միտոզը բջիջների անուղղակի բաժանումն է որը տեղի սոմատիկ կամ մարմնական բջիջներում :
Միտոզի գաղափարը
1.Կա ժառանգական նյութի հավասարաչափ բաշխում :
2. Պահպանվում է քրոմոսոմների մշտական թիվը :
3. Պայմանավորված է օրգանիզմի աճը, զարգացումն ու վերականգնվում :
4. Ապահովում է սերունդների նմանությունը ծնողներին հետ վեգետատիվ վերարտադրության ժամանակ:
Ինտերֆազա երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատվածն է , որի ընթացքում բջիջն աճում է ձևավորվում է և նախապատրաստվում բաժանմանը :
Միտոզը բաղկացած է 4 փուլից- պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ:
Պրոֆազա
պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, հաստանալ և կարճանալ, ընդունում են բարակ թելի տեսք և վերջում բոլոր քրոմոսոմները դառնում են տեսանելի լուսային մանրադիտակի տակ: Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջողված բաժանում իրականացնելու համար:

Մետաֆազա
մետաֆազայում քրոմոսոմների պարուրումը և հաստատումը ավելի արտահայտիչ է : Նրանք շարժվում են բջջի հասարակածային շրջան առաջացնելով հասարակածային թիթեղիկ : Քրոմոսոմները առաջացնում են մետաֆազային թիթեղ և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում ցենտրոմներ: Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները , մեկ բևեռները մոտենում է մի քրոմատիդ
հակադիր բևեռին՝ մյուսը։

Անաֆազա
Անաֆազում դուստր քրոմոսոմները տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։

Թելոֆազա
Միտոզի վերջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։
