Ուղղորդող հարցեր.
*1- Ինչո՞ւ են 7- րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», բնութագրեք այդ տարրերը
F , CL, Br, I , At:
*2-Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են
տարածված բնության մեջ, գրեք օրինակներ…
*3-. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
*4-Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը
*5-Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան է ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ…
*6- Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները
*7- Որտե՞ղ են կիրառում քլորը և նրա միացությունները
*8- Որտե՞ղ են կիրառում աղաթթուն և նրա աղերը, ի՞նչ է ժավելաջուրը…,
ի՞նչ է քլորակիրը…
*9- Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…
*10-Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:
Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>
Նախագծի անվանումը՝<<Կենդանի օրգանիզմի քիմիան>>
Բովանդակությունը. <<Կենսական տարրեր(մակրո-, միկրո-, ուլտրատարրեր): Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ>>:
Ուղղորդող հարցեր.
- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը
- Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը,նրա բաղադրությունը
- Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
- Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում
- Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար
- Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
- Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:
Լաբորատոր փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի հայտնաբերման որակական ռեակցիաները:
Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույն գունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։
Ածխատանքի համար անհրաժեշտ է.
- Օսլայի լուծույթներ
- Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
- Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
- Գունավորման վերականգնում:
Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի ջրային լուծույթ:
Ատոմի բաղադրությունը