Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար
Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
Միխայիլ Սերգեյովիչ Գորբաչովը ձգտում էր նորոգել խորհրդային ամբողջ համակարգը : Դուրս է բերել տնտեսական ճգնաժամը որը կոչվել է վերանորոգման քաղաքականություն:
- Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով Արցախը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին (1965-1968), նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։
- Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
Արցախյան շարժում, հասարակական-քաղաքական շարժում՝ ի պաշտպանություն Լեռնային Արցախի հայ բնակչության ինքնորոշման։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։
- Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>> թեման։