Posted in Հայոց լեզու 8, Մայրենի 8

Ստորոգյալ

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: (թվական)
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: (գոյական)
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: ( բայ)
Նրա հայրը դու ես: ( դերանուն)
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: ( ածական)
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: (գոյական)
Միրգը շատ հասած էր: ( դերբայ)
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: (դերանուն)
Նա շատ համեստ ու նրբագեղ է:
Մրցանակակիրները երեքն էին; ( թվական)
Մայրս աչքիս փոքրացած Էր:
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: ( գոյական)
Ընկերս սակավախոս է:
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: ( ածական)
Կռվողները բոլորն էին:( դերանուն)
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: ( գոյական)
Մեր պայքարը արդար է:
Այդ ամենի պատճառը նա է; (դերանուն)
Գրքի հեղինակը երկուսս ենք:
Մեղավորը ես էի:

2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Նախադասությունները ամբողջացնել

Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր,․․․․․․նա շատ բարի անձնավորություն էր։

Ուզում էի ձեզ այն պահին տեսնել և․․․․․․․․․ կարևոր բան ասեի

Անցել է ընդամենը երկու – երեք տարի , բայց․․․․․․․ նա էլ չի վերադարձել

Թեև հայրն արդեն ծերացել է , սակայն․․․․ այն հանգիստ մարդ է

Ով չի կառուցում ,․․․․․․․․․․․․ Նա չի վայելում

Ընտանիքի հոգսերով ամենեվին չեր զբաղվում որովհետև ․․․․․․ աշխատանքով էր զբաղված

Եղբայրն շատ էր անհանգստացել․․․․․․․

հանկարծ մի կրակոց լսվեց, և․․․․․․․․․․․․․․․

Advertisement

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s