Posted in Կենսաբանության 9

Հիդրոֆոբություն

 Ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկությունների) մասնավոր դեպք է։ Հիդրոֆոբության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է (թրջման ջերմություն)։ Քանի որ ջրի և նրա հետ հպվող ցանկացած նյութի մոլեկուլների միջև միշտ գործում են միջմոլեկուլային ձգողության ուժեր, ապա հիդրոֆոբությունը փաստորեն չափազանց փոքր հիդրոֆիլություն է։ Հիդրոֆոբութունը կարելի է գնահատել նյութի հարթ մակերևույթի հետ նրա վրա գտնվող ջրի կաթիլի կազմած եզրային անկյան՝ արժեքով։ Հիդրոֆոբ են ճարպերըմոմերըգրաֆիտըծծումբը։ Պինդ մարմիններին և մակերևույթներին վերագրվող հիդրոֆոբության և հիդրոֆիլության միաժամանակ առանձին մոլեկուլների և նրանց առանձին մասերի հատկություններ են։ Մակերևութային ակտիվ նյութերի մոլեկուլները ադսորբվում են մարմնի վրա և փոխում նրա մակերևույթի հիդրոֆոբությունը և հիդրոֆիլությունը։ Այդ երևույթը օգտագործվում է հանքանյութերի ֆոտացիոն հարստացման, կտորեղենը ներկելու, սպիտակեցնելու և անջրանցիկ դարձնելու նպատակով

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s