Անուն,Ազգանուն-Խաչատրյան Նարե
Դասարան՝ 8-4
1.Տալ ազատագրական պայքար հասկացության բացատրությունը:
Պայքար ազատության համար։
2. Ներկայացնել,գնահատել Իսրայել Օրու գործունեությունը ըստ հաջորդականության:
Իսրայել Օրին ազատագրական գործիչ է։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
3.Ներկայացնել զինված պայքարը Արցախում 18-րդ դարի առաջին կեսին:
Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։
4.Հիմնավորելով գնահատել Դավիթ Բեկի գործունեությունը:
Դավիթ Բեկը սյունեցի է: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Դավիթ Բեկը 1722–28 թթ-ին գլխավորել է Սյունիքի ազատագրական պայքարը թուրք-պարսկական զավթիչների դեմ: Ստեղծել է անկախ հայկական իշխանապետություն, որը ճանաչել է Պարսից շահը և նրա հետ դաշինք կնքել:
5. Հիմնավորիր, որ Նադիր շահի և Դիզակի մելիք Եգանի ռազմավարական համագործակցությունը քաղաքական ազնիվ-փոխշահավետ հարաբերությունների դասական օրինակ է:
6. Լրացնել թվականները.
1677թ․- Հայաստանի ազատագրական հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ․ Ջուղայեցին Էջմիածնում գումարեց գաղտնի ժողով։
1699թ․ – Որոշվում է լիազորել Օրուն շարունակել բանակցությունները արևելյանեվրոպական երկրների ինչպես և Ռուսաստանի։
1724թ. Հունիսի 12-Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեցԿոստանդնուպոլիսում կնքված պայմանագրով։
1724թ․- .Դավիթ Բեկի գլխավորությամբ ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։
1736թ.-Նադիր հռչակվել է Պարսկաստանի շահ։
7. Անցած թեմաներից որն է ամենատպավորիչը:
Իմ հետաքրքիր թեման Իսրաել Օրու մասին ինձ դուր է եկել նրա գործունեությունները։