Չնայած սառնամանիքին` մեր նախատեսված ծրագրով որոշեցինք ճամփորդել, այս անգամ` Գյումրի, այն էլ` գնացքով։ Երբ հասանք Գյումրի, առաջինը այցելեցինք Ձիթողցոնց թանգարանը, և մեզ համար այնտեղ շատ հետաքրքիր էր, պատմեցին Գյումրու մասին, նրա մշակույթի, արհեստների մասին։Թանգարանում մենք տեսանք գյումրեցի կնոջ և տղամարդու տարազները, հարուստ տան կահույքը, սպասքը: Իմ նյութի նկարները արել եմ այդ թանգարանում; Այնուհետև մենք գնացինք Յոթ Վերք եկեղեցի, մոմ վառեցինք աղոթեցինք և երգեցինք։ Երկար քայլելով հասանք մի վայր, որը և խանութ էր, և արհեստանոց, և արվեստանոց:
Ցուրտը չխանգարեց, որ մենք քայլենք փողոցներով, ճանաչենք Գյումրին: Հետդարձի գնացքն ավելի հարմարավետ էր ու տաք, ու ամբողջ ճանապարհին մենք տարբեր խաղեր էինք խաղում:
Իմ կարծիքով շատ հիանալի օր էր իմ ընկերների և ինձ համար։