
«Հասարակություն» տերմինը ծագել է լատիներեն «սոցիետաս» բառից, որն էլ իր հերթին համարվում է որպես հասարակության հոմանիշ (ընկեր, ուղեկից, դաշնակից), տերմինն օգտագործվում է իբրև բարեկամանական կամ քաղաքացիական կողմերի փոխհարաբերությունների նկարագրություն: Առանց այս հոդվածի, տերմինը կարող է վերաբերել ամբողջ մարդկությանը(այսինքն՝ «ընդհանուր հասարակությանը», «հասարակության մեծ մասին)»), չնայած այն հանգամանքին, նրանք ովքեր ոչ բարեկամական կամ անբարեխիղճ են հասարակության մնացյալ անդաների հանդեպ, այս իմաստով կարող են համարվել, որպես «հակասոցիալական»: Այնուամենայնիվ շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթը հանգել է այն եզրակացության, որ «հասարակությունը կարող է կազմված լինել տարբեր մարդկանցից, ինչպես տարատեսակ առևտրականների միջև է»: Ասոցիացիայի տեսանկյունից հասարակությունը նկարագրվում է,որպես անհատների փոխկախվածություն, ինչպիսիք են՝ ազգային կամ մշակութային ինքնությունը, սոցիալական համերաշխությունը, լեզուն կամ հիերարխիկ կառուցվածքը:
Տեսակներ
Հասարակությունը սոցիալական այն խմբեր են, որոնք տարբերվում են ըստ իրենց կեսապայմանների ռազմավարությամբ և այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները: Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը: Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության: Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական:
՝