Posted in Կենսաբանություն 8

Մողեսներ🦎🦎🦎

 Թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է 6 ինֆրակարգի, 37 ընտանիքի ավելի քան 6000 տեսակ (համաձայն The Reptile Database բազայի 2017 թվականի տվյալների՝ 6332 տեսակ), Հայաստանում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։

Մողեսներ - Վիքիպեդիա՝ ազատ ...

Հայկական Հանրագիտարան

Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն, հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։

Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան նաև բուսակեր տեսակներ։

Մողեսներն օգտակար սողուններ են, ոչնչացնում են վնասատու միջատներին։ Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, Չեռնովի մերկաչքն անհետացման եզրին են։ Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և փոքրասիական մողեսը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s