխոզ ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոխոզ): Գյուղատնտեսությունը նույնպես մյուս ճյուղերի նման զարգանում էր սյոցալիստական ուղիով և 1990 թ․ հանրապետությունում կար սոցյալիստական տիպի 850 ձեռնարկություն սովխոզներ , կոլտնտեսություններ, միջտնտեսային ձեռնարկություններ ։
- Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։
ՀՀ – ը չնայած հողային ռեսուրսների սահմանափակմանը առանձնանում է բազմաճյուղ գյուղատնտեսությամբ ։ ՀՀ – թյան բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մշակել շուրջ 100 մշակաբույս։ ՀՀ գյուղատնտեսության մեջ առանձնանում են ճյուղեր որոնք ունեն արտահանման նշանակություն և որոշում են հանրապետության արտադրական մասնագիտացումը ։Դրանք են խաղողագործությունը , պտղաբուծությունը, հարավային բանջարաբուծությունը և ծխախոտագործարանը ։
- Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը։
Միջազգային փորձը վկայում է, որ տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը որպես կանոն հանգեցնում են տնտեսավարող սուբյեկտների թվաքանակի կրճատման, մեկ տնտեսության հաշվով հողատարածության մեծացման և ի հաշիվ աշխատանքի արտադրողականության բարձրացման՝ զբաղվածների թվի նվազեցման։ Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում այս օրինաչափությունները դեռևս ցայտուն դրսևորումներ չունեն։ Ուստի ագրարային ոլորտում կարևորվում է տնտեսվարման բազմաձևության և կամավորության սկզբունքով կոոպերացիայի զարգացման անհրաժեշտությունը:
- Ներկայումս ինչպիսի միջոցառումների համակարգ է մշակվում գյուղատնտեսության ճյուղի զարգացման համար։
Ներկայումս գյուղատնտեսության համախառն արտադրանքի բացարձակ գերակշռող մասը (ավելի քան 98 տոկոսը) ապահովվում է մասնավոր հատվածի կողմից:
Տնտեսավարման նոր պայմաններում, երբ արմատապես փոխվել է հողօգտագործման համակարգը, և մշակովի հողատարածությունները մասնատվել են ավելի քան 1.2 մլն հողակտորների, առանձնահատուկ կարևորություն է ստանում գյուղատնտեսության արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների արդիականացումը գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը: