Ճամբարային առաջին շաբաթը շատ հետաքրքիր ենք անցկացրել: Առաջին օրը մենք արել ենք թարգմանական նախագիծ ենք սկսել, նաև մետաքսանկարչության ենք մասնակց։ Երեքշաբթի օրը մենք սկսել ենք Հայկական տարազներ նախագիծը, ծանոթացել ենք տարազներին, և ամեն մեկս մի տարազ ենք ընտրել, որպեսզի ուսումնասիրենք, տեխնոլոգիայի դասին սկսեցինք նկարել տարազի մասնիկներ: Օրվա վերջում մի փոքր լիցքաթափվելու համար սեղանի խաղեր խաղացինք։ Չորեքշաբթի օրը ունեինք նոր դաս` Ռադիո։ Ընկեր Հայկազը մեզ հետ շատ հետաքրքիր դաս անցկացրեց: Հինգշաբթի օրը մենք փոքր դահլիճում ֆիլմ դիտեցինք, քննարկեցինք, հետո շարունակեցինք մեր նախագծերը, ճամբարային օրվա վերջում Բառքամոցի խաղացինք։ Իսկ ուրբաթ օրը մենք մեր սիրելի Սոնայի ծնունդը նշեցինք երգեցինք, ուրախացանք: Այդ օրը կավագործարանում հետաքրքիր առարկաներ սարքեցինք։ Բայց, ցավոք,դասացուցակով նախատեսված երկու պարապմունք չենք արել, քանդակագործությունը և թվային նկարչությունը։ Բայց հուսով եմ որ երկրորդ շաբաթը ավելի լավ կանցնի։
