Ազատի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Ջրամբարի առավելագույն խորությունը՝ 72.4 մ ։ Սնվում է նաև աղբյուրներից։
Կեչուտի ջրամբար
Կետչուտի ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի շրջանում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 1981 թ., ընդհանուր ծավալը 23 մլն խորանարդ մետր է: Վայոց Ձորից հարավ-արևելք Կեչուտի ջրամբարի կառույցի մեջ հեղեղված էին միջնադարյան գերեզմանոց և խաչքարեր: Սմբատ իշխանի կինը՝ իշխանուհի Սոֆիան, Վայոց Ձորի բնությունն անվանել է «Մատանի առանց զմրուխտի» (մինչ Գնդեվանք տաճարի կառուցումը 936 թվականին): Կեչուտի ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին չկա ոչ մի կասկած: Կեչուտ գյուղի մոտ` Արփա գետի վրա, գեղատեսիլ լեռների և անտառների շրջակայքում, ստեղծվեց ամենամեծ ջրամբարը: Արփա գետի մրրկածուփ ջրերն ուղղված էին դեպի Սևանա լիճ, որպեսզի այն պահպանեին հնարավորինս բարձր մակարդակ վրա:
Հերհերի ջրամբարը գտնվում է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 26 մլն մ3։ Այն կառուցված է Հերհեր գետի վրա։ Ջրամբարի աջ կողմում գտնվում է Դար Ալաղես հրաբուխը։
Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում ։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։ Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։
Երկարություն – 20 կիլոմետր (սահմանի երկայնքով), ջրի ծավալը գնահատվում է – 525 մլն. մ³։
Մարմարիկի ջրամբար, արհեստական ստեղծված ջրածավալ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա։ Ունի ոռոգման նշանակություն։Ջրամբարն ունի 55 մետր բարձրությամբ ամբարտակ, 24 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խորանարդ մետրը։Ջրամբարը կառուցվել է 1974 թվականի նոյեմբերին, սակայն չէր շահագործվել մինչև 2012 թվականը։ Ջրամբարի պլանավորված ջուրը լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խորանարդ մետր բնահող սահեց դեպի ստորին բյեֆը ։ Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին։