Posted in հայոց պատմություն 8

Մշակույթը 19րդ դարի վերջերը – 20 րդ դարը

Հովհաննես Ադամյան

Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։ Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (1908 թվականին առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը)։ 1913 թվականի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Պետրոգրադ (Լենինգրադ) մինչև 1932 թվականը։ 

Անդրեաս Արծրունի

Սովորել է Պետերբուրգի, Դորպատի, ապա Հայդելբերգի համալսարաններում (վերջինս ավարտել է 1871 թվականին)՝ ստանալով քիմիայի դոկտորի կոչում։ 1871-1875 թվականներին ընդմիջումներով ապրել է Թիֆլիսում, զբաղվել Կովկասի երկրաբանության հետազոտությամբ, մանկավարժությամբ, առաջ է քաշել Անդրկովկասում քիմիական արդյունաբերության զարգացման հարցը։ 1877 թվականին հրավիրվել է Բեռլինի համալսարան, ուր զբաղեցրել է պրիվատդոցենտի և զուգահեռաբար միներալոգիայի թանգարանի տնօրենի (1880-1883) պաշտոնները։ 1883-1884 թվականներին Բրեսլավլի (Վրոցլավ) համալսարանի էքստրաօրդինար պրոֆեսոր էր։ 1884-1898 թվականներին Ախենի պոլիտեխնիկումի պրոֆեսոր, միներալոգիայի ամբիոնի վարիչ և դեկան (ընդմիջումներով)։ Գ․ Արծրունու մահից հետո Անդրեաս Արծրունին 1895-1898 թվականներին «Մշակ»-ի անվանական հրատարակիչն էր։

1880-1890-ական թվականներին Անդրեաս Արծրունին կազմակերպել է մի շարք արշավախմբեր դեպի Ուրալ, Կովկաս, եվրոպական տարբեր երկրներ, ինչպես նաև Չիլի, Բրիտանական Գվիանա, Եգիպտոս և այլն։ 

Խորեն Սինանյան

Կրթությունն ստացել է Մուրատ-Ռափայելյան վարժարան և Պադովայի համալսարանում։ Սինանյանի կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժական գործունեությանը՝ մաթեմատիկա և աստղագիտություն դասավանդելով Սուրբ Ղազար մայրավանքի ճեմարանում, Մուրատ-Ռափայելյան, Տրապիզոն, Քաղկեդոնի, Նիկոմիդիայի վարժարաններում։ 1894 թվականի ապրիլի 15-ին հայտնագործել է Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտարանի հանձնաժողովը այդ գյուտը չի հաստատել և չի գրանցել Սինանյնի անունով՝ Լուսնթագի 6-րդ արբանյակի գոյությունը բացառելով ընդհանրապես։ Սինանյանի գիտական աշխատանքներ և գիտահանրամատչելի հոդվածներ ունի մթնոլորտում թթվածնի պարունակության, կենդանակերպային լույսի, երկնային լուսատուների շարժման, աստղերի առկայծումների վերաբերյալ։ Առաջարկել է օրացույցի ուրույն նախագիծ, ըստ որի բոլոր ամիսների միևնույն թվին համապատասխանում է շաբաթվա միևնույն օրը։

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s