Տարածված են եղել դեռևս դևոնյան և քարածխի շրջանում։ Մեծ մասամբ եղել են փայտացողուն բույսեր։ Պահպանվել է միայն 4 ցեղ։

Բարձրությունը 30 սմ-ից չի անցնում։ Ցողունը սողացող է։ Տերևները բարակ են, հարթ և պարուրաձև դասավորված։ Ցողունի գագաթին գտնվում են սպորոֆիլները՝ հավաքված սպորանգիումում։ Վերջիններում առաջանում են սպորները։ Գետնամուշկանմաններին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Սպորոֆիտը առաջացնում է սպորներ, որոնք աճելով տալիս են գամետոֆիտ։
Գամետոֆիտի վրա գոյանում են սեռական օրգաններ, որտեղ առաջանում են ձվաբջիջներ ու սպերմատոզոիդներ։ Վերջիններիս բեղմնավորումից առաջացած սաղմը սնունդ է ստանում գամետոֆիտից։
Փողաշուշան
Տերևներն արմատամերձ են, երկարակոթուն, սրտաձև, փայլուն կանաչ։ Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմաթիվ մանր, դեղին, երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն ծաղիկներից՝ շրջապատված տերևային ծագում ունեցող ճերմակ, ձագարանման տերևաթիկնոցով։ Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղ է։ ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակվում է հիմնականում փողաշուշան ճահճայինը։ Խիստ խոնավասեր է։ Բազմանում է պալարներով, թփերի բաժանումով և սերմերով։ Գեղազարդիչ է։

Կալա ծաղիկը շատ տարածված է իր գրավչության և գեղեցկության շնորհիվ։ Այն պատկանում է այն ծաղիկների խմբին, որն ունի բացառիկ ձև և գույների բազմազանություն, կանաչ, վարդագույն, մանուշակագույն, դեղին և այլն։ Նրա հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Անկախ ծագումից նա ունի հատուկ արտաքին տեսք։ Որպես կիսաճահճային բույս՝ աճման ընթացքում պահանջում է մեծ քանակությամբ խոնավություն, սակայն հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ։
Կալլան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով։ Սերմերը ցանում են աշնանը, իսկ թփիկներով բազմացվում են գարնանը։ Կալան մոտ 200 տարի է, որ տարածվել է Եվրոպայում։
ԾԱՌ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Երջանկության (փողի) ծառը կարելի է հանդիպել գրեթե յուրաքանչյուրի տանը: Ոմանց այն գրավում է իր արտաքին տեսքով, իսկ ոմանք հավատում են, որ ծառը տուն փող և երջանկություն է բերում: Բայց քչերը գիտեն, որ ծառը կարողանում է հրաշքներ գործել: Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք օգնում են ձերբազատվել բազմաթիվ հիվանդություններից:Հետևեք էջին և տեղեկացեք թե ինչպե՞ս կիրառել բույսը բուժիչ նպատակներով։
