1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:
Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։
2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:
Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:
3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:
Գալիլեո Գալիլեյը, ուսումնասիրելով Պիզա քաղաքում գտնվող թեք աշտարակից ընկնող մարմինների շարժումը, եզրակացրեց, որ բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:
4.Նկարագրել Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:
Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունն ապացուցելու համար վերցնում են մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով , հետո այն արագ շրջում են 180°-ով: Այնուհետև պոմպով օդը հանում են խողովակից և կրկին շրջում այն: Այս անգամ արդեն բոլոր երեք մարմինները ընկնում են միաժամանակ, ինչը և վկայում է, որ բոլոր մարմինները շարժվում են նույն արագացմամբ:
5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:
v=gt
6.Գրել ազատ անկման բանաձևերը:
v=gt
h=gt
7.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:
8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:
Մարմնի շաժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին։Սղոցով մետաղ կտրելիս արձակվող կայծերի հետագծերն էլ են նույնը՝ պոկվելու կետում շոշափողի ուղղությամբ
9.Ինչ է պտտման պարբերությունը:
Պարբերական նշանակում է ժամանակի ընթացքում կրկնվող, իսկ այն ժամանակամիջոցը, որից հետո կրկնվում է տվյալ երևույթը, անվանում են պարբերություն:
10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:Պտտման պարբերությունը սովորաբար նշանակում են T տառով
11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապնարտահայտող բանաձևը:
Պտտման պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է N թվով պտույտներ կատարելու վրա ծախսված ժամանակը բաժանել պտույտների թվի վրա.
T=tN