Որոնք են առողջ ապրելակերպի սկզբունքները
Մարդու առողջության 60 %-ը և ավելի կախված է նրա կենսակերպից։Առողջ կենսակերպը ենթադրում է մտավոր առողջություն, հրաժարում ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումից, սնման առողջ մոդելներ, ֆիզիկական ակտիվություն, ֆիզիկական վարժություններ, սպորտ և այլն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ կենսակերպը կարող է հանգեցնել կյանքի տևողության էական ավելացման։ Գերմանիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպը ասոցացվում է 40 տարեկանից հետո կյանք սպասվող տևողությունը 13-17 տարով ավելի լինելու հետ։Միացյալ Նահանգներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50 տարեկանից հետո կյանքի սպասվող տևողությունն ավելի է 12-14 տարով։Ճարպակալումը, ծխախոտի ու ալկոհոլի, կոֆեինով գազավորված ըմպելիքների օգտագործումը բացասաբար է ազդում տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա։ Հղիության ընթացքում ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը մեծացնում են հղիության ընթացքում առաջացող բարդությունների հավանականությունը, ինչպես նաև առաջացնում են ինչպես մոր, այնպես էլ երեխայի ԴՆԹ-ի վնասում։
Ծխելու հետևանքով կյանքի տևողությունը կրճատվում է միջինը 10 տարով։ Ծխախոտի օգտագործումն ասոցացվում է մահվան ռիսկի ավելացման հետ Ռուսաստանի տղամարդկանց մոտ 1,6 անգամ ավելի շատ, քան չծխողների մոտ, ընդ որում՝ ծխելու հետ է կապված տղամարդկան շրջանում մահացության դեպքերի 23 %-ը։
Առողջ սնունդը մի շարք ոչ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացումը կանխող գլխավոր միջոցն է և նպաստում է առողջ կյանքի երկարատևությանը։
Իմ աշխատանքային օրվա ռեժիմը
Ես արթնանում եմ – 07:00
Ես միշտ ժամանակին եմ հասնում դպրոց – 09:15
Ես ամեն օր դասերից հետո ժամը 14:37- 16:20 պատրաստում եմ իմ հաջորդ օրվա դասերը։
Ես գալիս եմ տուն – 18:35
Ազատ ժամանակ ես օգնում եմ մայրիկիս
Ժամը 21:49 ես գնում եմ քնելու։