Posted in Աշխարհագրություն 8

Գյուղատնտեսություն

  1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:Լեռնային Ղարաբաղը տեղադրված է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և արևելքից եզերող Փոքր Կովկասի լեռնահամակարգի արևելյան շղթաների, նրանց լեռնաբազուկների, նրանց միջև տեղադրված մեծ ու փոքր հովիտների և դրանք արևելքից եզերող Միլի-Ղարաբաղի հարթավայրի եզրային շերտի տարածքում: ԼՂՀ տարածքը պարփակված է հյուսիսային լայնության 390 25′ ու 400 26′ և արևելյան երկարության 460 18′ ու 470 20′ կոորդինատներում: Հանրապետության տարածքը 12 հազ. քառ. կիլոմետր է: Վարչական առումով ԼՂ Հանրապետությունը բաժանվում է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ու Ստեփանակերտ քաղաքի տարածքի: Արցախի տարածքը հիմնականում բնորոշվում է լեռնային ձևավորումներով, մակերևույթը խիստ խայտաբղետ է: Ամենաբարձր կետը Գոմեշ գագաթն է (3724մ), իսկ արևելքում նախալեռները իջնում են մինչև ծովի մակերևույթից 100-150 մետրի: Ուրեմն, ռելեֆի բացարձակ բարձրությունների տարբերությունները Արցախի տարածքում հասնում են 3600 մետրի, որը ռելիեֆի բազմազանության ակնբախ վկայությունն է, տարածքի միջին բացարձակ բարձրությունը հաշվվում է 1100 մ: 
  2. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:Գյուղատնտեսության կարևոր խնդիրը հանդիսանում՝ սննդի մատակարարում բնակչությանը, անասնակեր՝ անասնաբուծությանը, հումք՝ թեթև և սննդի արդյունաբերությանը։ Այս խնդրի լուծումը կապված է ճյուղի հետագա ինտենսիվացման մակարդակի, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, տնտեսական հարաբերությունների կատարելագործման, տնտեսավարման և սեփականության տարբեր ձևերի զարգացման հետ։
  3. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ: Արդյունաբերություն, աշխատանքի գործիքների, էներգիայի արտադրությամբ, հումքի, վառելիքի, նյութերի հանույթով, գյուղատնտեսության մեջ և այլ բնագավառներում ստեղծված արտադրանքի մշակմամբ ու վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների (գործարաններ, ֆաբրիկաներ, կոմբինատներ, հանքավայրեր, էլեկտրակայաններ և այլն) ամբողջությունը[1]: Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղն է և վճռորոշ ազդեցություն է գործում հասարակության արտադրողական ուժերի զարգացման մակարդակի վրա:
  4. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: 
Գյուղատնտեսության էքստենսիվ ուղղություն


Արտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր հողատարածքների հերկումն է, վարելահողերի մակերեսի ընդարձակումը, անասունների գլխաքանակի ավելացումը:

*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են քանականան փոփոխություններ
Գյուղատնտեսության ինտենսիվ ուղղությունԱրտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր՝ բարձր բերքատու մշակաբույսերի ու բարձր մթերատու կենդանիների, ինչպես նաև տեխնիկայի ներդրումն է, բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական վնասատուներից, հողի պարարտացումը:

*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են որակական փոփոխություններ

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s