Posted in Ֆիզիկա 8

Գալիլեո Գալիլեյ

Գալիլեո Գալիլեյ, (իտալ.՝ Galileo Galilei, փետրվարի 15, 1564[1][2][3], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2][4] – հունվարի 8, 1642[5][6][7][…], Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիա[3][4]), իտալացի ֆիզիկոս, աստղագետ, ինժեներ և փիլիսոփա, նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Գալիլեյը ճանաչվել է «դիտողական աստղագիտության», «ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» և «ժամանակԿակից գիտության հայրը»: Գալիլեյը ուսումնասիրել է մեխանիկական

Galileo.arp.300pix.jpg

շարժման արագությունը և արագացումը, գրավիտացիան, մարմինների ազատ անկումը, իներցիան, հարաբերականության սկզբունքը, ինչպես նաև աշխատել է կիրառական գիտության մեջ և տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների և «հիդրստատիկ կշեռքների» հատկությունները: Իր նվաճումների մեջ մտնում են աստղադիտակի բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, ջերմադիտակի և զանազան ռազմական կողմնացույցների հայտնագործումը: Նրա ներդրումը դիտողական աստղագիտության մեջ ներառում է Վեներայի փուլերի հԳալիլեյը ծնվել է 1564 թվականի փետրվարի 15-ին Իտալիայի Պիզա քաղաքում (որը, այն ժամանակ Ֆլորենցիա դքսության կազմի մեջ էր), ազնվազարմ, սակայն աղքատացած ազնվական, հայտնի լյութերական, Վինչենցո Գալիլեյի ընտանիքում, ով երաժշտության տեսաբան և վինահար էր[15]։ Գալիլեո Գալիլեյի ամբողջական անունը՝ Գալիլեո Դի Վինչենցո Բոնայուտի դե Գալիլեյ էր (իտալ.՝ Galileo di Vincenzo Bonaiuti de’ Galilei)։ Նրա մայրը Ջուլիան՝ նախկին Ամանատի, ամուսնացել էր Վինչեցոյի հետ 1562 թվականին: Գալիլեյը դարձավ հայտնի լյութերական և իր հոր պես թերահավատորեն տրամադրվեց հաստատված իշխանությունների դեմ: Գալիլեյի տոհմի ներկայացուցիչները հիշատակվում են փաստաթղթերում 14-րդ դարից սկսած։ Նրա որոշ նախնիներ եղել են Ֆլորենցիայի Հանրապետության կաթոլիկ վանահայրեր (կառավարող խորհրդի անդամներ), իսկ նախապապը եղել է հայտնի բժիշկ և ևս կրել է Գալիլեո անունը, ով 1445 թ. ընտրվել է հանրապետության ղեկավար։

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s