Դդումի կորիզները օգտակար են կլոր, ոչ թե երկարավուն կորիզները։
Դդմի կորիզներում կա 36-52 տոկոս օգտակար ճարպեր առանց խոլեստերոլի, օրգանական թթուներ, վիտամին Е, А, D և К, ցինկ, երկաթ, մագնիում, կալցիում, ֆոսֆոր և մեծ քանակությամբ սպիտակուց։
1. Ցինկի քանակով, որը տղամարդկանց 6-8 անգամ ավելի շատ է պետք, քան կանանց, դդմի կորիզները ոստրեներից հետո երկրորդ տեղում են։ Դրանց օգտագործումը ազատում է տղամարդկանց թեփից և մազերի հետ կապված խնդիրներից։
2. Դդմի կորիզներով ու ջրով կամ կաթով պատրաստված խյուսը օգնում է երեխաներին մակաբույծների դեմ պայքարում։ Խյուսին կարելի է խառնել մեղր կամ մրգային հյութ՝ ըստ ճաշակի։
3. Դդմի կորիզի խյուսով բուժում են դերմատիտը, մաշկի վերքերը, այրոցները։
4. Դդմի կորիզները ունեն ստաբիլ միզամուղային էֆեկտ, օգտակար են ստամոքսի և աղիների համար, ամրացնում են երիկամները, օգնում են մազերի աճին, ամրացնում են սրտի մկանը։