Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության ևՍեֆյան մղած վերջին պատերազմներում: Իրանի կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն թուրքերը հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:
1555 թ. Ամասիայում Օսմանյան Թուրքիայի ևՍեֆյան Պարսկաստանի պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի մեծ մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ մնացածը՝` Իրանին: