Posted in Կենսաբանության 9

Բակտերիաներըև Վիրուսներ

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։

Վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը: Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Համեմատել բակտերիաների հետ ։

Բակտերիալ բջջիջները դասվում են պրոկարիոտ (անկորիզ) բջջիջների շարքին: Բակտերիաները մեծամասամբ լինում են միաբջիջ: Նրանց չափսերը տատանվում են 1-10 միլիմետր:Լինում են տարբեր ձև ՝ գնդաձև, ցուպիկաձև, պարուրաձև և այլն: Բակտերիալ բջիջը առանձնանում են խիտ բջջապատով, ձևավորված կորիզի բացակայությամբ : Ի տարբերություն էուկարիոտ բջիջների բակտերիալ բջջում բացակայում են որոշ օրգանոիդներ ( Օրինակ ՝միտոքոնդրյումներ, էնդոպլազմատիկ ցանց, Գոլջիի ապարատ ), ԴՆԹ – ն կենտրոնացված են մեկ քրոմոսոմի մեջ որը իր հերթին ազատ լողում է ցիտոպլազմայում, քանի որ կորիզաթաղանթ գոյություն չունի : Բակտերիաները ունեն կենդանի օրգանիզմին բնորոշ հատկությունները ՝ աճում են, զարգանում նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն:

Ի տարբերություն բակտերիաների վիրուսները ունեն ոչ բջջային կառուցվածք

և բազմանում միայն կենդանի բջջիջների ներսում , հարուցում են անգամ բակտերիաների ( օրինակ ՝ բակտերիոֆագերը ) : Վիրուսի գենետիկական նյութ է ծառայում ԴՆԹ-ն կամ ՌՆԹ- ն որը պարփակված է սպիտակուցային թաղանթի մեջ: Վիրուսը հայտնաբերվել է 1892 թ. Ռուս գիտնական Դ. Իվանովսկու կողմից : Վիրուսները տարածում են ավելի արագ քան բակտերիաները դրան նպաստում են նրանց փոքր չափսերը ,պարզ կառուցվածքը

և հաճախակի վերափոխումները (մուտացիաները):

Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները։

Գրիպ

Գրիպը սուր շնչական վարակ է, որը հարուցվում է օրթոմիքսովիրուսներով և հաճախ բերում է էպիդեմիկ և պանդեմիկ տարածման։ Գրիպին բնորոշ է փոխանցման օդա-կաթիլային մեխանիզմը, կարճ ինկուբացիոն շրջանը, սուր սկիզբը, արտահայտված ինտոքսիկացիան, շնչուղիների, մասնավորապես շնչափողի ախտահարումը։

Միայն նախորդ հարյուրամյակում գրանցվել է գրիպի 4 պանդեմիա և 20 էպիդեմիա։ Առաջին պերանդեմիան սկսվել է 1918-1919 թթ., կոչվել է «իսպանկա» և խլել է ավելի քան 20 միլիոն մարդկային կյանք։ Երկրորդ, երրորդ, չորրորդ պանդեմիաները դիտվել են համապատասխանաբար 1947 թ, 1957 թ, 1968 թ.։

Գրիպը անց է կացվում էթիոտրոպ, պաթոգենետիկ և սիմտոմատիկ թերապիա։

Հակավիրուսային քիմիեպրեպարատներից արդյունավետ են Օզելտամիվիրը (Տամիֆլյու), Ռեմանտադինը, Արբիդոլը։ Կարելի է կիրառել նաեվ ինտրանազալ օքսոլինի և տեբրոֆենի քսուկներ։ Ծանր դեպքերում կիրառում են հակագրիպային իմունոգլոբուլին։

Պաթոգենետիկ բուժումը ներառում է դեզինտոքսիկացիոն, դեսենսիբիլիզացնող, հեմոռագիկ համախտանիշը կանխող միջոցառումներ։

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s